Առաջարկվող փոփոխություններով կնվազեն կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները

Առաջարկվող փոփոխություններով կնվազեն կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները

Մարտի 16-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ հողային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախարարության կողմից ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը եւ դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտների նվազեցման եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով հողամասերի ընդլայնման հետ…

Կարդալ ավելին

2021թ. գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

2021թ. գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ. Վահան Քերոբյան

Մարտի 16-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը: Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2021թ. գյուղատնտեսության ոլորտում Կառավարության քաղաքականությունն ուղղվել է մասնավորապես արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային եւ ջրային ռեսուրսների խնայողաբար…

Կարդալ ավելին

Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը. ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, իսկ քվեարկությունից հետո լքեց նիստը

Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը. ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, իսկ քվեարկությունից հետո լքեց նիստը

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին 14 կողմ 13 դեմ ձայներով քիչ առաջ համայնքապետ ընտրեց Ահարոն Խաչատրյանին, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» եւ «Միսնական Վարդենիս» խմբակցությունները: ՔՊ-ն, որն ուներ 13 մանդատ, դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Ընդ որում, ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց: Քվեարկությունից հետո ՔՊ խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց. «Մեծագույն հարգանքով ձեր հանդեպ, Վարդենիսի բնակչության հանդեպ: Ինչու ենք այսպես վարվում, որովհետեւ գիտենք, որ յսօր մենք արտահայտեցինք նրանց իրական ցանկությունը եւ տրամադրությունները: Այո, ինչ-որ վստահված էր մեզ, արել ենք, ինչ…

Կարդալ ավելին

Ռուսաստանը մարտի 16-ից դադարել է Եվրոպայի խորհրդի անդամ լինել

Ռուսաստանը մարտի 16-ից դադարել է Եվրոպայի խորհրդի անդամ լինել

Ռուսաստանը 26 տարվա անդամակցությունից հետո մարտի 16-ից դադարել է Եվրոպայի խորհրդի անդամ լինել։ «Եվրախորհրդի նախարարների կոմիտեն արտահերթ նիստում ԵԽ կանոնադրության 8-րդ հոդվածի համաձայն նախաձեռնված ընթացակարգի համատեքստում որոշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը այսօրվանից դադարում է Եվրոպայի Խորհրդի անդամ լինել»,- ասված է Խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշենք, որ նախօրեին Պետդումայի փոխխոսնակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտարարել էր, որ Ռուսաստանին Եվրախորհրդից դուրս բերելու որոշումն ընդունվել է, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում մարտի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422155-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 3193 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2941837 է: Փաստացի այս պահին բուժվում է 3019 պացիենտ, նվազել է 41-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 408907 անձ` վերջին մեկ օրում 108 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8…

Կարդալ ավելին

Ադրբեջանն սկսել է գազատարի վերանորոգման աշխատանքները. Արցախում գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի. Շտաբ

Ադրբեջանն սկսել է գազատարի վերանորոգման աշխատանքները. Արցախում գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի. Շտաբ

Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ: Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի…

Կարդալ ավելին

Սպառողների իրավունքների պաշտպանության օրը ամփոփվեց նոր համագործակցությամբ

Սպառողների իրավունքների պաշտպանության օրը ամփոփվեց նոր համագործակցությամբ

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է ՝ Իմ ելույթը սպառողների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Արցախի հանրապետության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հարգելի ընկերներ, դեսպանությունների, միջազգային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, գիտության և կրթության ոլորտի հարգելի ընկերներ, հասարակական կազմակերպությունների, ասոցացիաների հարգելի բարեկամներ, գործընկերներ : Յուրաքանչյուրս հանդիսանում ենք սպառող, հետևաբար այսօր մեր իրավունքների պաշտպանության օրն է։Ողջունում եմ բոլորիդ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա 60-րդ տարեդարձին նվիրված միջոցառման կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում միջոցառմանը մասնակցելու և սպառողների իրավունքները կարևորելու…

Կարդալ ավելին

Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%

Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%

Մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%: Մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամլո ասուլիսը տեղի կունենա այսօր ժամը 15:30-ին և կհեռարձակվի ՀՀ ԿԲ կայքէջի ուղիղ եթերով:

Կարդալ ավելին

Կապանի Ներքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են եկել ու վրաններ տեղադրել. վարչական ղեկավար

Կապանի Ներքին Հանդ գյուղի մոտ ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են եկել ու վրաններ տեղադրել. վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ «Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները նույնպես դիտարկվում են, մեր գյուղի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները մտավախություն ունեն այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ…

Կարդալ ավելին

Այսօրվանից հանրային սննդի հաստատություններում արգելվում է ծխախոտի օգտագործումը

Այսօրվանից հանրային սննդի հաստատություններում արգելվում է ծխախոտի օգտագործումը

Այսօրվանից Հայաստանում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ): Այս առնչությամբ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «2022թ. մարտի 15-ն է։ Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ Հայաստանը դասելով քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում ավելի առողջ միջավայր ապահովելու համար։…

Կարդալ ավելին
1 518 519 520 521 522 569