Ինչպես և սպասվում էր ըստ տարածված լուրերի , նոր ձևավորվող կառավարության կազմում պաշտոն չէր ստանալու երկարամյա աշխատանքային փորձով աչքի ընկնող Ատոմ Ջանջուղազյանը: Նա զբաղեցրած իր վերջին պաշտոնին հրաժեշտ տվեց:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար:
Կարդալ ավելինԻ՞նչու Սամվել Բաբայանին փոխարինեցին Արշակ Կարապետյանով
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով օգոստոսի 2-ին Արշակ Կարապետյանը նշանակվեց պաշտպանության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասվում է հրամանագրում։ Արշակ Կարապետյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, դրանից առաջ էլ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր։ Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան…
Կարդալ ավելինԳնել Սանոսյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Պաշտոնական լրահոս: Սույն թվականի օգոստոսի երկուսին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Ավելի վաղ կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանն ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում կփոխարինի Սուրեն Պապիկյանին, որը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:
Կարդալ ավելինՕրերս Սուրեն Պապիկյանը նշանակվեց փոխվարչապետ, որի մասին խոսվում էր դեռ ամիսներ առաջ
Հ.Գ.Չնայած այս ամենին վերջինս , հասարակության մոտ դրական և ընդունելի համբավ ունի: Սեփական Լրատվական
Կարդալ ավելինՌուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ
ԱԺ 8-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԽԱՉԱԿՆՔՎԵԼԸ
Այսօր Աժ ութերորդ գումարման նիստի առաջին օրը մեկնարկվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինք բոյկոտով, որին ավելի ավելի ուշ միացավ «Պատիվ ունեմ» դաշինքը , որոնց նպատակը նույնն էր «Հայաստան» դաշինքից կալանավորված, սակայն մանդատ ստացած երկու սյունեցի քաղաքապետեր՝ Արթուր Սարգսյանի ու Մխիթար Զաքարյանի «քաղբանտարկյալների» ազատ արձակումը: Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը նախքան ԱԺ նախագահ ընտրելը և այնպես է ստացվել, որ կրկին երրորդ անգամ բացումը ստանձնեց ազգությամբ քուրդ տարիքով պատգամավոր…
Կարդալ ավելինԱԺ 8-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԽԱՉԱԿՆՔՎԵԼԸ Այսօր Աժ ութերորդ գումարման նիստի առաջին օրը մեկնարկվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը բոյկոտով, որին ավելի ավելի ուշ միացավ «Պատիվ ունեմ» դաշինքը , որոնց նպատակը նույնն էր՝ «Հայաստան» դաշինքից կալանավորված, սակայն մանդատ ստացած երկու սյունեցի քաղաքապետեր՝ Արթուր Սարգսյանի ու Մխիթար Զաքարյանի «քաղբանտարկյալների» ազատ արձակումը: Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը նախքան ԱԺ նախագահ ընտրելը և այնպես է ստացվել, որ կրկին,…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանն ընտրվեց ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզությունից մեդալ նվաճեց: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666): Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս Աբլյազինը (14.783 միավոր): Այսպիսով, 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը՝ Ալբերտ Ազարյանի որդին: Հիշեցնենք նաև, որ որակավորման փուլի արգելքն Արթուրը հաղթահարել էր 14.866 միավորով: Օգոստոսի 3-ին ևս հայ մարզիկներ մեդալակիր դառնալու հնարավորություն ունեն: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել եզրափակիչ և վաղը ոսկե մեդալի համար պայքարելու է ռուս Մուսա Եվլոևի հետ: 77 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու Կարապետ Չալյանը: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մինչև 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ Բացի դրանից՝ օգոստոսի 3-ին Հայաստանի օլիմպիական թիմից մրցելույթ կունենան եռացատկորդ Լևոն Աղասյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (67 կգ), իսկ 14:50-ից Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):
Կարդալ ավելին