Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում կայացրեց որոշում, որով ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն։ ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ այժմ նախարարության կազմում գործում է երկու ուսումնական հաստատություն, մեկը պատրաստում է ոստիկանների, մյուսը՝ փրկարարների: «Միասնական կրթական կենտրոնի ստեղծումը թույլ կտա նախարարությանը արդյունավետ իրականացնել իր քաղաքականությունը մեկ կենտրոնում։ Նախագիծը նախևառաջ ուղղված է կադրերի պատրաստման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գործընթացների կառավարման բարելավմանը», — ընդգծեց Սարգսյանը։ Միասնական կենտրոնը, ըստ նրա, նաև կապահովի ճգնաժամային իրավիճակներում…
Կարդալ ավելինՆախկինում մենք տարեկան կտրվածքով շուրջ 17 հազար վարույթ չէինք նախաձեռնում, իսկ հիմա նախաձեռնում ենք. Քյարամյան
Երբ պարեկային ծառայությունը մասնակի ներդրվեց տարբեր մարզերում, մարզային վարչություններից արձագանքներ էինք ստանում, որ խոշոր մարզերում՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, ամսական կտրվածքով 60-70 դեպքով աճում էր հանցավորության ցուցանիշը: Սրանք հիմնականում թմրանյութեր պահելու, սառը զենքեր և առհասարակ զենքեր պահելու դեպքեր էին: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ ներկայացնելով վիճակագրությունը, թե ինչը կարող է ազդել հանցավորության աճի վրա: «Սա գնահատման տեսանկյունից շատ լավ է, որովհետև այդ դեպքերն օբյեկտիվ իրականության…
Կարդալ ավելինՀայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ.Պապոյան
Հայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ։ Այս մասին Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի բացումից առաջ հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մեր գինին որակով գերազանցում է իր ճանաչելիությունը, և մենք պետք է կենտրոնանանք նրա առաջմղման վրա։ Միջազգային բազմաթիվ փորձագետներ հայկական գինին հաճելի բացահայտում են համարում և նշում, որ այն կարող է զարմացնել սիրահարներից շատերին»,– ընդգծեց նախարարը։ Նա հավելեց, որ հայկական գինիների մեծ մասը ոչ միայն համապատասխանում են եվրոպական չափանիշներին, այլև…
Կարդալ ավելին17,8%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները. Աննա Վարդապետյան
Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում և ընդդիմության և կառավարող խմբակցության ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայաստանում հանցավորության մակարդակի բարձրացման վերաբերյալ, նրանց տպավորությունը կամ պնդումը, կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակն էականորեն աճել է ու շարունակում է աճել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ պաշտոնական վիճակագրությունն ի՞նչ է ասում այս թեմայով: Վարդապետյանն ասաց, որ 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ հանցավորության աճ էր գրանցվել,…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 19 ավոտթար. Զոհվել է 2, վիրավորվել՝ 26 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, զորակոչից խուսափելու՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի հայտնաբերման՝ 4-ական, հոգեկան ներգործունեության, շրջանառությունն արգելված թմրամիջոցների, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 2-ական, բնակարանային…
Կարդալ ավելինԵրեւանում 2 տարի առաջ ՊՆ-ից հետ վերցված անշարժ գույքը կրկին տրվեց ՊՆ-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշեց ՊՆ-ից դեռ 2022 թվականին հետ վերցված անշարժ գույքը կրկին տրամադրել ՊՆ-ին: Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Շենգավիթ, Շիրակի փողոց 39/1 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ էր վերցվել ՊՆ-ից և ամրացվել էր պետգույքի կառավարման կոմիտեին: Ներկայումս ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքը կրկին օգտագործել ՀՀ զինված ուժերի կարիքների համար:
Կարդալ ավելինAMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը.(տեսանյութ)
Ամիօ բանկը, կարևորելով իր աշխատակիցների շարունակական կրթությունն ու զարգացումը, Grow Edutainment կազմակերպության հետ համագործակցությամբ նախաձեռնել էր բանկի ղեկավար անձնակազմի առաջնորդական հմտությունների բարձրացմանն ուղղված LeadUP ծրագիրը: Ութ ամիս տևած այս ինտենսիվ ծրագիրը նպատակ ուներ հզորացնել Ամիօ բանկի ղեկավարներին՝ զինելով նրանց առաջադեմ հմտություններով, որոնք անհրաժեշտ են թե´ ընդհանուր «կառավարչական լեզու» ձևավորելու, թե´ ղեկավարների միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Ծրագիրը ներառում էր թրեյնինգներ և ինտերակտիվ սեմինարներ՝ հաղորդակցման, թիմի ձևավորման և զարգացման թեմաներով: Ամիօ բանկը շարունակելու է իրականացնել նմանատիպ ծրագրեր՝…
Կարդալ ավելինԶախարովան նշմարել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում ԵՄ նպատակները
Մենք, անշուշտ, տեսել և լսել ենք նյութեր այս հարցի վերաբերյալ։ Սեպտեմբերի 9-ին Երևանում պաշտոնապես հայտարարություններ արվեցին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին: Սեպտեմբերի 11-ի ճեպազրույցում դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ «ռազմավարական վեկտորի շրջանակում հայ գործընկերների նպատակաուղղված աշխատանքը Հայաստանի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»։ «Ու գոնե հարց տայիք՝ մեզ հետ դա քննարկվե՞լ է: Ոչ, չի քննարկվել։ Զախարովան այնուհետև նշել է, որ 2000 թվականի…
Կարդալ ավելինԻսրայելի իշխանությունները պաղեստինյան հարկային եկամուտներից ապօրինի կերպով մոտ 1,9 միլիարդ դոլար են գանձել
Պաղեստինյան իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի կառավարությունն անօրինական կերպով մոտ 1,9 միլիարդ դոլար է գանձել Պաղեստինի հարկային եկամուտներից: Ըստ Ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը749 միլիոն դոլար է գանձել, հայտնում է Al Jazeera-ն։ Պաղեստինի իշխանություններն այս գումարը հատկացրել են Գազայում գտնվող պետական ծառայողներին և այլ ծառայություններին, մասնավորապես՝ առողջապահությանը և կրթությանը: Պաղեստինում հայտարարել են, որ Իսրայելը պահում է դրամական միջոցները «որպես պատժիչ միջոց»՝ դադարեցնելու համար Գազային հատկացվելիք վճարումները։ Իսրայելը միաժամանակ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 387.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (աճել է 0.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.98 դրամ (նվազել է 0.28 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-425.5 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին