Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 13 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 13 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք: Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 22, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, փաստաթուղթ կեղծելու՝ 11, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության և սառը զենք կրելու՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,…

Կարդալ ավելին

600 միլիոն դոլար. Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

600 միլիոն դոլար. Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը: Հնդկական IADN լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնման ընդհանուր ծավալը 2024-2025 թվականների ֆինանսական տարում հասել է 600 միլիոն դոլարի:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 25-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդերևութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում և Արագածոտնի շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վրկ։ «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+27,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 24-ին, կազմել է 388.39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.09 դրամ (նվազել է 0.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  501.26 դրամ (աճել է 0.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Ավազակություն Երևանի բնակչուհու նկատմամբ․ կնոջ նախկին ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ավազակություն Երևանի բնակչուհու նկատմամբ․ կնոջ նախկին ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ավազակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։ ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող Կամոյի անվան դպրոցի մոտ վերոնշյալ կինը հանդիպել է իր նախկին ընկերոջը՝ 27–ամյա երիտասարդին։ Վերջինս, ընկերոջը զանգելու պատրվակով, վերցրել է…

Կարդալ ավելին

Միասնական տոմսային համակարգում «Թելսելը» միջնորդավճար չունի. Տիգրան Ավինյան

Միասնական տոմսային համակարգում «Թելսելը» միջնորդավճար չունի. Տիգրան Ավինյան

Քաղաքապետարանը զրո դրամ է հատկացրել միասնական տոմսային համակարգ ներդնելու համար. դրա համար մրցույթում հենց այդ տրամաբանությունն էր դրվել, որ քաղաքապետարանը ներդրման հմար գումար չի ծախսելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «հաղթող կազմակերպության շահը կայանում էր նրանում, որ ինքը 5 տարիների ընթացքում, որ այդ ներդրումներն իրականացնելու է, սպասարկումն ապահովում էր, 5 տարիների համար ունենում էր որոշակի հնարավորություն նոր մարդկանց գրանցելու իր համակարգ: Սա է տրամաբանությունը: Բայց 5 տարի…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ում հիվանդն առաջին անգամ ստացել է 3D տպիչով տպված շնչափող խողովակ

ԱՄՆ-ում հիվանդն առաջին անգամ ստացել է 3D տպիչով տպված շնչափող խողովակ

Միացյալ Նահանգների համալսարանական հիվանդանոցների (UH) աշխատակիցները վերջերս տեղադրել են աշխարհում առաջին 3D տպագրված շնչափող խողովակը հիվանդի համար: Հիվանդը տառապում էր բարդություններից, որոնք առաջացել էին առևտրային կարգի T-խողովակի օգտագործմամբ, գրում է Medical Xpress-ը։ T-աձև շնչափող խողովակը ունի «T» տառի ձև և պատրաստված է սիլիկոնից: Այն թույլ է տալիս հիվանդներին շնչել ոչ թե բերանով, այլ պարանոցի բացվածքով։ Այն կարող է օգտագործվել բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ վերին շնչուղի ստեղծելու համար այն անձի մոտ, որը կարող է վնասված շնչուղիներ…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եթովպիայում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Եթովպիայի Գոֆա գոտում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ Այս դժվարին պահին Հայաստանը համերաշխ է Եթովպիայի կառավարության և ժողովրդի հետ և շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին», – իր գրառման մեջ նշել է ԱԳ նախարարությունը։

Կարդալ ավելին

Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ագարակ քաղաքում

Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ագարակ քաղաքում

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, իրացնելով ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով Սյունիքի մարզային վարչության ու Կապանի բաժնի ծառայողների հետ, հուլիսի 23-ի ժամը 7-ին Ագարակ քաղաքի Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Հաճնի 43-ամյա բնակչին, որը մայիսի 13-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: 43-ամյա տղամարդը տեղափոխվել է վարույթն իրականացնող մարմին: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է…

Կարդալ ավելին

Եվրահանձնաժողովը ՌԴ-ից նավթի մատակարարումների դադարեցման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն է խնդրել

Եվրահանձնաժողովը ՌԴ-ից նավթի մատակարարումների դադարեցման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն է խնդրել

Եվրահանձնաժողովը հավելյալ տեղեկատվություն է խնդրում Հունգարիայի և Սլովակիայի՝ Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման հարցով Ուկրաինայի հետ խորհրդակցություններին միջնորդելու հարցում և մերժել է երկրների բողոքներին պատասխանելու համար սահմանված եռօրյա ժամկետը, հայտնում է Reuters-ը։ Հունգարիան և Սլովակիան երկուշաբթի օրը դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով Բրյուսելին միջամտել այն բանից հետո, երբ Կիևը պատժամիջոցների ցանկում ներառեց ռուսական «Լուկօյլ» ընկերությանը՝ դադարեցնելով մատակարարումները երկու երկրներին Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Եվրահանձնաժողովը երեք օր ժամանակ ունի…

Կարդալ ավելին
1 124 125 126 127 128 572