ՀՀ քննչական կոմիտեում բարեվարքության համակարգ է ներդրվել

ՀՀ քննչական կոմիտեում բարեվարքության համակարգ է ներդրվել

Հայաստանում իրականացվող դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի համակարգում ներդրվել է բարեվարքության ինստիտուտ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՔԿ-ից: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 5-ին, ամրագրվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգման պարտադիր պահանջ։ Համաձայն դրա՝ բարեվարքության ստուգում են անցնում՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (քննիչները)՝ պաշտոնավարման վեցերորդ տարում, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք, Քննչական կոմիտեում…

Կարդալ ավելին

Իրազեկում ՆԳՆ

Իրազեկում ՆԳՆ

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 11-ից ՆԳՆ ՄՔԾ Եղվարդի բաժինը վերաբացվում է ք․ Եղվարդ, Շիրակի 2 հասցեում։ Եղվարդի բաժնի հիմնանորոգումն ավարտվել է, այսուհետ ծառայությունները մատուցվելու են վերոնշյալ հասցեում»։ Հարգանքով՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։

Կարդալ ավելին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով նոյեմբերի 11-ից 13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Արագածոտնի մարզում։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը նոյեմբերի 11-ին, ժամը 10.00-ից ժամը 16.00-ն, Արագածոտնի մարզպետարանում հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ, որի ընթացքում կտրամադրվի խորհրդատվություն, կընդունվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներ։ Նոյեմբերի 12-ին, ժամը 10.00-ից ժամը 16.00-ն,…

Կարդալ ավելին

Երևան մոլում բացվել է Ամիօ բանկի ժամանակավոր տաղավարը

Երևան մոլում բացվել է Ամիօ բանկի ժամանակավոր տաղավարը

Ամիօ բանկն ուրախությամբ հայտարարում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Երևան մոլում կգործի բանկի ժամանակավոր տաղավարը, որտեղ հասանելի կլինեն հետևյալ գործառույթները՝ Վարկային հայտերի ընդունում Մոբայլ բանկինգի ակտիվացման դիմումի ընդունում SMS ծառայության ակտիվացման դիմումի ընդունում Քարտերի բացման դիմումի ընդունում Բանկի կողմից տրամադրվող այլ պրոդուկտների վերաբերյալ խորհրդատվություն Կգործի նաև հատուկ առաջարկ․ AMIO Visa Gold կամ AMIO Mastercard Gold քարտ ստանալու համար դիմում ներկայացրած հաճախորդներին քարտերը կտրամադրվեն անվճար՝ առանց տարեկան սպասարկման վճարի։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կարդալ ավելին

Հարձակումը հարձակում ա, ոչ մի բանից մի վախեցեք.Սասուն Միքայելյանը դիրքեր է ճանապարհում ԵԿՄ–ականներին

Հարձակումը հարձակում ա, ոչ մի բանից մի վախեցեք.Սասուն Միքայելյանը դիրքեր է ճանապարհում ԵԿՄ–ականներին

Մենք միշտ կանգնած ենք մեր բանակի կողքին: Այս մասին ԵԿՄ շենքի մոտ հայտարարել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ դիմելով ԵԿՄ անդամներին, որոնց հերթական խումբը պատրաստվում է մեկնել դիրքեր: «Մենք մեր գործն ենք անում, սա Սպարապետի թողած ժառանգությունն է: Եթե դիվերսիոն հարձակում լինի, տեղում պետք է կողմնորոշվել: Հարձակումը հարձոկում է, ոչ մի բանից մի վախեցեք: Եթե մարդ կա, որ այդ հոգեբանությունը չունի ունենալ, ընդամենը գալիս է Երկրապահով գնում է, այդպես չի կարող լինել»,-ասաց նա:

Կարդալ ավելին

ՍԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է  ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՍԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է  ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Բոգդան Նիկողոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ –   արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով, – արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող  նյութերից, – առաստաղները ապահով չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան…

Կարդալ ավելին

COVID-19-ը բարձրացնում է արյան մեջ ճարպային փոխանակման խախտումների հավանականությունը. JCl

COVID-19-ը բարձրացնում է արյան մեջ ճարպային փոխանակման խախտումների հավանականությունը. JCl

Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ COVID-19-ը կարող է բարձրացնել դիսլիպիդեմիայի հավանականությունը, վիճակ, որի դեպքում արյան մեջ նկատվում է լիպիդների (ճարպերի) անոմալ մակարդակ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation-ում։ Լիպիդները ճարպերի եւ ճարպանման նյութերի ընդարձակ խումբ են, որոնք պարունակվում են բոլոր կենդանի բջիջներում։ Դրանք անհրաժեշտ են էներգիայի պահպանման, միջբջջային ազդանշանների փոխանցման եւ բջջային մեմբրանների (թաղանթների) ստեղծման համար։ Ստուգելու համար, թե ինչպես է աշխատում ճարպային փոխանակությունը, եւ որպեսզի պարզվի սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման…

Կարդալ ավելին

Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Ավինյան

Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Ավինյան

Մենք երկու ամիս շուտ արդեն որոշակի քայլեր նախաձեռնեցինք, որ մասամբ անցնենք միասնական տոմսային համակարգի գործարկմանը, այս անցումը ամբողջապես կանխիկ վճարումներից դարձնենք մասամբ արդեն անկանխիկ, հուսով եմ՝ մինչև հունվարի 1-ը գրեթե 100 տոկոսանոց անկանխիկին կմոտենանք:  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետի խոսքով, իրենք քննարկում են ունեցել ԿԲ գործընկերների հետ, շուտով նաև պետք է լուծվի բանկային քարտերով վճարումների խնդիրը։ «Դա նույնպես հնարավորություն է լինելու այս անցումային շրջանում…

Կարդալ ավելին

Երևանի նոր 171 ավտոբուսների համար 342 վարորդ է անհրաժեշտ․ աշխատավարձը՝ 420 հազար դրամ. քաղաքապետարան

Երևանի նոր 171 ավտոբուսների համար 342 վարորդ է անհրաժեշտ․ աշխատավարձը՝ 420 հազար դրամ. քաղաքապետարան

Արդեն իսկ Երևանում գտնվող 171 նոր ավտոբուսների համար վարորդներ են անհրաժեշտ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս խնդրեց բարձրաձայնել՝ ինչ աշխատանք է և ինչ աշխատավարձ է ենթադրում։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանն արձագանքեց. «Մեզ 171 նոր ավտոբուսի համար 342 վարորդ է հարկավոր՝ «D» կարգի վարորդական իրավունքով 2 տարի աշխատանքային ստաժովվ, աշխատավարձը՝ 420 հազար դրամ, 14-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը 500 հազար…

Կարդալ ավելին

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի հայցապահանջների վերաբերյալ ներկայացված առարկությունների նիստերին

Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի հայցապահանջների վերաբերյալ ներկայացված առարկությունների նիստերին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նոյեմբերի 11-13-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննվող դատական գործերի շրջանակներում դատարանի իրավազորության և հայցապահանջների ընդունելիության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման նիստերին մասնակցելու նպատակով: Եղիշե Կիրակոսյանին Նիդերլանդների Թագավորություն գործուղելու մասին վարչապետի որոշումն՝ այստեղ:

Կարդալ ավելին
1 21 22 23 24 25 570