36 տարի առաջ այսօրը՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Բնական աղետի զոհ դարձավ 25 հազար մարդ, ավելի քան 500 հազար մարդ դարձավ անօթևան, հաշմանդամ դարձավ 50 հազար մարդ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, ավերվեց շուրջ 157 արդյունաբերական ձեռնարկություն և հարյուրավոր այլ նշանակության օբյեկտներ։ Երկրաշարժի պատճառով վնասվեց Հայաստանի Հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը: Ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342: Սպիտակի երկրաշարժից քաղված կարևոր դասը, թերևս,…
Կարդալ ավելինԱլֆրեդ Քոչարյանը հետևել է Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վերանորոգման գործընթացին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան՝ ծանոթանալու շենքի վերականգման աշխատանքներին։ Նախարարի տեղակալին ներկայացվել է իրականացված աշխատանքը, առանձին հարցեր քննարկվել են նաև հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացնող մասնագետների հետ։ Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքները սկսվել են 2022 թ․, կավարտվեն 2024 թ․։ ԿԳՄՍ նախարարության միջոցներով…
Կարդալ ավելինՅուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են.Արտակ Թադևոսյանի ցուցահանդեսը Ֆրանսիայում
Այս օրերին «Արվեստն հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը: Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են: Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով: Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը: Նշենք, որ միջազգային ֆորմատում առաջին անգամ ցուցադրվում են արվեստագետի քանդակները, 9 կտոր քանդակներ, որոնք ցուցադրվում են զսպենք չարության պարկուճը խորագրի ներքո: Որքան էլ մոդեռն ու ժամանակակից…
Կարդալ ավելինԹափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն(Տեսանյութ)
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված…
Կարդալ ավելինՀայկական Կարմիր խաչի ընկերությունը ևս տոնում է Կամավորի միջազգային օրը
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նույնպես անդրադարձել է օրվա խորհրդին յուրօրինակ տոնակատարությամբ։ Ազգային ընկերությունն ունի 10 հազար կամավոր, որոնցից 4000-ը ակտիվ կամավոր։Կամավորի միջազգային օրն Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում Հայկական Կարմիր խաչի ընկերության Հայաստանի բոլոր մարզային մասնաճյուղերը հավաքվել էին մեկ առիթով՝ շնորհավորելու կամավորին անցնող տարում կատարած աշխատանքի համար։ Ազգային ընկերությունն ունի արագ արձագանքման, առաջին օգնության, հրշեջ կամավորական ջոկատներ, որոնք կազմված են բացառապես հատուկ վերապատրաստում անցած հատուկ կամավորներից։ Հենց այս խմբերի կամավորներն են առաջինն օգնության հասնում տարբեր…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Սիմոն Աբգարյանի հեղինակային բեմադրության հյուրախաղերի անցկացումն ու այն հանդիսատեսին…
Կարդալ ավելինԳևորգ Պապոյանը հանդիպել է Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից progressarmenia.com-ին տեղեկացնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել են ծրագրերի մանրամասները, ֆինանսական բաղադրիչները, առաջնահերթ գործողությունների շրջանակը և իրականացման հնարավոր ժամկետները։ Անդրադարձ է…
Կարդալ ավելինՀայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի կառավարությանն ու ժողովրդին: «Շնորհավորում ենք Ֆինլանդիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Անհամբեր սպասում ենք կապերի հետագա ամրապնդմանն, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափի շրջանակներում»,- նշված է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։
Կարդալ ավելինԻնչու է կարևոր ջրի դրոշմավորումը. ՊԵԿ-ն իրազեկում է,տնտեսվարողներից շատերն ունեն կանխակալ վերաբերմունք
Հայաստանում 2024-ի մայիսի 1-ից փաթեթավորված խմելու ջուրը դրոշմավորվում է նույնականացման միջոցներով։ ՊԵԿ հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ սա նշանակում է, որ մանրածախ առևտրի կետերում ինչպես գազավորված, այնպես էլ չգազավորված խմելու ջրի տարայի, փաթեթավորման, պիտակի վրա կամ այլ տեսանելի վայրում սպառողները կարող են գտնել Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագիր և E-mark բջջային հավելվածի միջոցով ստուգել ապրանքի վերաբերյալ տեղեկությունները։ «Թվային դրոշմավորման շնորհիվ խմելու ջրի յուրաքանչյուր շիշ ստանում է եզակի թվային ծածկագիր, որի միջոցով պետությունը, տնտեսվարողը և սպառողը…
Կարդալ ավելինԱշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին