Անշարժ գույքի շուկայում 2024-ն առանձնացել է իր ակտիվությամբ. Երեւանում աճը կազմել է 12 տոկոս. Սուրեն Թովմասյան
Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակով, այդ քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում գործարքների քանակը կազմել է 68946 և մարզերում 178980: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը: «Թե՛ Երևանում, թե մարզերում ունենք տոկոսային աճեր, Երևանում շուրջ 12%-ից մի քիչ ավել, և մարզերում մոտ էր 13%-ին, մի փոքր պակաս։ Բոլոր մարզերում տարեկան կտրվածքով ունեցել ենք ևս աճեր, համապատասխանաբար Արագածոտնում մոտ 10%,…
Կարդալ ավելինՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Կարդալ ավելինԹմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում
Արտաշատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում 42-ամյա կինը գոմում ապօրինի պահում է թմրանյութ, որը պատկանում է ընկերոջը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա ընկերն է օրեր առաջ այցելել և գոմում պահել թմրանյութը։ 42-ամյա կնոջ մայրը իրավապահներին ներկայացրել է մոտ 50 գրամ կանեփանման բույսի ճյուղերով փաթեթ և ստվարաթղթե արկղ՝ լցված մոտ 68 գրամ չորացված-մանրացված կանեփանման զանգվածով։ *** Արտաշատի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը Նշանավան բնակավայրում էր։ Ստացվել էին օպերատիվ տեղեկություններ,…
Կարդալ ավելինԵրևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։ Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան և այլ մեծանուն դեմքեր: Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Ֆիլմում ներկայացված է անցյալի և ներկայի հանդիպումը:
Կարդալ ավելինՄեկ շաբաթում գրանցվել է 98 արտակարգ դեպք. 77 հրդեհ, 3 ինքնասպանության փորձ. ՆԳՆ Փրկարար ծառայություն
Հունվարի 1-6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Մասնավորապես, գրանցվել է հրդեհի՝ 77, պայթյունի, մերկասառույցի, երկրաշարժի՝ 1-ական, բնական հրդեհի, թունավորման՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 3, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 14, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 64 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 47 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 119 քաղաքացու և անվտանգ տարածք…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 7-ին, կազմել է 396.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.62 դրամ (աճել է 5.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.09 դրամ (աճել է 6.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.71 դրամ (աճել է 0.16 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-393 դրամով, վաճառվում է 399-400 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 401-410 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինHKDC1 սպիտակուցը կարող է դանդաղեցնել բջիջների ծերացումը. РNAS
Օսակայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են HKDC1 սպիտակուցը, որը վճռական դեր է խաղում միտոխոնդրիաների եւ լիզոսոմների՝ բջջի կարեւոր բաղադրիչների առողջությանն աջակցելու գործում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Рroceedings of the National Academy of Sciences-ում (РNAS)։ Գիտնականները պարզել են, որ HKDC1-ն ակտիվանում է TFEB սպիտակուցի կողմից բջջային սթրեսի ժամանակ։ Այդ պրոցեսը օգնում է միտոխոնդրիաներին՝ բջիջների «մարտկոցներին», ազատվել թունավոր մնացորդներից՝ պահպանելով բջիջների աշխատունակությունը։ Հետազոտության առաջատար հեղինակ Մենգինգ Կուին ընդգծել է, որ HKDC1-ը փոխգործակցում է TOM20 սպիտակուցի հետ, որը գտնվում…
Կարդալ ավելինՀանրային քննարկման է դրվել ՀՀ ժողովրդագրական վիճակի բարելավման 2024-2040 թթ ռազմավարության գործողությունների ծրագիրը
Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը․ նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել հետևյալ հղմամբ: Փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տնտեսական կայուն և ներառական աճին: Ծրագրով նախատեսված միջոցառումները նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցանիշների փոփոխման հարցում, և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։ Նախագծի ընդունումը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝…
Կարդալ ավելինԼուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից եւ կանի ամեն ինչ, որպեսզի այն հանգիստ հանձնի նոր սերնդին։ «Ես իշխանությունից չեմ կառչում։ Ես կանեմ ամեն բան, որպեսզի խաղաղ, հանգիստ այս իշխանությունը հանձնեմ նոր սերնդին։ Որովհետեւ հուսով եմ ապրել նոր իշխանության օրոք, դուք եւս,- ասել է Լուկաշենկոն՝ Սուրբ Ծնունդին այցելելով սուրբ Նիկոլայ Հրաշագործի տաճար Մինսկի մարզի Լոգոյսկում, նրան մեջբերել է ԲելՏԱ գործակալությունը։- Իմ երեխաներրը կապրեն։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես են նրանք ապրելու։…
Կարդալ ավելին