Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը

  Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 29 և 31 տարեկան ամուսինները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են Ամանորի զարդարանքի խաղալիքներ և տեղափոխել իրենց բնակության վայր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին նրանք հրավիրվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը և ներկայացրել 54 խաղալիք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ապարանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։      

Կարդալ ավելին

ՀՀ ֆինանսների նախարարությունը վերագործարկել է Գանձապետական պահառուի առցանց համակարգը և ընդլայնել հարթակի գործառույթների և հնարավորությունների շրջանակը

ՀՀ ֆինանսների նախարարությունը վերագործարկել է Գանձապետական պահառուի առցանց համակարգը և ընդլայնել հարթակի գործառույթների և հնարավորությունների շրջանակը

  Մինչ արդիականացումն այս համակարգը սահմանափակում էր Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ քաղաքացիների կողմից պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու հնարավորությունը: Բացի օգտագործողի համար նոր, ավելի նախընտրելի ինտերֆեյս և ֆունկցիոնալություն ունենալուց նոր կայքը հնարավորություն է տալիս նույնականացնել նաև ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ընդ որում՝ նախկինում գործող նույնականացման տեսակները ևս գործում են:   Ներկայում առցանց եղանակով գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու համար ներդրողը նախ պետք է գրանցվի համակարգում՝ օգտագործելով ՀՀ նույնականացման քարտը կամ անցնելով առցանց գրանցման գործընթաց, և լրացնի…

Կարդալ ավելին

ԵՊՀ ուսանողները «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել

ԵՊՀ ուսանողները «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։ Ողջունելով ուսանողներին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է նշանակալի հաջողությունների համար՝ ընդգծելով, որ գրանցած արդյունքները բավական ոգևորիչ են: «Ուրախ ենք ԵՊՀ ուսանողների հաջողությունների համար,…

Կարդալ ավելին

Խնկարկելով Սերգեյ Փարաջանովի հիշատակը. այսօր ժողովրդական արտիստի ծննդյան օրն է

Խնկարկելով Սերգեյ Փարաջանովի հիշատակը. այսօր ժողովրդական արտիստի ծննդյան օրն է

  Այսօր՝ հունվարի 9-ին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, մի խումբ արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված բազմաբովանդակ հոբելյանական միջոցառումններ են կազմակերպվել. «Հոբելյանական տարին անցավ բովանդակալից և հագեցած․ մեր նպատակն է փոխել հուշ երեկոների տրամաբանությունը՝  փարաջանովյան…

Կարդալ ավելին

Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին: Ողջունելով հյուրին՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է նրան Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստան-Սինգապուր հետագա բարեկամական կապերի հաստատման և զարգացման: Ընդգծելով երկու երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության, գիտության,…

Կարդալ ավելին

Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է

Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է

  Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից տեղափոխվել ու Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է հունվարի 15-ից։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:    

Կարդալ ավելին

20% քեշբեք AMIO Mastercard-ով

20% քեշբեք AMIO Mastercard-ով

Ամիօ բանկի և Mastercard-ի մեկնարկած ակցիային մնացել է ընդամենը 1 շաբաթ։ Մինչև 15.01.2025-ը ներառյալ, կատարելով գնումներ Zara, Mango, Massimo Dutti և Farfetch խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard Digital, Gold, Platinum և World Elite տեսակի քարտերով, կստանաք 20% քեշբեք։ Հայաստանից կարող եք գնումներ կատարել օնլայն տարբերակով, իսկ արտերկրում և´ օնլայն տարբերակով, և´ նշված խանութներից: Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կարդալ ավելին

Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի հանդեպ Թրամփի հավակնությունները

Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի հանդեպ Թրամփի հավակնությունները

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ մնում են հայտարարությունների մակարդակում, դա երկկողմ հարաբերությունների հարց է, սակայն Ռուսաստանի Դաշնությունը ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։ «Այդ հավակնությունները, հավանաբար, ավելի շատ վերաբերում են Միացյալ Նահանգների եւ Դանիայի եւ այլ պետությունների երկկողմ հարաբերություններին: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակի այս բավական դրամատիկ զարգացմանը, բայց առայժմ, փառք Աստծո, հայտարարությունների մակարդակով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու Թրամփի մտադրության մասին լրագրողների հարցին։

Կարդալ ավելին

Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80439 քաղաքացի

Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80439 քաղաքացի

  20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։ Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 140 947 որոշում։ Ուշադրություն. 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Համակարգում գրանցման մանրամասները      

Կարդալ ավելին
1 3 4 5 6 7 602