Տիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է. ընդդիմության երկրորդ խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան

Տիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է. ընդդիմության երկրորդ խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան

Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից այսօր «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը, դաշնակցական երիտասարդներ ու մի խումբ քաղաքացիներ շարժվեցին դեպի Երևան։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ  Հայաստանն ու Արցախն ապրում են վճռորոշ օրեր։ Այսօր, առավել քան երբևէ մեզանից պահանջվում է միասնական ու վճռական լինել, արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար։ Իսկ մինչ այդ մենք պետք է հեռացնեն այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արցախը թողնել Ադրբեջանի կզմում, պատրաստ են ամեն օր Գեղարքունիքից, Սյունիքից, Հայաստանի այլ տարածքներից…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422838-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2644 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3039934 է: Փաստացի այս պահին բուժվում է 1945 պացիենտ, նվազել է 7-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410588 անձ` վերջին մեկ օրում 17 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել,…

Կարդալ ավելին

Մայրը 2-ամյա դստերը 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը. ոստիկանություն

Մայրը 2-ամյա դստերը 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը. ոստիկանություն

Ապրիլի 25-ին` ժամը 17.45-ին, ՀՀ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության…

Կարդալ ավելին

Դիմադրության շարժման իրազեկման ակցիան լուսանկարներով

Դիմադրության շարժման իրազեկման ակցիան լուսանկարներով

«Դիմադրություն» շարժումը նախօրեին իրազեկման երթ է անցկացրել Երեւանում, այսօր այն շարունակվելու է Սասունցի Դավիթ արձանի մոտից՝ ժամը 19.30-ից: Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան Իջեւանից մեկնարկել է երթը դեպի Երեւան, որին մասնակցել են նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Այսօր առավոտյան Տիգրանաշենից դեպի Երեւան է շարժվելու «Դիմադրության շարժման» հաջորդ խումբը: Հիշեցնենք, որ երեկվա երթի մեկնարկը տրվել էր Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։ Մինչեւ «Դիմադրություն» շարժման մեկնարկը Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության  եւ  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները…

Կարդալ ավելին

«Սկսվել ա». «Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում փողոց են փակել, բարձրացել ավտոբուսների վրա

«Սկսվել ա». «Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում փողոց են փակել, բարձրացել ավտոբուսների վրա

Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց են փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։ Նրանցից մի քանիսը բարձրացել են ուղևորատոր ավտոբուսի վրա՝ պարզել Արցախի դրոշն ու «Սկսել ա» գրությամբ պաստառը։ «Թույլ չենք տալու Հայաստանի թրաքացում։ Սկսել է արժանապատվության պայքար»,-նշում են նրանք։ Մի քանի երիտասարդներ բարձրացել են ավտոբուսի վրա եւ պարզել «Սկսելա» պաստառը: «Հայաստանում սկսվել է արժանպատվության եւ ազգային ինքնասիրության համար պայքարը: Նիկոլ Փաշինյանին եւ իր վարչակարգին հեռացնելու ենք Հայաստանում ղեկավարելու…

Կարդալ ավելին

Տեղական արևային էներգիայի բաշխված արտադրությունը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգության ամրապնդմանը. Գնել Սանոսյան

Տեղական արևային էներգիայի բաշխված արտադրությունը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգության ամրապնդմանը. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կյառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի EU4ASEP  ծրագրի ներքո՝ «Համայնքային կայուն էներգիայի» համաժողովին։ ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքում նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և ուրախությամբ արձանագրել, որ արևային էներգիայի օգտագործման ոլորտում գնալով համայնքների ներգրավվածությունը մեծանում է։ Նախարարն ընդգծել է, որ «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»  ծրագրի ջանքերով արդեն իրականություն են դարձել երեք համայնքներում արևային կայանների հիմնումը, որոնք ներկայացնում են զուգահեռ ռեժիմով ցանցի հետ…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է 467 դրամից. Եվրոն եւս էժանացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է 467 դրամից. Եվրոն եւս էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է 466.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.76 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 500.53 դրամ (նվազել է 4.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.95 դրամ (նվազել է 10.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.38 դրամ (աճել է 0.02 դրամով):

Կարդալ ավելին

Ապրիլի 27-ին կմեկնարկի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը. Մասնակցելու է ավելի քան 700 դիմորդ

Ապրիլի 27-ին կմեկնարկի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը. Մասնակցելու է ավելի քան 700 դիմորդ

Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերջին՝ հարցազրույցի փուլը մեկնարկելու է ապրիլի 27-ին, որին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները կհանձնեն ավարտական քննություն: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Նշենք, որ հարցազրույցի փուլին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք հաղթահարել են…

Կարդալ ավելին

Էրդողանը Կարո Փայլանին անվանել է «դավաճան»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի պատճառով

Էրդողանը Կարո Փայլանին անվանել է «դավաճան»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի պատճառով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դավաճան» է անվանել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Թուրքիայի ղեկավարին դուր չի եկել, որ Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։ Նրա խոսքով՝ Փայլանը «տեղ չունի երկրի խորհրդարանում»։ «Մենք [օրինագիծն] ընդունում ենք որպես բացահայտ դավաճանություն բարձրագույն ատյանում»,- ասել է Էրդողանը երկրի կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ Նա հույս ունի, որ «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկվեն Փայլանի նկատմամբ, «որը խախտել է խորհրդարանի իրավունքի ու բարոյականության նորմերը», փոխանցում…

Կարդալ ավելին

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու իր միջազգային պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԵԺԿ հայտարարության մեջ։ «Մենք հարգում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք վերահաստատում ենք Ցեղասպանության եւ հայ ժողովրդի ազգային Մեծ տեղահանության ճանաչումն ու դատապարտումը։ Մենք միանում եւ վճռականորեն աջակցում ենք ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար միջազգային պայքարը շարունակելու…

Կարդալ ավելին
1 500 501 502 503 504 568