Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մեհդի Ռաիսիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար,ինչպես նաև շնորհավորել Ումանգ Ռավաթին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հիմնադրամի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակական կլինեն: Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար…

Կարդալ ավելին

Բեռնատարները հասան Կոռնիձոր, սպասում են ռուսական կողմի արձագանքին

Բեռնատարները հասան Կոռնիձոր, սպասում են ռուսական կողմի արձագանքին

Հայաստանի կողմից Արցախին ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատար, հասել է Կոռնիձոր «Կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ նրանց միջնորդությամբ բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար, սպասում ենք պատասխանի։ Այս գործընթացը պահանջում է ըմբռնում եւ համբերատարություն։ Պարզաբանման փուլում ենք, հենց նորություն լինի՝ կտեղեկացնենք։ Բեռնատարները կմնան այստեղ մինչեւ ստանանք որոշակի պատասխան, եւ կորոշենք հետագա քայլերը»,- Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին,…

Կարդալ ավելին

360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով․ Փաշինյան

360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով․ Փաշինյան

Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը: Այս մասին  թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռո արդեն 3 ժամից ավելի է սպասում է Հակարիի կամրջի մոտ: Ադրբեջանական կողմը չի թույլատրում բեռնատարների մուտքն Արցախ:

Կարդալ ավելին

Վարչապետի խոսնակի արձագանքը Հաջիեւի հայտարարությանը

Վարչապետի խոսնակի արձագանքը Հաջիեւի հայտարարությանը

Նախօրեին կյայացած ասուլիսում վարչապետի հնչեցրած հայտարարությանը ավելացնելու բան չկա: Այս մասին փոխանցում է  վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Բրյուսելում հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար բեռները Աղդամի ճանապարհով Արցախ հասցնելու վերաբերյալ: «Վարչապետը նախօրեին կայացած ասուլիսում անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, թե ինչի շուրջ են բանակցել Բրյուսելում՝ այդ համատեքստում հղում անելով նոյեմբերի 9-ի…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

progressarmenia com-ին  ՊՆ փոխանցմամբ  հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

progressarmenia.com -ին ՊՆ փոփխանցում է, որ երեկ ՝ հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:

Կարդալ ավելին

Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տասրածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է…

Կարդալ ավելին

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից. պետնախարար

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից. պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց, որ Արցախի շրջափակման ընթացքում 2023 թվականին ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել, քան 2020 թվականի պատերազմից հետո երկու տարիներին: «Այդ ամենը կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ եւ մեր քաղաքացիների կյանքի ու մահվան գնով: Մեր աշխատանքի արդյունքն է, որ ավելի քան 40 օր ապրելով լիակատար շրջափակման պայմաններում, Արցախի ժողովուրդը կարողանում է գտնել որոշակի սնունդ՝ սովի չմատնվելու համար: Ցավոք արդեն տեւական օրեր է, հասկանալի…

Կարդալ ավելին

Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. Հրդեհաշիջմանը ներգրավվել է 4 ջրատար

Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. Հրդեհաշիջմանը ներգրավվել է 4 ջրատար

Հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Նախնական տվյալներով 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։

Կարդալ ավելին

Գնացեք, բադրիջան ցանեք. Փաշինյան, բայց դեռ արցախցիներին ծանոթ չէ մի բանաձև , որ առանց ջիր բադրիջան ցանի ու կանաչի , այն էլ բազմաբնակարան շենքի երրորդ հարկում.արցախցու պատասխան

Գնացեք, բադրիջան ցանեք. Փաշինյան, բայց դեռ արցախցիներին ծանոթ չէ մի բանաձև , որ առանց ջիր բադրիջան ցանի ու կանաչի , այն էլ բազմաբնակարան շենքի երրորդ հարկում.արցախցու պատասխան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  այսօր կայացած մամուլի ասուլիսին   հնչած բազմաթիվ հարցերից հունից հանեց արցախցիների բողոքի և հոխորտանքի  ձայնագրությունն  ուղղված վարչապետին:   Արցախցի կինը հիշեցրեց լուսանկարը, որում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ներկայացրել էր իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքը եւ վրդովմունքով արձանագրեց, որ մինչ արցախցիները հացի խնդիր ունեն, նա նման լուսանկարներ է տարածում։ «Ի՞նչ ուտելիք է ցույց տվել կինս՝ մեր բակում աճած լոլիկ, բամիա, սմբուկ։ Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է ասել՝ հուլիսին Ղարաբաղում լոլիկ, սմբուկ, բամիա չկա, իսկ…

Կարդալ ավելին
1 436 437 438 439 440 646