Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ հաստատելով թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ հունվարի 1-ից Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները վերացվել են։ «Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը,…
Կարդալ ավելինՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում Իսրայելը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Ս. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին: Այդ ժամանակ էր, որ Ս.Կույսի հղության օրերը…
Կարդալ ավելինԱդրբեջանական ուժերը կրակ են բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
Ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։ Այսօր՝ ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։
Կարդալ ավելին«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացնելու առնչությամբ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել
ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի եկավար ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ պաշտոնական գրառումից տեղեկանում ենք, որ այսօր ՝«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացնելու առնչությամբ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել:Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:Մասնավորապես լաբորատոր փորձաքննության արդյունքում…
Կարդալ ավելինԱրտաշատի համայնքապետարանում այսօր կայացավ այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է , որում մասնավորապես համայնքապետ Կառլեն Մկրտչյանը ասում է ՝ «Բոլորին շնորհավորել եմ ամանորյա տոների առթիվ, մաղթել որպեսզի 2023 թվականը հաջող ու արդյունավետ տարի լինի բոլորիս համար:Անդրադարձել եմ բոլոր ոլորտներին՝ կարևորելով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ միաժամանակ անդրադառնալով աշխատանքային կարգապահությանը և օպերատիվ աշխատանքին:Նշել եմ, որ այս տարի ևս անելիքները շատ են, բոլորս մեր տեղերում պետք է աշխատենք սրտացավորեն՝ ի շահ համայնքի ու նրա բնակչի:Խորհրդակցությանը քննարկել ենք նաև կրթության, սոցիալական, քաղաքաշինության, գնումների,…
Կարդալ ավելինԱրարատի մարզի մի քանի գյուղերում ջրանջատում է սպասվում
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 4-ին ժամը 10:00-23:00 կդադարեցվի Արարատի մարզի Մարմաշեն, Արեւաբույր, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդալ ավելինԼոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը
Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը աջակցություն է հայտնել քաղաքի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Ես աջակցում եմ Լոս Անջելեսի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Մենք պետք է հստակ ցույց տանք մեր հավատարմությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։ Սա ճգնաժամ է, եւ անգործությունը կարող է միայն խորացնել այն։ Վտանգված է մարդկանց կյանքը»,- գրել է Բասն իր թվիթերյան միկրոբլոգում։
Կարդալ ավելինՀայտնի է` Սիսիանում երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները
Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի մարտի 26-ին։ Նման որոշում է կայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում։ Այս մասին հաղորդում է ԿԸՀ-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչեւ փետրվարի 19-ի ժամը 18:00-ն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։…
Կարդալ ավելինՀայաստանում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք. Ռոմելլա Աբովյան
Հանրապետությունում գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ Ըստ նրա, պացիրենտներից մեկը 35 տարեկան է եղել, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, չորրորդ աստիճանի ճարպակալում։ Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում։ Նա նշեց, որ հանրապետությունում այս պահի դրությամբ դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։ «Եվրոպական…
Կարդալ ավելինԴոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 4-ին, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով եւ կազմում է 394.49 դրամ: Այս NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքն աճել է 3.34 դրամով եւ կազմում է 418.95, ռուբլին նվազել է 0.06 դրամով եւ կազմում է 5.51 դրամ: Բրիտանական ֆունտի արժեքն աճել է 6.07 դրամով եւ կազմել է 476.07 դրամ:
Կարդալ ավելին