«Դիմադրություն» շարժումը վաղը առավոտյան 9:30 Աշտարակի խճուղուց ավտոերթով կմեկնի Գյումրի, այնուհետեւ ժամը 13:00-ին հանրահավաք կանցկացնի Գյումրիում: Այս մասին հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Ժամը 17:00-ին էլ Ֆրանսիայի հրապարակում արցախցիները մշակութային միջոցառում են կազմակերպելու: Վաղը ընդդիմությունը հանրահավաք չի անցկացնի Երեւանում: «Մայիսի 9-ին` Շուշիի ազատագրության օրը, 17:00-ին, այս հրապարակում հրավիրում ենք հրապարակ հանրահավաքի: Վաղը նաեւ կունենանք աշխատանքային օր, մեր աշխատանքները վերակազմակերպելու, ծրագրերը ամբողջացնելու համար»,-ասաց նա: Նշենք, որ Երեւանում մայիսի 2-ից Երեւանում անցկացվում են խաղաղ…
Կարդալ ավելինՀՀ դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը
Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը: Խոսքը Հոհենցոլերնբրյուկե կամրջի ձախակողմյան հատվածում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մասին է: Այն տեղադրվել է 2018թ.-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության (Initiative Völkermord erinnern) և մի շարք անհատ քաղաքացիների կողմից։ Դեսպանությունը նշում է, որ տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ հուշարձանը հեռացվել է տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել։ «Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ի շուրջ…
Կարդալ ավելինՀակառակորդը կրակ է բացել մարտական դիրքերի, Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. ՊՆ
Այսօր` ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ–ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Կարդալ ավելինԴիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց կրկին օծվեց եւ վերաբացվեց
Դիարբեքիրի միակ գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի տեւած վերանորոգումից հետո մայիսի 7–ին վերաբացվեց հավատացյալների առաջ։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերջապես վերաբացվել է։ Եկեղեցին օծվել է Պոլսո հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։ Եկեղեցու բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուն, իշխող կուսակցության պատգամավորներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։ Մայիսի 8–ին տեղի կունենա առաջին պատարագը վերանորոգումից հետո։ Նշենք, որ Դիարբեքիրի…
Կարդալ ավելինՕ. Գասպարյանը պատերազմի 4-րդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի արել. ԱԽ-ն ձայնագրությունը է հրապարակել
Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու առաջարկ չի արել: Այս մասին հաղորդում է Անվտանգության խորհուրդը՝ արձագանքելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը: ԱԽ գրասենյակի պարզաբանման մեջ ասվում է. «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի NEWS.am-ին տրված հարցազրույցի Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին NEWS.am-ին տրված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հարցազրույցում հնչած պնդումն՝ ըստ որի, Օնիկ Գասպարյանն իբրև պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության…
Կարդալ ավելինՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նշանակումը
Սահմանադրական դատարանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ ՍԴ անդամի պաշտոնում նշանակումը սահմանադրական է ճանաչել։ «2022 թվականի մայիսի 6-ին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ․ 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ 2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք»…
Կարդալ ավելինԹուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների երրորդ փուլը որեւէ արդյունք չի տվել. Al-Monitor
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների երրորդ փուլը որեւէ արդյունք չի տվել: Այս մասին Al-Monitor-ում հրապարակված իր հոդվածում գրում է Ամբերին Զամանը: Բանակցությունները, որոնք սկսվել են այս տարվա սկզբին, դեռեւս զգալի արդյունքներ չեն տվել: «Ոչ մի առաջընթաց դեռեւս չի գրանցվել, սակայն հանդիպումները շարունակվելու են»,- հեղինակը մեջբերում է անանուն դիվանագիտական աղբյուրին: Նշվում է, որ բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցերի ֆոնին: «Անցյալ ամիս Հայաստանի խորհրդարանում իր…
Կարդալ ավելինԽաղաղության պայմանագիր նշանակում է Ղարաբաղի խնդրի լուծում․ Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նշանակում է նաեւ ղարաբաղյան խնդրի լուծում։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այս որոշումը տեսնում է Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման մեջ։ «Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է ընդունել Ղարաբաղի կարգավիճակը, եւ դրա հիման վրա պետք է լինեն անվտանգության երաշխիքներ։ Մենք չգիտենք, թե ինչ ինստիտուցիոնալ երաշխիքներ կլինեն։ Եթե գանք որոշման ու տեսնենք, որ հայության անվտանգությունն ու իրավունքները ապահովված են, կհամաձայնենք»,-ասաց Գրիգորյանը։…
Կարդալ ավելինՆերկրող-մենաշնորհները և խոշոր սուպերմարկետի տերերը գերշահույթներ են ստանում
Պաշտոնական վիճակագրությամբ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 7,4 տոկոս գնաճ։ Նույնիսկ մարտի 15-ին Կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1,25 տոկոսով բարձրացումը չկանխեց շարունակական գնաճը, մասնավորապես՝ 2022 թվականի ապրիլին մարտի համեմատ գնաճը կազմել է 2,3%, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ գներն աճել են 8,4%-ով։ Հատկանշական է, որ ապրիլ ամսվա այս գնաճն արձանագրվել է դոլարի կտրուկ՝ մոտ 15 տոկոս արժեզրկման պայմաններում, մինչդեռ ներկրվող ապրանքները դոլարի արժեզրկման պայմաններում պետք է էժանանային։ Մարտին, երբ դոլարն էր արժևորվում, սուպերմարկետներում և…
Կարդալ ավելինԵ՞րբ է գնալու Նիկոլը. Իշխան Սաղաթելյան
Ե՞րբ է գնալու Նիկոլը։ Նա հրաժարական կտա այն ժամանակ, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ այլեւս չեն կարող նրան պահել իշխանության ղեկին, այլեւս բավարար ուժ չունեն, եւ ակցիաները դադարեցնել հնարավոր չէ։ Այս մասին մայիսի 5-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման մեծ հանրահավաքում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք պետք է մեծացնենք մեր շարքերը եւ հասնենք նրան, որ ուժային կառույցներն այլեւս չկարողանան կասեցնել ժողովրդական դժգոհությունը։ Եթե մի քիչ էլ ավելացնենք ցուցարարների թիվը եւ ամբողջությամբ վերահսկողության տակ առնենք…
Կարդալ ավելին