Մարությանին անվստահություն չեմ հայտնել, ուղղակի իմ համաձայնությունն եմ տվել. Հրաչյա Սարգսյան

Հիշեցնենք՝ ընդամենը օրեր առաջ, մայրաքաղաքի ավագանին իր արտահերթ նիստում անվստահություն էր հայտնել Հայկ Մարությանին: Ավագանին 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրեց նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին: Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել ավագանու անդամների…

Կարդալ ավելին

Գորբաչովը կարծում է, որ ԽՍՀՄ-ը կարելի էր փրկել՝ ստեղծելով Ինքնիշխան Պետությունների Միություն

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ խորհրդային իշխանություններն ի սկզբանե թերագնահատեցին Խորհրդային Միությունում ազգամիջյան հարաբերությունների խնդիրների մասշտաբները եւ դրա նորացման անհրաժեշտությունը։ Երկիրը նույնիսկ 1991 թվականի օգոստոսի հեղաշրջումից հետո կարելի էր պահպանել՝ Ինքնիշխան Պետությունների Միության ստեղծման օգնությամբ, ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Սկզբում մենք թերագնահատեցինք ազգամիջյան հարաբերությունների, կենտրոնի եւ հանրապետությունների հարաբերությունների խնդիրների մասշտաբն ու խորությունը։ Մենք անմիջապես չեկանք այն եզրակացության, որ Միությունը թարմացման կարիք ունի»,- շաբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է Գորբաչովը: Նրա խոսքով՝…

Կարդալ ավելին

Նախատեսվում է արգելել ինքնակամ կառույցների օրինականացումը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հայտնել է, որ նախագծերի հիմնական նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների  նախատեսումն է: «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը եւ դրանք ենթակա են լինելու  քանդման` Կառավարության սահմանած կարգով»,- պարզաբանել է փոխնախարարը: Նա հավելել է, որ անձն իրավունք է ունենալու քանդել իր սեփական հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, իսկ ինչ վերաբերում է ուրիշի հողամասում կառուցված ինքնակամ շինությանը, ապա դա կարող է իրականացվել բացառապես դատական…

Կարդալ ավելին
1 551 552 553 554 555 570