Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է շուրջ 700 հայկական բեռնատար։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2170 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 677-ը հայկական են։ Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:
Կարդալ ավելինԵրեւանի բյուջեի 15 տոկոսը գնում է «Երևանի ավտոբուս»-ի դեֆիցիտի փակմանը. Ավինյանն արձագանքել է Մարությանի պնդումներին
Երևան քաղաքը և մասնավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 141-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Դա պայմանավորված է նոր շարժակազմերով, նոր որակի տեխնիկայով և դրա սպասարկման խնդիրներով։ Միայն այս տարվա բյուջեի տեսանկյունից դա կազմում է Երևանի եկամուտների մոտավորապես 15%–ը։ Այսինքն, երբ ասվում է, որ քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի, ապա ասեմ` քաղաքապետարանը սուբսիդավորում է, մասնավորապես, ահռելի չափերով հանրային տրանսպորտը։ Նոր 171…
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«ԱՎԵՏՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի «Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս», «Թանձրուկ Բարբիքյու» և «Խոզի շաուրմա արտադրատեսակներից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Երևան, Մաշտոցի փ․): Հանրային սննդի օբյեկտի արտադրական գրոծունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀատուկ կահավորված մեքենաներ՝ ձերբակալվածներին տեղափոխելու համար.(Տեսանյութ)
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում բարելավվում են նաև ձերբակալվածներին ուղեկցող ստորաբաժանումների աշխատանքային և ձերբակալված ու կալանավորված անձանց տեղափոխման պայմանները: Նոյեմբերի 8-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը ծանոթացել են հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին։ Դրանք տրամադրվելու են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։ ՆԳ նախարարությունը ձեռք է բերել 22 հատուկ տրանսպորտային միջոց, որոնցից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մեքենաներում կա…
Կարդալ ավելինՀՀ ՆԳՆ-ն սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ մեր երկրում ապահովել ավելի անվտանգ միջավայր։ ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Ինչպես բազմիցս նշել ենք, նախագծերի մշակման նպատակը բացառապես հանրային անվտանգության արդի մարտահրավերներին դիմագրավելու գործում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների հնարավորությունների լիարժեք օգտագործումն է և, վերջնարդյունքում, հանրային անվտանգության միջավայրի էական բարելավումը։ Նախագծերի մշակման ընթացքում ՀՀ…
Կարդալ ավելինՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ, ԺԱՄԸ 19-ԻՆ, ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ․ «ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԱՄԵՐԳ – ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ԵՐԵՔ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐՈՎ․
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ, ԺԱՄԸ 19-ԻՆ, ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ․ «ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԱՄԵՐԳ – ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ԵՐԵՔ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐՈՎ․ ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ, ՆԱՐԵԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ։ Շառլ Ազնավուրը ուղիղ թելով կապված է ջազի հետ: Նրա ստեղծած արվեստի լեզվով խոսել են բազմաթիվ ջազ կատարողներ։ Լեգենդար արտիստի մահից հետո Գարի Քյոսայան ջազ քառյակը որոշում է իր հարգանքի տուրքը մատուցել Շառլ Ազնավուրին` ջազի նոտաներով ներկայացնելով շանսոնյեին առաջին քայլերից մինչև փառքի ճամփան: Սա բացառիկ համերգ-ներկայացում է, որտեղ Ազնավուրի ստեղծագործությունները մատուցվել են ջազային լուծումներով գործիքային և վոկալ…
Կարդալ ավելինՆեթանյահուն հույս ունի վերականգնել Թրամփի հետ սերտ համագործակցությունը. Politico
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կձգտի վերականգնել սերտ համագործակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի հետ առճակատման հարցում նրա աջակցությունը ստանալու համար։ Այս կարծիքն արտահայտված է Politico եվրոպական հրատարակության հրապարակած նյութում։ Նրա գնահատականներով՝ Նեթանյահուն հույսը դնում է Թրամփի վրա՝ աջակցելու «Մերձավոր Արևելքը վերափոխելու» իր ռազմավարությանը, «որում տեղ չկա Իրանի ղեկավարության համար», պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության։ Պարբերականը նշում է, որ այս առումով Իսրայելի վարչապետը, ամենայն հավանականությամբ, կհենվի այն փաստի…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանում նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: «Հայգոսհիդրոմետ»-ի փոխանցմամբ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +6+10, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +6+9, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+11, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +6+10, Լոռի՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +10+13, Տավուշ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +12+15, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +5+8, Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝…
Կարդալ ավելինԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Այս մասին progressarmenia.com -ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Կարդալ ավելինՎարորդներին 9 բալի փոխարեն կառաջարկվի 13 բալ. Ալեն Սիմոնյանը oրենսդրական նախաձեռնություն է մշակել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով առաջարկում է վարորդներին տրվող 9 բալի փոխարեն տրամադրել 13 բալ: Այս մասին նա հայտարարել է «Ռադիո Ավրորայի» եթերում: «Օրենսդրական նախաձեռնություն եմ մշակել իմ ընկերների հետ միասին, հեղինակները Երևանում աշխատող, ապրող վարորդներն են, որոնք ինձ փողոցում անընդհատ մոտենում էին ու հարցը քննարկում: Փոփոխությունը կվերաբերի բալերին, ուժի մեջ մտնելուց հետո այդ բալերը տարեկան կսահմանվեն 9-ի փոխարեն 13-ը»,- ասաց Սիմոնյանը: Ըստ Սիմոնյանի՝ ճիշտ կլինի, որ վարորդներն ընդհանրապես խախտումներ…
Կարդալ ավելին