Դավոսում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահին. քննարկել են հայ գերիների վերադարձման հարցը

Դավոսում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահին. քննարկել են հայ գերիների վերադարձման հարցը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր…

Կարդալ ավելին

Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի  հերթական նիստը։ Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը՝ ուղղված ասֆալտապատման, մշակույթի տան վերանորոգման, ջրատարների, փողոցների լուսավորության համակարգի կառուցման, կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, մանկապարտեզների, սոցիալական բնակարանների վերանորոգման աշխատանքներին և այլն։

Կարդալ ավելին

Մոսկվան տեսնում է ՀՀ-ի, ԱՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պայմանավորվածություններին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը

Մոսկվան տեսնում է ՀՀ-ի, ԱՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պայմանավորվածություններին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը

Մոսկվան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պայմանավորվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այո, մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավարվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը, ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք կյանքի կոչել, եթե այդքան ուզում է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, այ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության…

Կարդալ ավելին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին, ինչն արձանագրված է երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում եզակի փորձագիտական ​​ներուժ ունի։ Մենք մեր տրամադրության տակ ունենք անհրաժեշտ քարտեզագրական նյութերը, եւ ուրախ կլինենք հանձնաժողովի գործունեության շրջանակներում կիսվել մեր նյութերով եւ աշխատանքով հայ եւ ադրբեջանցի ընկերների հետ։ Խորհրդատվական օգնության ցուցաբերման ռուս փորձագետների թիմն արդեն ձեւավորված է»,- նշել…

Կարդալ ավելին

Բացահայտվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքեր

Բացահայտվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղևորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ….

Կարդալ ավելին

Իշխանությունները երկիրը դեպի ինքնիշխանության վերջնական կորուստ են տանում. Սեյրան Օհանյան

Իշխանությունները երկիրը դեպի ինքնիշխանության վերջնական կորուստ են տանում. Սեյրան Օհանյան

Իշխանությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշման տակ երկիրը դեպի ինքնիշխանության վերջնական կորուստ են տանում։ Այս մասին մայիսի 25-ին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ իշխանությունները ոչ մի հետեւություն չեն արել, խրախուսել եւ շարունակում են խրախուսել նահանջն ու պարտությունը։ «Մենք պետք է աշխատենք բնակչության այն հատվածի հետ, որը չի գիտակցում, թե ինչ ողբերգության են հասցրել այս իշխանությունները եւ ինչ տեմպերով են մեզ դեպի թուրք-ադրբեջանական պատրանքը տանում։ Մենք պետք է…

Կարդալ ավելին

Ռուսաստանը դուրս չի գալու ԱՀԿ-ից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը դուրս չի գալու ԱՀԿ-ից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը մտադիր չէ ակտիվորեն նախաձեռնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգը: Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլյիչեւը: «Ոչ, ԱՀԿ-ի մասին հաստատ ասում եմ, որ ոչ: Իր նախաձեռնությամբ Ռուսաստանը դուրս չի գա», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:   Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության փակման մասին խոսք չի գնում, հայտարարել է Իլյիչեւը:  «Այս մասին ոչ ոք չի խոսում»,- ասել է նա՝ պատասխանելով գործակալության հարցին:  

Կարդալ ավելին

Անկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. Արարատ Միրզոյան

Անկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. Արարատ Միրզոյան

Անկարան հայ-թուրքական գործընթացը սինխրոնիզացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Այս մասին մայիսի 25-ին ԱԺ նիստին կառավարության ժամին,  պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Պատգամավորների՝ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման անցկացման վայրերի դերի մասին հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ դա այդքան էլ կարեւոր չէ։ Նա չբացառեց, որ հետագայում այդ հանդիպումները կանցկացվեն ինչպես Երեւանում, այնպես էլ Անկարայում։ «Այս պահին կարող եմ միայն ասել, որ, ցավոք, որքան էլ խոսվի առանց նախապայմանների գործընթացի…

Կարդալ ավելին

Իշխանության և ժողովրդի համար խիստ անընդունելի է Արցախի հայերի մասին Շառլ Միշելի ձևակերպումը․ Արցախի նախագահը՝ ԱԽ նիստին

Իշխանության և ժողովրդի համար խիստ անընդունելի է Արցախի հայերի մասին Շառլ Միշելի ձևակերպումը․ Արցախի նախագահը՝ ԱԽ նիստին

Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, NEWS.am–ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար…

Կարդալ ավելին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա․ ԿԲ

2022 թվականի սկզբին ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ տնտեսական ակտիվության ուժեղ վերականգնում է դիտարկվում։ Հայաստանում 12-ամսյա գնաճը ավելի արագ է նվազել, քան սպասվում էր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի անցած տարվա գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Սակայն, ըստ նրա, փետրվարի վերջին ռուս-ուկրաինական հակամարտության սրումը եւ Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն աննախադեպ անորոշություն են ստեղծել տարածաշրջանային տնտեսական գործընթացների առումով։ «Բավականին բարձր անորոշությունների եւ բազմակողմ ռիսկերի…

Կարդալ ավելին
1 488 489 490 491 492 570