Հոկտեմբերի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 99 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 233, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 339 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1006, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 217, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 218, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 487 և 1446 այլ իրավախախտումներ։ 157 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 152-ը՝ տեխնիկական…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը.ԿԳՄՍՆ
Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունը ՝ ԿԳՄՍՆ եվ ՀՀ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ կարևորություն է տրվում։ Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը, գործընկեր տարբեր կառույցների հետ համագործակցությամբ, մասնագիտական զարգացման…
Կարդալ ավելինՍերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը: Կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ է իր ձևով և բովանդակությամբ․ կազմակերպվելու է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով։ Ազատության հրապարակում, օպերային թատրոնի նախասրահում և կտուրի հատվածում նախատեսվում են արտ-ինստալյացիաներ, իսկ բուն ներկայացումը կցուցադրվի թատրոնի…
Կարդալ ավելինԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, որ բացահայտել են Աշտարակի ոստիկանները(Տեսանյութ)
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, որ բացահայտել են Աշտարակի ոստիկանները Հոկտեմբերի 7-ին Աշտարակի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդը ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրամիջոցներ։ Կոնկրետ տեղեկություն կար երկու անձի վերաբերյալ, որոնց նա իրացնել էր թմրանյութ: Նույն օրը, ժամը 21.45-ին, 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց Ագարակ գյուղում, ձերբակալվեց և հիշյալ երկու անձանցից մեկի հետ տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց մոխրացված հետքերով երկու կաթուցիչ։ Նա…
Կարդալ ավելինԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ֆլորա Մանուկյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՏուրիզմի եւ HoReCa-ի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում. մեծ բիզնես-համաժողովի գլխավոր ինսայթները
Երեւանում՝ Meridian Exhibition Center հարթակում, տեղի է ունենում խոշոր բիզնես-համաժողով՝ Real Business Conference 2024-ը, որը միավորել է Հայաստանի տնտեսության վեց կարեւոր ճյուղերի ներկայացուցիչներին. HoReCa, տուրիզմ, արտադրություն, շինարարություն, ռիթեյլ եւ ֆրանչայզինգ։ Այս միջոցառումը դարձել է արդի մարտահրավերների եւ հնարավորությունների քննարկման հիանալի հարթակ այդ ճյուղերի զարգացման, ինչպես նաեւ փորձի փոխանակման համար փորձագետների եւ բիզնեսի առաջատարների միջեւ։ Համաժողովի գլխավոր թեմաները պտտվում են սուր հարցերի շուրջ, որոնց բախվում է բիզնեսը Հայաստանում. որակյալ կադրերի անբավարարություն, թվայնացում, ենթակառուցվածքային խնդիրներ եւ երկրի…
Կարդալ ավելինՄշակույթը՝ հակահայկական քարոզչամիջոց
Ադրբեջանական իշխանությունների պատվերով աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար անցկացվում են տարատեսակ ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման նպատակով: Հերթական միջոցառումն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաքում: Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր հուշերում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը հանդիպել է Լեհ-ադրբեջանական խորհրդարանական խմբի ղեկավար Փշեմիսլավ Վիտեկի հետ: Համայնքի խոսնակը ներկայացրել է «20-րդ դարում «արևմտյան ադրբեջանցիների» փուլային տեղահանության», «Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներին պատկանող «հարուստ» ժառանգության ոչնչացման մասին» կեղծ թեզերը: Ըստ համայնքի…
Կարդալ ավելինՇրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ .Կենտրոնական Բանկ
2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող: Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։ 1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել է ցուցահանդեսների: 1899 թ-ից ստեղծել է օֆորտներ, որոնք ճանաչում են բերել…
Կարդալ ավելինՔննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝…
Կարդալ ավելինԿամերային նվագախումբը 6 երկրի 9 քաղաքում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը hոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը: Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով: Կամերային նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Համերգների ծրագրերում…
Կարդալ ավելին