Չարենցավանում փետրվարի 14 ին տեղի ունեցավ ավագանու առաջին նստաշրջանի թիվ 1 հերթական նիստը: https://www.youtube.com/watch?v=eS6Fu3CvNRQ Օրակարգում 22 հարց էր, որոնց մի մասը վերաբերվում էր Չարենցավան համայնքի 2022 թվականի բյուջեյի 4-րդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականին:Թե (բյուջեները) , որ ուղղությամբ են ծախսվել և ի՞նչ արդյունք են տվել:Քննարկումը երկար էր հաշվի առնելով«ՔՊ» ավագանու անդամների մանրակրկիտ ստուգումները և նոր հարցերի պարզաբանումը համայնքապետարանի աշխատանքների, ծախսերի վերաբերյալ: Պարզ ասած ավագանու անդամները պնդեցին և հիմնավորեցին , որ քաղաքապետարանի աշխատակազմը թերացել է և …
Կարդալ ավելինԹուրքիայում հայ պատրիարքարանը գումար կհանգանակի երկրաշարժից տուժածներին
Թուրքիայի երկրաշարժից տուժվածների համար դրամահավաքին մասնակցել են նաեւ ազգային փոքրամասնությունները։ Ավելի վաղ գրել էինք, որ Ստամբուլահայ գործարար և բարերար ՝ ՎԱՀԱԳ ՉԱՔՐԸ ներկայացրել էր , որ այս ամենի ֆոնին Թուրքիայի կառավարությունը կրթության նախարարի միջոցով հրահանգել է, որ Թուրքիայի հայ պատրիարքարանը իրեն պատկան մարմինների ինչպես նաև հայկական դպրոց-վարժարաններից նյութական օգնություն հատկացնի աղետից տուժածների (զոհերի, վիրավորների ընտանիքների) համար: Ստամբուլահայի խոսքերով՝ Թուրքիայում գործող շուրջ 38 հայկական եկեղեցիներ կան:Օրերս Պատրիարքարանի կողմից հրավիրված ընդհանուր ժողովի արդյունքում որոշվել է , որ յուրաքանչյուր …
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 16-ին, կազմել է 393.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.26 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.31 դրամ (նվազել է 0.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.26 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-392 դրամով, վաճառվում է 397-401 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով,…
Կարդալ ավելինՓաշինյանը Համբարձում Մաթևոսյանին նշանակեց իր գլխավոր խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Համբարձում Մաթեւոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Համբարձում Մաթեւոսյանը դեկտեմբերի 12-ին ազատվել էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնից: Նշենք նաեւ, որ այս տարվա փետրվարի 9-ին զբոսաշրջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով կալանավորվել է չորս անձ, որոնցից մեկը ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ազգականն է՝ Աղասի Մաթեւոսյանը:
Կարդալ ավելինՊարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից
ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Կարդալ ավելինԽաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ սկզբունքն ու ռազմավարությունն են. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լատվիան մեր երկրի համար Եվրոպայում կարեւոր գործընկեր է: Հանդիպմանն առանձնացվել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը՝ կարեւորելով Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի դերը՝ հույս հայտնելով, որ Լատվիայի խորհրդարանը շուտով…
Կարդալ ավելինՀայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,– գրել է նա Twitter-ում։ Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի 11-ին։ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։ Նշենք, որ Արարատ…
Կարդալ ավելինԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35 418-ի։ Այս մասին նա հայտարարել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո։ Միաժամանակ նա երկրաշարժերը, մասշտաբների ու ավերածությունների հետ կապված, բացառիկ բնական երեւույթ է անվանել։ «Ողորմածություն եմ մաղթում իմ 35 418 զոհված քաղաքացիներից յուրաքանչյուրին։ Ապաքինում եմ մաղթում 105 505 վիրավորներին, որոնք փրկվել են»,- ասել է Էրդողանը։ Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել…
Կարդալ ավելինՊուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվել է ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հետեւողական քայլերի կարեւորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում, մանրամասն…
Կարդալ ավելինՓետրվարի 15-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից: Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Կարդալ ավելին