Ադրբեջանում 76 000 մարդ «Պատերազմի վետերանի» կոչում է ստացել Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար

Ադրբեջանում 76 000 մարդ «Պատերազմի վետերանի» կոչում է ստացել Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար

Ադրբեջանում 76 000 մարդ «Պատերազմի վետերանի» կոչում է ստացել Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար։ Նոյեմբերին ագրեսիան անվանել են «հայրենական պատերազմ»։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ մարտերին եւս 12 616 մարդու մասնակցության մասին տեղեկության ուսումնասիրությունը շարունակվում է։

Կարդալ ավելին

Ինչպիսի՞ փոփոխությունները սննդակարգում կօգնեն հեռացնել ճարպը որովայնի եւ կողերի հատվածում

Ինչպիսի՞ փոփոխությունները սննդակարգում կօգնեն հեռացնել ճարպը որովայնի եւ կողերի հատվածում

Եթե ​​մի քանի պարզ փոփոխություն կատարեք ձեր սնվելու ոճի մեջ, ապա կարող եք ազատվել կողերի եւ որովայնի ավելորդ քաշից, գրում է Medikforum-ը։ Կայքն առաջին հերթին նշում է շաքարավազը սահմանափակելու անհրաժեշտությունը։  Շաքարի ավելցուկային օգտագործումը որովայնի հատվածում անցանկալի ճարպի կուտակման է հանգեցնում, հատկապես՝ տարիքի հետ: Համարվում է, որ որովայնի ճարպից ազատվելու լավագույն միջոցներից մեկը շաքարի ընդունման կրճատումն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարավազը կողերի եւ որովայնի հատվածում ճարպակալման հիմնական պատճառն է։ Մարդկանց մեծամասնությունը հակված է անտեսել…

Կարդալ ավելին

Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և օրհնությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր:

Կարդալ ավելին

Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: NEWS.am–ին Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:  Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Կարդալ ավելին

Կոտայքի մարզում շարունակվում են հիմնանորոգվել հանրապետական նշանակության ճանապարհներ

Կոտայքի մարզում շարունակվում են հիմնանորոգվել հանրապետական նշանակության ճանապարհներ

Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանը ֆեսբուքյան իր էջում նշում է՝ 2022 թվականի պետական բյուջեով մեր մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ: Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է:Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետր հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Փաշինյանը Մոսկվայում պետք է մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:Մայիսի 12–ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպում և նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:Նշենք, որ…

Կարդալ ավելին

Հայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ գրանցած հայ թեկնածուների անունները

Հայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ գրանցած հայ թեկնածուների անունները

Հայտնի են Լիբանանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները: «Արեւելք»-ի Բեյրութի աղբյուրի հաղորդմամբ արդեն իսկ հայտնի  են   այն  վեց հայ պատգամավորների անունները, որոնք նոր խորհրդարանի մաս կկազմեն: Ըստ նախնական տվյալների՝ այս ընտրություններում հաջողություն են գրանցել Հակոբ Բագրատունին, Հակոբ Թէրզյանը, Փոլա Յագուպյանը, Ժան Թալուզյանը, Արամ Մալյանը եւ   Ճորճ  Պուչիքյանը:

Կարդալ ավելին

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Մայիսի 15-ի դրությամբ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Առաջին դեղաչափով կատարվել է 1 միլիոն 131 հազար 517 պատվաստում, երկրորդ դեղաչափով՝  1, 001,443 պատվաստում։ Բուստեր՝ երրորդ դեղաչափով իրականացվել է 51 հազար 361 պատվաստում։

Կարդալ ավելին

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Մայիսի 16-ին, ժամը 06:30-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:07-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Մայիսի 6-15-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության…

Կարդալ ավելին

Իրանը Ռուսաստանին է հանձնել նավթագազային ոլորտում համագործակցության քարտեզը

Իրանը Ռուսաստանին է հանձնել նավթագազային ոլորտում համագործակցության քարտեզը

Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը  լավ լուծումներ են գտել նավթագազային ոլորտում համագործակցության համար, Թեհրանը Մոսկվային է հանձնել ոլորտի «համագործակցության քարտեզը», «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի գլխավորած կառավարության օրակարգում է ռուսական ընկերությունների եւ Ռուսաստանի կառավարության հետ էներգետիկայի տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների լուրջ դիտարկումը։ «Կողմերը բանակցություններ են վարել եւ հասել լավ լուծումների նավթագազային հանքավայրերի արդյունահանման, զարգացման, վերամշակման, նավթազտման եւ սարքավորումների ու տեխնոլոգիաների փոխանցման ոլորտներում, որոնք ռազմավարական նշանակություն…

Կարդալ ավելին
1 490 491 492 493 494 569