ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային 8 միլիարդ դոլար հատկացնելու մասին

ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային 8 միլիարդ դոլար հատկացնելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որում նշել է Ուկրաինային 8 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին։ Ջո Բայդենի խոսքով՝ այս ընթացքում Ուկրաինան հաղթեց Կիևի համար մղվող ճակատամարտում, վերականգնեց պատերազմի սկզբում Ռուսաստանի կողմից գրավված տարածքների կեսից ավելին և պաշտպանեց իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ «Բայց դեռ շատ բան կա անելու։ Այդ իսկ պատճառով այսօր ես հայտարարում եմ Ուկրաինային անվտանգության ապահովման ավելացման և մի շարք լրացուցիչ գործողությունների մասին, որոնք կօգնեն Ուկրաինային հաղթել այս պատերազմում»,- ասվում է ԱՄՆ…

Կարդալ ավելին

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա անգամ չի պատասխանել 12 երկրների հրադադարի առաջարկին

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա անգամ չի պատասխանել 12 երկրների հրադադարի առաջարկին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նրա սոցցանցերի էջում հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ «հրադադարի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։ Իսրայելի վարչապետի գրասենյակում հայտնել են, որ Նեթանյահուն «անգամ չի պատասխանել» այդ առաջարկին։ Հայտարարությունում նաեւ ասվում է, որ Իսրայելի վարչապետը ցուցում է տվել իսրայելական զինված ուժերին «շարունակել մարտական գործողությունները լրիվ ուժով եւ իրեն ներկայացված պլանների համապատասխան»։ Ավելի վաղ 12 երկրներ ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլխավորությամբ աջակցել էին Լիբանանում 21-օրյա հրադադարին։

Կարդալ ավելին

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին դիմողների թիվը սպասվածից մեծ է. կհատկացվի ևս 450 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին դիմողների թիվը սպասվածից մեծ է. կհատկացվի ևս 450 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշում, որով կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացը: Ըստ հիմնավորման՝ 2024 թ….

Կարդալ ավելին

Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են կուտակային կենսաթոշակային ֆոնդերին առնչվող հարցեր

Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են կուտակային կենսաթոշակային ֆոնդերին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիական Ամունդիի գլխավոր կառավարման հանձնաժողովի անդամ, CPR Ասեթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի տնօրենների խորհրդի նախագահ, «Ակբա բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նախարարությունից հայտնում են, որ նախարարը նախ շնորհավորել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթին» Հայաստանում արդեն 10 տարի գործելու և կուտակային կենսաթոշակային ֆոնդերը բարեհաջող կառավարելու կապակցությամբ և մաղթել…

Կարդալ ավելին

«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է․ ՆԳՆ

«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է․ ՆԳՆ

«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին հաղորդեցին ՆԳՆ-ից։ «Ռումբի մասին ահազանգ ստացվել է, ստուգվել է, պարզվել է, որ այն կեղծ է»,- փոխանցեցին գերատեսչությունից։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Ռոսիա մոլի», «Ռոսիա տոնավաճառի» աշխատակիցներին և այցելուներին մոտ կես ժամ առաջ տարհանել են։

Կարդալ ավելին

Անշարժ գույքի գնման պայմանագրերում փաստացի ստացվածից ցածր գին է նշվել․ կառուցապատողը վերականգնել է 431 մլն դրամի վնասը

Անշարժ գույքի գնման պայմանագրերում փաստացի ստացվածից ցածր գին է նշվել․  կառուցապատողը վերականգնել է 431 մլն դրամի վնասը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՊԵԿ աշխատակիցների կողմից կատարված միջոցառումների արդյունքում պարզվել են կառուցապատող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ կառուցապատող…

Կարդալ ավելին

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ(ՍԱՏՄ)

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ(ՍԱՏՄ)

  «Սեդա Բոջուկյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։      

Կարդալ ավելին

Կամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներին(ֆոտոներ)

Կամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներին(ֆոտոներ)

  Սեպտեմբերի 25-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համակարգման և հաղորդակցման մասնագետ Դորիս Մուրոն Կլոֆենստեյնին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համագործակցության և համակարգման պատասխանատու Արևիկ Անափիոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել բազմամյա սերտ համագործակցությունը, շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին Փրկարար ծառայության անձնակազմի կարողությունների զարգացման, տեխնիկական աջակցության և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման բնագավառում շարունակաբար ցուցաբերած օժանդակության…

Կարդալ ավելին

238 զոհ, 22 անհետ կորած. Արցախում բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց

238 զոհ, 22 անհետ կորած. Արցախում բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց

Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից ու դեռ 22 հոգու ճակատագիր անհայտ է։ «Արցախում տեղի ունեցած դաժան պայթյունից անցել է մեկ տարի. ցավով, տառապանքով, անասելի դժվարություններով լի տարի։ Սեպտեմբերի 25-ը` իր չսպիացող վերքերով հավերժ կմնա արցախցիներիս  մշտական ուղեկիցը։ Այդ օրը կրակին զոհ դարձան 238 արցախցիներ, իսկ 22-ի ճակատագիրը դեռևս անհայտ է… Հարյուրավորները ծանր վիրավորվել ու հրաշքով են փրկվել։ Շատերը դեռևս պայքարում են լիարժեք ապրելու համար։…

Կարդալ ավելին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը 12 օրով արձակուրդ է մեկնում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը 12 օրով արձակուրդ է մեկնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 12 օրով արձակուրդ է ուղարկում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-18-ը ներառյալ: Ռոբերտ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը»:

Կարդալ ավելին
1 62 63 64 65 66 570