Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը

Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է , որ Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն:

Կարդալ ավելին

Անցկացվել է քննարկում «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով

Անցկացվել է քննարկում «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով

Ապրիլի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով քննարկում։ Հնչել են ելույթներ կանանց զինվորական ծառայության խթանման, կին զինծառայողների դերի բարձրացման վերաբերյալ։ Ելույթները և դրանցում առկա առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն պաշտպանության նախարարին

Կարդալ ավելին

Պարեկային ծառայության թափուր մնացած տեղերը կհամալրվեն բացառապես կանանցով. Փաշինյան

Պարեկային ծառայության թափուր մնացած տեղերը կհամալրվեն բացառապես կանանցով. Փաշինյան

Հայաստանը թևակոխել է Պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլ։ Այս մասին յսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջիկա օրերին կսկսվեն դասընթացները Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի  մարզերում պարեկային ոստիկանության ներդրման համար, ինչը  նախատեսված է աշնանը: Մենք ի սկզբանե, խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով։ Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»,- ասաց նա։ Առաջիկա օրերին Ներքին գործերի…

Կարդալ ավելին

Լավրովը ժամանել է Թուրքիա, որտեղ կքննարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը

Լավրովը ժամանել է Թուրքիա, որտեղ կքննարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անկարա է ժամանել թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հրավերով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Սպասվում է, որ թուրքական կողմի հետ շփումներում Լավրովը մանրամասն կքննարկի էներգետիկայի հարցերը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման եւ Անկարայի ու Դամասկոսի երկխոսության խնդիրները:

Կարդալ ավելին

Հատուկ օպերացիա Երեւանում․ բերման ենթարկվածներից մեկը «Նորատուսի Ալիկն» է

Հատուկ օպերացիա Երեւանում․ բերման ենթարկվածներից մեկը «Նորատուսի Ալիկն» է

Երևանում ոստիկանության իրականացրած հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկվել «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Հատուկ օպերացիան անցկացվել է ապրիլի 5-ին։ Ժամը 17։30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից ոստիկանություն է տեղափոխվել ոչ միայն Ալիկ Բանդուրյանը, այլև ևս 4 անձ։ Նրանց թվում են Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը: Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել…

Կարդալ ավելին

Իրավապահները «Մեդլայն» ԲԿ-ում են. ձերբակալվել է շուրջ 10 բժշիկ

Իրավապահները «Մեդլայն» ԲԿ-ում են. ձերբակալվել է շուրջ 10 բժշիկ

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի շուրջ 10 բժշկի: Այդ ձերբակալություններն առնչվում են Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործին: Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա կալանավորվել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ…

Կարդալ ավելին

«Նոր Զովքի»-ի սեփականատերը ազատ է արձակվել

«Նոր Զովքի»-ի սեփականատերը ազատ է արձակվել

«Նոր Զովքի»-ի սեփականատեր Արամ Արամյանն ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հաստատեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Ավելի վաղ Factor․am-ը հաղորդել էր, որ ազատ են արձակվել նաեւ տնօրենը եւ գլխավոր հաշվապահը: Նշենք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ։ Ըստ գործի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի…

Կարդալ ավելին

Մի քանի օր հակառակվելուց հետո Ալեն Սիմոնյանը հանրայնորեն ներողություն է խնդրել իր արարքի համար

Մի քանի օր հակառակվելուց հետո Ալեն Սիմոնյանը հանրայնորեն ներողություն է խնդրել իր արարքի համար

Ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կասկադում իրեն դավաճան անվանած տղամարդու երեսին թքելու միջադեպին։ «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ. հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։ Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել եւ ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած…

Կարդալ ավելին

Տավարի միսը թանկացել է 18,9 տոկոսով, խոզինն էժանացել է 13,8 տոկոսով. Թանկացել են հացը, մակարոնեղենը, պանիրը. Թվեր

Տավարի միսը թանկացել է 18,9 տոկոսով, խոզինն էժանացել է 13,8 տոկոսով. Թանկացել են հացը, մակարոնեղենը, պանիրը. Թվեր

Մեկ տարվա ընթացքում սննդամթերքը թանկացել է միջինը 5,1%–ով։ Այս մասին  տեղեկացնում է  Վիճակագրության կոմիտեից: 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3-1.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.2%-ով: Հնդկացորենի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ…

Կարդալ ավելին

Առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ

Առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ

Առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումներն ու հաշվետվությունները, ինչի արդյունքում բոլոր սեփականատերերը հնարավորություն կունենան նշված կայքի միջոցով տեղեկանալ քննարկվող հարցերին եւ ըստ ցանկության` մասնակցել նշված որոշումների ընդունմանը, ծանոթանալ հաշվետվություններին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Բազմաբնակարան շենքի…

Կարդալ ավելին
1 397 398 399 400 401 572