Մենք կողմ ենք Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք շահագրգռված ենք նպաստելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2022 թվականի նոյեմբերից ի վեր, այդ թվում՝ տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնման հետ կապված։ Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է…
Կարդալ ավելինԲաքուն նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին
Բաքուն նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին։ Այս անգամ խոսքը անցած տարիներին Արցախ ներմուծված ապրանքների մաքսատուրքերի փոխհատուցման մասին է։ Գաղափարը լրագրողների հետ զրույցում հնչեցրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ «Նշեմ եւս մեկ փաստ, որ 30 տարվա ընթացքում Հայաստանը խախտել է Ադրբեջանի մաքսային ռեժիմը, մաքսատուրքեր կիրառել իր կողմից ներմուծվող ապրանքների վրա, որով հսկայական միջոցներ է վաստակել եւ մեծ վնաս հասցրել Ադրբեջանի բյուջեին՝ ապահովելով այդ ապրանքների ներկրումը ադրբեջանական տարածք։ Դա նույնպես պետք է առանձին դիտարկել։ Սա փոխհատուցման…
Կարդալ ավելինՄեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 31-ին, մեկնարկել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի գործով նախնական դատական նիստը: Նշենք, որ ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը: Վահագն Հովհաննիսյանը վարչական հսկողության տակ է, Գարիկ Վարդանյանի նկատմամբ բացակայելու արգելք է սահմանվել, Մհեր Մարգարյանի նկատմամբ՝ գրավ է կիրառվել: Ըստ մեղադրանքի՝ Վահագն Հովհաննիսյանը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ…
Կարդալ ավելինԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ , ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ
«Սպառողների Ասոցիացիա» ՀԿ-ը՝ «Զրույց » թերթի հետ համատեղ շարունակում են հանդիպումները հայրենական արտադողներին, ծանոթանալով նրանց ձեռքբերումներին և բացթողումներին:Արարատի մարզում ինչպես գիտենք գյուղացիները խաղողի և պտուղ-բանջարեղենի մթերման խնդիրներ ունեն , որի հետ կապված կառավարությունը մի շարք առաջարկություններ և միջոցառումներ է իրականացրել մինչև անգամ սուբսիդավորել է գործարաններին խաղողի մթերման նպատակով, սակայն նախորդ տարիների հետագիծը ցույց տվեց , որ գյուղացիները դժգոհել և բողոքել են որոշ գործարանների տնօրինություններից, ովեքեր ոչ պատշաճ կերպով են իրականացրել, գումարներ են շորթել և տարբեր…
Կարդալ ավելինԱրցախի պետնախարար է նշանակվել ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը. նրան տրվել են լայն լիազորություններ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Արցախի նախագահը: «Այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը…
Կարդալ ավելինՎաղը ես Արցախի ժողովրդին ու ԱԺ-ն եմ ներկայացնելու հրաժարականի դիմումս. Արայիկ Հարությունյան
Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս:: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հայտարարությունում ասվում է. ,Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։ – 1990թ. ավարտել է Կազանի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը – 1995-2014թթ. աշխատել է Կազանի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանում որպես դասախոս – 2014-2017 թթ․Օրենբուրգի կազակական բրիգադի Սուվորովի, Կուտուզովի եւ Ալեքսանդր Նեւսկու 7-րդ առանձին գվարդիական տանկային կարմիր դրոշի շքանշանների հրամանատարը – 2017թ. մարտից Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական…
Կարդալ ավելին«Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես, Բաբոն սպասումա…». կանայք կառավարության շենքի մոտ ակցիա են անցկացնում
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ լուռ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «չհանձնել հայրենիքը, չպառակտել ազգը»: Նախաձեռնության խորագիրն է «Մանդատ չունես»: Կանայք ձեռքերում պահում են «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», «Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես», «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրառմամբ պաստառներ: «Մեր նախաձեռնությունը միավորում է տարբեր տարիքի, տարբեր մասնագիտութունների կանանց Արցախը հայկական պահելու վճռականության շուրջ։ Մենք վերահաստատում ենք անկախության հռչակագրով Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու շուրջ ՀՀ ստանձնած…
Կարդալ ավելինԱդրբեջանը պլանավորում է ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը. Փաշինյան
Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում Լաչինի միջանցքի մոտակայքում Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին երեկ ավելացան եւս տասը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկացնելով, որ Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված շարասյունը ուղեկցել է մինչև Կոռնիձոր՝ Փաշինյանը հայտնեց, որ ոչ այդ, ոչ էլ հուլիսի 26-ից այնտեղ կանգնած շարասյանը հնարավորություն չի տրվել անցնել միջանցով: «Սա նշանակում է որ Ադրբեջանը ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ…
Կարդալ ավելինԲաքվում ակնարկում են Աղդամի ճանապարհը բացելուց հրաժարվելու համար քրեական հետապնդման մասին
Բաքվում ակնարկում են Աղդամի ճանապարհը բացելուց հրաժարվելու համար քրեական հետապնդման մասին։ Համապատասխան ակնարկը հնչեցրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ «Հայաստանն ու նրա ստեղծած հանցավոր անջատողական ռեժիմը խոչընդոտում են Ադրբեջանի ղարաբաղյան շրջանում Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ- խմբ.) ճանապարհի բացմանը։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհը գործում է, եւ դրանով շատ կարճ ժամկետներում կարող է ապահովվել ցանկացած բեռի առաքում Խանքենդի եւ հարակից տարածքներ: Մենք իրավունք ունենք այդ ճանապարհից հրաժարվելը դիտարկել որպես ռասիզմ եւ խտրականություն»,-ասել է նա։ Ավելի…
Կարդալ ավելին