Ադրբեջանը պարտվում է մեծ դիվանագիտության մեջ․ ռուս փորձագետ

Ադրբեջանը պարտվում է մեծ դիվանագիտության մեջ․ ռուս փորձագետ

Ադրբեջանը սկսել է նյարդայնանալ, նա պարտվում է մեծ դիվանագիտության մեջ։ Այս մասին ասում է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում Մոսկվան ասել է, որ խումբը չի աշխատում, բայց եւ չի հայտարարել դրանից դուրս գալու մասին։ Բաքուն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի աշխատում, սակայն այդ խմբի մանդատը չեղյալ չի հայտարարվել։ Իսկ Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է»,- ասաց նա։ Նրա խոսքով, եթե Մոսկվան վերադառնա…

Կարդալ ավելին

Արցախի ԱԽ-ն եւս հերքել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման մասին լուրերը

Արցախի ԱԽ-ն եւս հերքել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման մասին լուրերը

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ իրականությանը չի համապատասանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԽ գրասենյակը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։…

Կարդալ ավելին

Ադրբեջանը անթաքույց արհամարհանք է արտահայտում միջազգային հանրության կոչերի վերաբերյալ. «Ապրելու երկիր»

Ադրբեջանը անթաքույց արհամարհանք է արտահայտում միջազգային հանրության կոչերի վերաբերյալ. «Ապրելու երկիր»

Հայաստան-Արցախ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը հերթական սադրանքն է ուղղված Արցախում ապրող խաղաղ բնակչության դեմ։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ շրջափակելով Արցախը՝ թույլ չտալ Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ ապրել իրենց հայրենիքում: Այս մասին հայտարարություն է տարածել  «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզ և հստակ ի ցույց է դրել իր նպատակը՝ հայաթափել Արցախը և դրանով իսկ «փակել Արցախի» հարցը: Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը և շարունակական ագրեսիան, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը գալիս են փաստելու, որ Ադրբեջանը…

Կարդալ ավելին

Հայաստանում հաշմանդամ է 192.000 քաղաքացի

Հայաստանում հաշմանդամ է 192.000 քաղաքացի

1992 թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամություն ունեցողների միջազգային օր: 2006 թ. դեկտեմբերին մեր երկիրը միացավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիային: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը: «Մեր երկրում հաշմանդամություն ունի 192.000 քաղաքացի։ 2023 թ. փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հաշմանդամության գնահատման համակարգի փոփոխությունը։ Բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն կգործի անձի ֆունկցիոնալության համակարգը: Վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել են օրենսդրական բավարար հիմքեր անհրաժեշտ ծրագրերի եւ ծառայությունների ներդրման համար: Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես,…

Կարդալ ավելին

Մետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի   

Մետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի   

Երեւանի Մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի: «Եվրատեսիլի պատվիրակության անդամների մասնակցությամբ կնկարահանվի մեր երկրի պատմությունը, ավանդություններն ու մշակույթը ներկայացնող ծրագիր, որն անցկացվելու է Երեւանի Մետրոպոլիտենում: Նկարահանմումն անխափան իրականացնելու նպատակով դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ը մետրոն չի գործի»,- նշում է Մետրոպոլիտենը:

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Կարդալ ավելին

Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից. Իսպանացի պատգամավորի տեսաուղերձը Սոթքից

Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից. Իսպանացի պատգամավորի տեսաուղերձը Սոթքից

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթ բնակավայր, և թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել տեսաուղերձով, որտեղ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները եւ կոչով դիմում է միջազգային հանրությանը: «Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-ասում է իսպանացի պատգամավորը:

Կարդալ ավելին

Քննարկվել է հաշմանդամության գնահատման նոր մոդելը

Քննարկվել է հաշմանդամության գնահատման նոր մոդելը

2021 թ. ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, եւ այժմ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն համապատասխանեցնել հարակից օրենքների եզրույթներն ու հասկացությունները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում հարցը ներկայացնելով, նշել է, որ 2023 թ. փետրվարի մեկից առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար…

Կարդալ ավելին

Որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրումները բացահայտելու խնդիր է դրված. Հերիքնազ Տիգրանյան

Որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրումները բացահայտելու խնդիր է դրված. Հերիքնազ Տիգրանյան

Հայաստանում որդեգրման համակարգի հիմնախնդիրներն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ իրավասու բոլոր մարմինների ուշադրության կենտրոնում են. ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 2-ին իր գլխավորած հանձնաժողովում վերոնշյալ հարցի աշխատանքային քննարկման ժամանակ: ԱԺ պատգամավորի հավաստմամբ ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ ձեւավորված որդեգրման հարցերով աշխատանքային խմբի հիմնական նպատակն է իրականացնել փաստահավաք գործունեություն, քարտեզագրել խնդիրները եւ ոլորտի բարեփոխման համար ներկայացնել օրենսդրական առաջարկություններ: «Նպատակ էր դրված նաեւ բացահայտել…

Կարդալ ավելին

Օրենսդրական նախաձեռնությամբ 2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձի չափը կկազմի 75.000 դրամ

Օրենսդրական նախաձեռնությամբ 2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձի չափը կկազմի 75.000 դրամ

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից մեր երկրում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ` գործող 68.000 դրամի փոխարեն: Համապատասխանաբար կբարձրացվեն նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:…

Կարդալ ավելին
1 438 439 440 441 442 572