ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից progressarmenia.com-ին տեղեկացնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել են ծրագրերի մանրամասները, ֆինանսական բաղադրիչները, առաջնահերթ գործողությունների շրջանակը և իրականացման հնարավոր ժամկետները։ Անդրադարձ է…
Կարդալ ավելինՀայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի կառավարությանն ու ժողովրդին: «Շնորհավորում ենք Ֆինլանդիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Անհամբեր սպասում ենք կապերի հետագա ամրապնդմանն, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափի շրջանակներում»,- նշված է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
Կարդալ ավելինԻնչու է կարևոր ջրի դրոշմավորումը. ՊԵԿ-ն իրազեկում է,տնտեսվարողներից շատերն ունեն կանխակալ վերաբերմունք
Հայաստանում 2024-ի մայիսի 1-ից փաթեթավորված խմելու ջուրը դրոշմավորվում է նույնականացման միջոցներով։ ՊԵԿ հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ սա նշանակում է, որ մանրածախ առևտրի կետերում ինչպես գազավորված, այնպես էլ չգազավորված խմելու ջրի տարայի, փաթեթավորման, պիտակի վրա կամ այլ տեսանելի վայրում սպառողները կարող են գտնել Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագիր և E-mark բջջային հավելվածի միջոցով ստուգել ապրանքի վերաբերյալ տեղեկությունները։ «Թվային դրոշմավորման շնորհիվ խմելու ջրի յուրաքանչյուր շիշ ստանում է եզակի թվային ծածկագիր, որի միջոցով պետությունը, տնտեսվարողը և սպառողը…
Կարդալ ավելինԱշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելինԿարեն Զալյանը որոնվում է որպես անհետ կորած(Տեսանյութ)
Լավրովը նշել է, որ ՌԴ և ԱՄՆ նոր նախագահի միջև շփումներում գնդակը Թրամփի դաշտում է
ԱՄՆ ընտրված նախագահի հետ Ռուսաստանի շփումներում գնդակը Դոնալդ Թրամփի դաշտում է։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը։ «Մենք հարգում ենք մարդկանց կողմից քվեարկության ընթացքում կատարած ցանկացած ընտրություն: Մենք հարգում ենք ամերիկյան ժողովրդի ընտրությունը»,- նշել է Լավրովը։ Նա նաև ընդգծել է, որ, ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, Ռուսաստանը բաց է և միշտ բաց է եղել ներկայիս վարչակազմի հետ շփումների համար։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել…
Կարդալ ավելինՄինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ Լարս հատվածով տրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությամբ՝ միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի կմ 77 հատվածում (գ․ Արախվեթի) իրականացվում են հենապատի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ նշված հատվածով ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով՝ երթևեկելի մեկ գոտու կիրառմամբ (կոնտակտային անձ՝ Կոբա Գելաձե, 599 68 22 22): Ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինՀայկական կողմը համաձայնություն տվել է Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը. ԱԳՆ
Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Բաքուն հրաժարվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։ «ԱՊԱ-ին հաջողվել է պարզել արտաքին գործերի նախարարների հանդիպման չկայացման պատճառի որոշ մանրամասներ։ Դիվանագիտական աղբյուրները APA-ին հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը շտկում է մտցրել իր հրապարակած թվում
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրած տվյալների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում շտկում է կատարել։ «Սեպտեմբերից նոյեմբեր տաքսի վարող մեր քաղաքացիները գեներացրել են 22 միլիոն 900 հազար հատ ՀԴՄ կտրոն, այսպիսով հայտարարագրելով 26.9 միլիարդ դրամի հասույթ։ Տաքսիներում ՀԴՄ գեներացնելու կարգավորումը ուժի մեջ մտավ սեպտեմբերից։ Շնորհակալ եմ տաքսի վարող սիրելի քաղաքացիներ»,–գրել է նա։ Ավելի վաղ, կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր, որ Հայաստանում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոններ։
Կարդալ ավելինՄեթամֆետամին, սուբուտեքս ու մարիխուանա. քրեական ոստիկանների հերթական բացահայտումը.(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պաքարի վարչութունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի երրորդ անձի խնդրանքով Երևանում հանդիպել է Հ. Մ.-ին, նրանից ստացել թմրամիջոց` այն խնդրողին փոխանցելու նպատակով, և նոյեմբերի 21-ին մեքենայով ուղևորվել է Գորիս քաղաքի ուղղությամբ: Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառոյողների հետ համատեղ: Սիսիանում գտնվող մաքսատան մոտ ավտոմեքենան կանգնեցվեց և տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ձերբակալվեց: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ,…
Կարդալ ավելին