Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է

Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է

Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է, գրում է Ermenihaber-ը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս եկեղեցին գտնվում է   գյուղում ապրող 63 տարեկան քուրդ մի հովիվ հոգածության ներքո: Նշվում է,որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե…

Կարդալ ավելին

Բաքվի 2 պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի և Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. ի՞նչ է քննարկվել Արցախի ԱԺ-ում

Բաքվի 2 պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի և Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. ի՞նչ է քննարկվել Արցախի ԱԺ-ում

Ադրբեջանի կողմից առաջրկվող երկու պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի եւ Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. այս տեսակետը ձեւավորվել է քննարկումների ընթացքում: Ակտիվիստ Արթուր Օսիպյանի խոսքով, հանդիպման մասնակիցները հիմնավորել են, որ Եվլախում հանդիպումը կփակի Արցախի հարցը եւ կդիտարկվի Ադրբեջանի ներքին հարց: Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացելու տարբերակը եւս կործանարար է համարվել. «Թշնամին հայտարարել է, որ Աղդամի ճանապարհը բացելուց հետո հաջորդ խնդիրը դրվելու է զինված ուժերի զինաթափումը, դրանից հետո էլ իրավապահ մարմինները պետք է մտնեն Արցախ: Բոլոր արցախցիների համար…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՊՆ  փոխանցմամբ  այսօր՝ օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:    

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել․ Ասկերանի նախկին քաղաքապետ

Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել․ Ասկերանի նախկին քաղաքապետ

Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել: Այս մասին «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը: «Այս պահին ադրբեջանցիների հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար» բեռի մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,-ասաց Ալ.Գաբրիելյանը: Մի խումբ արցախցիներ այս պահին գտնվում են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում:

Կարդալ ավելին

«8 հազարանոց մեքենայի համար 15-20 հազար գրավ են ուզում». ՊԵԿ-ի դիմաց բողոքում են վրացական համարանիշով մեքենաների տերերը

«8 հազարանոց մեքենայի համար 15-20 հազար գրավ են ուզում». ՊԵԿ-ի դիմաց բողոքում են վրացական համարանիշով մեքենաների տերերը

Մի խումբ վարորդներ այսօր՝ օգոստոսի 28-ին, ՊԵԿ-ի դիմաց խաղաղ ակցիա են իրականացրել՝ պահանջելով կանխել քննարկման փուլում գտնվող օրենքի ընդունումը։ Ըստ նախագծի, վրացական պետհամարանիշերով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է որպես գրավ վճարեն մաքսազերծման ամբողջ գումարը, որը երբեմն կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ ավելին։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ նոր նախագծով մաքսային գրավի ամբողջ գումարը պետք է միանգամից թողնվի դեպոզիտ, որը դուրս գալուց հետ է վերադարձվելու:«Խնդիրն այն է, որ մարդիկ բերում…

Կարդալ ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Օգոստոսի 27-ից -31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից: Այցի շրջանակում` օգոստոսի 28-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ ՊՔ և ՄՀ…

Կարդալ ավելին

Ռուսական առաջին բեռներն Սաուդյան Արաբիա են անցել Իրանի «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ-ով

Ռուսական առաջին բեռներն Սաուդյան Արաբիա են անցել Իրանի «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ-ով

Ռուսաստանն առաջին անգամ իրանական միջանցքով իր բեռներն արտահանում է Սաուդյան Արաբիա, հայտարարել է Իրանի երկաթուղիների կառավարիչ տնօրեն և ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Միադ Սալեհին, հայտնում է IRNA-ն։ Ռուսաստանից Սաուդյան Արաբիա բեռների տարանցման համար 36 կոնտեյներներից բաղկացած առաջին բեռնատար գնացքն Իրան է մտել Ինչե-Բուրուն սահմանային անցակետով՝ Թուրքմենստանի տարածքից, ասել է Սալեհին։ Փոխնախարարը մանրամասնել է, որ գնացքը շարժվում է դեպի Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգիստ, որտեղից այն կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգիստ։ Սալեհին նշել է, որ Իրանով…

Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին  Անվտանգության  խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին  տեղեկացնում է  ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է  Ադրբեջանի կողմից այսօր առեւանգված ԱՀ քաղաքացիների  ճակատագրերի պարզման եւ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Քննարկվել է Արցախում ստեղծված  իրավիճակը, հնարավոր զարգացումները եւ իշխանությունների  անելիքները՝  օր-օրի խորացող հումանիտար  աղետին դիմակայելու,   անվտանգային խնդիրները լուծելու  նպատակով:

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել բանակային խաղերի փակման արարողությունը

Տեղի է ունեցել բանակային խաղերի փակման արարողությունը

ՊՆ հաղորդմամբ  օգոստոսի 27-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացված բանակային խաղերի փակման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ուժային գերատեսչությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Ելույթ ունեցողները նշել են, որ առաջին անգամ անցկացված միջոցառումն ամրապնդեց համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ մրցակցությանը զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ մթնոլորտ։ Բանակային…

Կարդալ ավելին

Կառուցվող դպրոցից գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ

Կառուցվող դպրոցից գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ

Օգոստոսի 22-ին, ժամը 11.46-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Վարդենիսի բաժին ստացվել է հաղորդում. Շատջրեք գյուղի նորակառույց դպրոցի բանվորը հայտնել էր, որ գիշերը կոտրել են պահեստի դռան կողպեքն ու գողացել շինարարական գործիքներ: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ: Վարդենիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 11.45-ին, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ:…

Կարդալ ավելին
1 401 402 403 404 405 619