Հարգելի քաղաքացիներ Տարբեր հարթակներում կեղծ օգտատերերի կողմից անպատասխանատու հայտարարություններ են հրապարակվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում աշխատանքի ու կոնկրետ թափուր տեղերի վերաբերյալ՝ պարտականությունների ու հմտությունների մասին մտացածին նշումներով: Տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնում առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է միայն ՍԱՏՄ պաշտոնական https://snund.am (https://snund.am/hy/page/vacancy/64) և Քաղաքացիական ծառայության գրասենյակի https://cso.gov.am կայքերում, որոնք համալրվում են բացառապես Քաղաքացիական ծառայության համակարգով նախատեսված մրցութային ընթացակարգով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 118 անվճար…
Կարդալ ավելինԿալիֆոռնիան հետ կկանչի հում կաթը՝ մարդկանց շրջանում թռչնագրիպի տարածման մտահոգության պատճառով
Մտավախություն ունենալով, որ աղտոտված հում կաթ խմելը կարող է մարդկանց վրա տարածել թռչնագրիպի H5N1 վիրուսը, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի առողջապահական պաշտոնյաները հրամայել են Ֆրեզնոյի կաթնամթերքի ֆերմայի ողջ հում կաթն ու սերուցքը հանել խանութների դարակներից, հայտնում է MedicalXpress-ը։ Սպառողները պետք է գնված ամբողջ կաթը վերադարձնեն խանութ, որտեղ այն գնվել է: «Կալիֆոռնիայի բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում չօգտագործել հում կաթ կամ սերուցք, որը գտնվում է իրենց մոտ կամ դեռ խանութների դարակներում», – ասվում է Կալիֆոռնիայի հանրային առողջության վարչության…
Կարդալ ավելինԴավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։ Նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհավորել է Մեխակյանին՝ ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները, լուծել իր առջև դրված խնդիրները։ Նշվում է, որ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։ Մեխակյանը նշել է, որ կարվի առավելագույնը մարզում սահմանված աշխատանքների բարձր նշաձողը պահելու և ինչու չէ նաև այն գերազանցելու համար։
Կարդալ ավելինՄեքենաներից գողությունները բացահայտվեցին տաք հետքերով.(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում նոյեմբերի 21-ին տարբեր քաղաքացիներից մեքենաներից գողության մասին հաղորդումներ ստացվեցին։ Գողացել էին կողային հայելիների ապակիներ, նիկելապատ և այլ դետալներ։ ՀԿՀ ավագ տեսուչ Գևորգ Մինասյանի խոսքով՝ «Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է 34-ամյա մի երիտասարդ, որը մշտական բնակության վայր չունի»: Մինչ իրավապահները կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ, ստացվեց ևս մեկ տեղեկություն, որ տվյալ քաղաքացին գողոնը փորձում է իրացնել մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում։ Անմիջապես…
Կարդալ ավելին«ԴԻԱԴԵՄԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դիադեմա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, Թաիրով համայնք)։ Մասնավորապես՝ ․ արտադրական տարածքի պատերին փակցված են եղել էլեկտրական լարեր, որոնց նախագծումը և կառուցվածքը ապահոված չեն եղել կեղտի կուտակումներից, ․ չի բացառվել արտադրվող սննդամթերքը մասնիկների թափվելու հնարավորությունները, ․ առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, ․ արտադրական տարածքում առկա սեղանը կառուցված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։ Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Կարդալ ավելինԱրթուր Մարտիրոսյանը Ժնևում ներկայացրել է խտրականության բացառման և ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանն ուղղված աշխատանքները
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 2-3-ը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը:Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ՀՀ ներքին գործերի նախարարության և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կոմիտեի հետ…
Կարդալ ավելինՔոլեջների և ուսումնարանների ատեստավորված դասավանդողների դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ, որին կգումարվի 30-50 տոկոս հավելավճար
ԿԳՄՍ-նախարարություը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգերն և չափերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության ծրագրով և «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» կարևորագույն թիրախ է սահմանվել, որ կրթության տարբեր մակարդակներում պետք է գործի մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ….
Կարդալ ավելինՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) վերաբացման և կայքի շնորհանդեսի միջոցառմանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է վերանորոգված ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին: Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին ամրակցված են Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 119 ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ և միջին մասնագիտական հաստատություններ: Կենտրոնի ծառայությունները կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրվում են չորս հիմնական ուղղություններով՝ հարմարեցված և մատչելի միջավայրի ստեղծում, խելամիտ հարմարեցումների տրամադրում, կրթության մատչելիություն, ներառականություն, որակի ու արդյունավետության բարձրացում, սովորողի անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված աջակցության ծառայությունների տրամադրում: «Վստահ եմ՝ նոր միջավայրն ավելի է քաջալերելու և…
Կարդալ ավելինՔննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, պատվիրակության այլ անդամներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ…
Կարդալ ավելինՊատմական փաստերի խեղաթյուրումը Բաքվում կայացած հակահայկական համաժողովում
Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջան» համայնքն այսօր Բաքվում կազմակերպել է հակահայկական հերթական համաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 25 դիվանագիտական ներկայացուցչություններ, 100-ից ավելի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ֆրանսիայից։ Հյուրերի թվում է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Համաժողովի ընթացքում ռազմատենչ և տարածքային պահանջներ ներկայացնող հայտարարությամբ ելույթ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի Հանապետության ինքնիշխան տարածքը կրկին անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Իր խոսքում Ալիևը նշել…
Կարդալ ավելին