ՆԳ նախարարը, ԱՄՆ դեսպանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը մասնակցել են գենդերային բռնության խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկմանը(Տեսանյութ)

ՆԳ նախարարը, ԱՄՆ դեսպանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը մասնակցել են գենդերային բռնության խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկմանը(Տեսանյութ)

ՆԳ նախարարությունը կարևորելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների միջև երկխոսությունը՝ դեկտեմբերի 4-ին, «Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի» շրջանակում, ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության, քաղհասարակության, ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոստիկաններ։ ՆԳ նախարարը վերահաստատել է բռնության կանխարգելման ուղղությամբ…

Կարդալ ավելին

«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկ

«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկ

   «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում այսօր տեղի է ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին»  ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը նախատեսված է «Հասարակագիտություն» առարկա դասավանդող ուսուցիչների համար:   Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արդարադատության նախարարության, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ներկայացուցիչներ, մանկավարժներ: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը՝ այն նվազեցնելը կամ կանխարգելելը, լրջագույն մարտահրավերներից մեկն է: «Հատկապես կրթության ոլորտում մեծ աշխատանք կա կատարելու. մենք…

Կարդալ ավելին

Մանկավարժական համալսարանում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն

Մանկավարժական համալսարանում բացվել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոն

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյաննը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է հունգարական պատմության, մշակույթի և լեզվի կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հետ ՀՊՄՀ համագործակցության շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվիրակությունը՝ պրոռեկտոր Վինցե Քրիստիանի և հայագիտական ամբիոնի վարիչ Բալինթ Կովաչի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական կազմի…

Կարդալ ավելին

«Հավատում եմ ձեր նվիրումին». մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

«Հավատում եմ ձեր նվիրումին». մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել սուսերամարտիկ Ալիկ Նավասարդյանին, լողորդ Անի Բարիկյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանին, սեղանի թենիս մարզաձևի ներկայացուցիչներ Լուսինե Կարապետյանին և Անահիտ Վարդանյանին, ցատկացանց մարզաձևի ներկայացուցիչ Վանիկ Վարդանյանին, սամբիստ Սեյրան Սարուխանյանին, ազատ ոճի ըմբիշ Հենրիկ Հայկյանին: Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել բազկամարտիկ Ազատ Սրապյանին, ուշուիստ…

Կարդալ ավելին

Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է

Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։   Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով: Պատերի շարակարանները մաքրվել են բուսաճից, քայքայված դարզասվաղից և միջալիցքից, վերականգնվել են: Պատերի որոշ հատվածներ լրաշարվել են նմանատիպ որմածքով, պատերի…

Կարդալ ավելին

Վ. Բրյուսովի անվան  հալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Վ. Բրյուսովի անվան  հալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ս.թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13.00-16։00 համալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառումն ունի տեղեկատվական, կրթական և բարեգործական տոնավաճառի բնույթ։ Մասնակցում են ԲՊՀ ստորաբաժանումները և կամավորությամբ զբաղվող առաջատար հասարակական մի շարք կազմակերպություններ։ Ծրագրի ընթացքում կներկայացվեն համալսարանում դասավանդվող 20 օտար լեզուները և ուսուցանվող մասնագիտությունները, տեղեկատվություն կտարածվի կամավորության կարևորության վերաբերյալ, կիրականացվի ամանորյա քաղցրավենիքի և հուշանվերների վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին»։ Միջոցառման նպատակն է մասնակից ստորաբաժանումների և կազմակերպությունների…

Կարդալ ավելին

Հրաշքը ինքներս ենք ստեղծում, այն մեր մեջ է.Զառա Մխեյան

Հրաշքը ինքներս ենք ստեղծում, այն մեր մեջ է.Զառա Մխեյան

Պրոդյուսեր Զառա Մխեյանը ներկայացնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա: «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձր մակարդակի գեղասահք է և հիասքանչ երաժշտություն, այլև՝ փառահեղ բեմադրություն: Աննկարագրելի գեղեցկության զգեստներ: Փառահեղ սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի, գեղասահորդները: «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, ով փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։   «Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ…

Կարդալ ավելին

Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախապես պլանավորված հանդիպում չկա. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախապես պլանավորված հանդիպում չկա. ԱԳՆ խոսնակ

ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ պատասխանելով թղթակցի հարցմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը եւս մասնակցում է ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին։

Կարդալ ավելին

2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց. ԱԺ օրակարգը սպառվեց

2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց. ԱԺ օրակարգը սպառվեց

Ազգային ժողովը առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, այդ թվում՝ համաձայնագրերը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը: Առաջարկվում է քաղաքացիության շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար պետական տուրք: Փախստականների համար կգործի…

Կարդալ ավելին
1 23 24 25 26 27 602