Ադրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին եւ սահմանագծման գործընթացին։ Խալաֆ Խալաֆովը նշել է, որ խաղաղ պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկությունների հիման վրա։ Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչները քանիցս հայտարարել էին, որ նշված հինգ կետերն ընդունելի են համարում, բայց ոչ լրիվ, ինչի առնչությամբ Երեւանն ավելացրել է իր կետերը։…
Կարդալ ավելինՈւկրաինայում պատերազմն արմատապես կփոխի սառը պատերազմից հետո անվտանգության ճարտարապետությունը․ Չավուշօղլու
Ուկրաինայի պատերազմն արմատապես կփոխի սառը պատերազմից հետո անվտանգության ճարտարապետությունը եւ շրջադարձային պահ է Եվրոպայի ապագայի համար։ Այս մասին ասված է մայիսի 9-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի ուղերձում, փոխանցում է Anadolu-ն։ Նրա խոսքով՝ այսօր Եվրամիությունը սպառնալիքներին դիմակայելու ստուգում է անցնում։ «Կատարվողի ֆոնին մենք կրկին համոզվեցինք, թե որքան դժվար եւ արժեքավոր է խաղաղության պահպանումը։ 21-րդ դարում Եվրոպայի սրտում ծավալված ողբերգությունը գործնականում Եվրոպային վերադարձնում է 1940-ականներ, եւ դա տագնապալի ազդանշան է բոլորիս համար… Բացի պատերազմներից…
Կարդալ ավելինՄոսկվայի արեւելքում ծեծկռտուքի հետեւանքով մեկ հայ է սպանվել, եւս երկուսը վիրավորվել են
Մոսկվայի արեւելքում ծեծկռտուքի հետեւանքով մեկ հայ է սպանվել, եւս երկուսը վիրավորվել են։ Տուժածներն, ըստ նախնական տեղեկությունների, երկվորյակ եղբայրներ են, գրում է «МК»-ն։ Ինչպես հայտնի է դարձել MK-ին, դեպքը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ Ռուսակովսկայա փողոցում։ Ժամը 3։30-ի սահմաններում «Բաքվի տնակ» ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջեւ, որը վերաճել է դանակահարության։ Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում, երկրորդը հոսպիտալացվել է որովայնի…
Կարդալ ավելին«Ես էլ վախեցել եմ , չեմ իմանում թե որտեղ թաքնվեմ».Միքայել Աջապահյան
Կրքերը դեռ թարմ են վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հոխորտանքի հետ կապված, ով խորհրդարանի բարձր ամբիոնից, օլիգարխներին, հասարակական այլ շերտերի ներկայացուցիչներին նախազգուշացրեց, որ ովքեր «ազատություն են» վերապահում և աջակցում են «դիմադրություն» շարժմանը, այսուհետ հեշտ չի լինելու , քանի-որ նախկին իշխանությունների օրոք զուսպ էին, սակայն ավելի դիպուկ էր ասված հոգևոր դասին, որոնց անվանել էր հագուստի տակից քիթը վախից չհանող վախկոտների, սակայն հիմա «ազտություն են» տեսել ու նրանց հերթն էլ կգա: Բայց այսօր խորհրդարանի ղեկավարի հոխորտանքին ավելացավ…
Կարդալ ավելինԱրթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը հաղթանակի օրվա կապակցությամբ.
Թանկագին հայրենակիցներ. Պատմության մեջ դեռ չենք ունեցել հաղթանակի այնպիսի օր, որը նաև պարտության օր դառնա: Այս մայիսի 8-ին ուրախությա՞ն արցունքներն են, շատ, թե՞ մեր կորուստները սգալու:Մենք դա գլխահակ ենք ասում:Այդուհանդերձ, պարտությունը, ժողովրդինը չէր, այլ թշնամու և յուրային ձևացողների, հավատափոխների որոգայթի արդյունքն էր, որը մեզ ծնկի չի բերել: Մենք դա գիտակցաբար ենք ասում:Հայոց մայիսը եղել է ու կլինի հաղթանակների ամիս:Դա մենք հաստատակամորեն ենք ասում:Կապացուցենք, որ հազարավոր հերոս նահատակների արյունը ազգի համար ջուր չէ, այլ ավիշ, որ…
Կարդալ ավելին«Նոր ենք վարույթ ընդունել, ծանոթացման փուլում է». Քյարամյանը՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այս պահին օկուպացված է, մենք այնուամենայնիվ, նշում ենք եռատոնը, որովհետեւ պատմական իրողությունները, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել, դրանք մեզ համար տոներ են, այդ թվում Շուշիի ազատագրումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը ճնշում է, որպեսզի Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի, նաեւ ասել է, որ Շուշին դժգույն քաղաք է, Քյարամյանն ասաց. «Ես…
Կարդալ ավելին«Շանթ»-ի հաղորդավարուհին նկարահանումների ժամանակ ընկել է Դեբեդ գետն ու մահացել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 16:40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:…
Կարդալ ավելինSOAD-ի անդամները ողջունել են Դիմադրության շարժման ակցիաները 
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանը ողջունել են Դիմադրության շարժման բողոքի ակցիաները Հայաստանում: Նրանք իրենք ինստագրամյան էջերի Stories բաժնում, որտեղ հրապարակումները հասանելի են 24 ժամ, իրազեկող նյութեր են տեղադրել շարժման մասին: Հիշեցնենք, որ Դիմադրության շարժումը մայիսի 1-ից տարաբնույթ բողոքի ակցիաներ է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Կարդալ ավելինՀայաստանում վերջին 5 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում մայիսի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին 5 օրում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 19 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422896-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոը: Վերջին 5 օրում կատարվել է 8885 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3068217 է: Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ, նվազել է 3-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412048 անձ` վերջին 5 օրում 22 անձ: Մեկ 5 օրում կորոնավիրուսի…
Կարդալ ավելինԿեղծիքները չեն դադարում. Ադրբեջանը շարունակում է Դադիվանքը յուրացնելու փորձերը
Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում Քարվաճառի Դադիվանքի հայկական տաճարը յուրացնելու փորձերը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «ալբանա-ուդիական կրոնական համայնքի անդամներն այցելել են վանք, կրոնական ծես կատարել տաճարում, աղոթքներ կարդացել եւ մոմեր վառել»: Այցելությունը տեղի է ունեցել Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի շրջանակներում: Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայկական հինավուրց Դադիվանքը որպես «ալբանական» ներկայացնել՝ գործելով «ինչը չի կարելի քանդել, պետք է յուրացնել» սխեմայով։
Կարդալ ավելին