Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդերևութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում և Արագածոտնի շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վրկ։ «Հայգպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ՝ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +33+35։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14,…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը

Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 25-ին ֆրանսիական կողմի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը:  Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Կարդալ ավելին

Ադրբեջանի կողմից ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ ԱԳՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այս մասին Հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳն-ն: «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն…

Կարդալ ավելին

Արարատի մարզում վաղը մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

Արարատի մարզում վաղը մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող  վթարավերացման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի  26-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:

Կարդալ ավելին

Կկարգավորվեն ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները

Կկարգավորվեն ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից է հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցությունը: Վերջինիս շրջանակներում իրականացվում է անդամ պետությունների միջև էլեկտրոնային առևտրի դեպքում ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների՝ անուղղակի հարկերի գանձման կարգի մասով միասնական քաղաքականության մշակումը, ինչը…

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 25-ին, կազմել է 387.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.94 դրամ (նվազել է 0.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  499.41 դրամ (նվազել է 1.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.48 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-418 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Օգոստոսի 3-ին և 10-ին անձնագրային ծառայությունները կաշխատեն. Կգործի կենդանի հերթ

Օգոստոսի 3-ին և 10-ին անձնագրային ծառայությունները կաշխատեն. Կգործի կենդանի հերթ

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի օգոստոսի 3-ին և 10-ին կաշխատեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները՝ Շենգավիթի. Արաբկիրի. Նոր Նորքի. Ավանի. Քանաքեռ-Զեյթունի. Մալաթիայի. Էրեբունու. Կենտրոն 1. Աջափնյակի. Աբովյանի. Վաղարշապատի. Արմավիրի. Աշտարակի. Մասիսի. Արտաշատի. Եղվարդի: Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։

Կարդալ ավելին

Այս տարվա 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 տոկոս

Այս տարվա 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 տոկոս

Այս տարվա 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 %: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից: Ամենաբարձր աճը գրանցվել է արտահանման ոլորտում․ այն նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 2,3 անգամ՝ կազմելով 7 մլրդ 927 մլն դոլար։ Կիսամյակային բարձր ցուցանիշներ են արձանագրել արդյունաբերությունը` 18,2 %, առևտուրը` 22,9 %, շինարարությունը` 15,7 %։ Ծառայությունների ոլորտում 4,4 % աճ է գրանցվել:

Կարդալ ավելին

Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով

Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիտում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններին: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Նախագծով հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը, որի արդյունքում բոլոր շահագրգիռ կողմերի համար պարզ կլինի տարկետման գործընթացը: Գործող կարգավորումներով այդ ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր…

Կարդալ ավելին

Բրուցելոզը զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է.ՍԱՏՄ

Բրուցելոզը զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է.ՍԱՏՄ

ՀՀ ՍԱՏՄ-ն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է՝ Բրուցելոզը զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է և ընդգրկված է կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկում։ Բրուցելոզի հարուցիչը պահպանվում է հողի, ջրի, բարձր ջերմային մշակում չանցած կաթնամթերքի մեջ՝ դառնալով վարակի աղբյուր։ Մարդիկ բրուցելոզով վարակվում են հիվանդ կենդանու խնամքի կամ միսը մշակելու ժամանակ, հում կաթ, պանիր, մածուն, թթվասեր և այլ ցածր ջերմաստիճանում վերամշակված կաթնամթերք օգտագործելու արդյունքում, իսկ հիվանդության ախտանիշերն են բարձր ջերմաստիճանը,…

Կարդալ ավելին
1 123 124 125 126 127 572