Ռաշիդ Բեգլարյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է. հարուցվել է քրեական գործ

Ռաշիդ Բեգլարյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է. հարուցվել է քրեական գործ

2023 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԼՂ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է…

Կարդալ ավելին

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՇԱՏ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ԱՐՏԱՇԱՏ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ

Այսօր ՝ Արտաշատ-Քլամար քույր քաղաքների համագործակցության շրջանակներում՝ Արտաշատի բժշկական կենտրոնի և Քլամարի  երկու հայտնի հիվանդանոցների միջև ակտիվ համագործակցություն կծավալվի երկու կարևոր՝ փորձի փոխանակման և բուժտեխնիկայի տրամադրման ուղղություններով:    Ծրագրի սկիզբը դրվել է դեռևս այս տարվա ապրիլ ամսին՝ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ: Այնուհետ Քլամար կատարած աշխատանքային այցի ընթացքում համայնքի ղեկավարը Քլամարի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ քննարկել է ծրագիրն ու համագործակցությունը նոր՝ գործնական փուլ բերելու անելիքները:Այդ մասին գրում է բկ պաշտոնական տեղեկատվական էջը:   «Ծրագրի շրջանակներում…

Կարդալ ավելին

Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5, 31-ին ողջ հանրապետությունում՝ 2-4 աստիճանով, օգոստոսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների…

Կարդալ ավելին

Բաքուն փորձում է վախեցնել ԼՂ ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը. Կոստանյան

Բաքուն փորձում է վախեցնել ԼՂ ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը. Կոստանյան

Բաքուն փորձում է վախեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը: Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ դրան է միտված Ադրբեջանի կամայականությունը՝ զուգորդված Լաչինի միջանցքի լիակատար շրջափակմամբ և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցերը լուծելուց հրաժարվելու հետ

Կարդալ ավելին

ԱՄՆ պետքարտուղարն իր խորը մտահոգությունն է հայտնել Ալիեւին

ԱՄՆ պետքարտուղարն իր խորը մտահոգությունն է հայտնել Ալիեւին

Երեկ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, որ մեր խորը մտահոգությունը հայտնեմ  Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է նա։ Նշենք, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետից ադրբեջանական կողմը ապօրինաբար ձերբակալել էր Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին։

Կարդալ ավելին

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են առեւանգված Վագիֆ Խաչատրյանին. վերջինս կապ է հաստատել ընտանիքի հետ. ԿԽՄԿ

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են առեւանգված Վագիֆ Խաչատրյանին. վերջինս կապ է հաստատել ընտանիքի հետ. ԿԽՄԿ

Երեկ՝ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված բուժառուին։Այս մասին հայտարարություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը; «Նրա հետ հանդիպել են մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և բուժառուին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ»,- ասվում է հայտարարությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

Կարդալ ավելին

Այս պահի դրությամբ բեռնատարները սպասում են, որ բեռները փոխանցվեն ՌԴ խաղաղապահ զորախմբին. Էդմոն Մարուքյան

Այս պահի դրությամբ բեռնատարները սպասում են, որ բեռները փոխանցվեն ՌԴ խաղաղապահ զորախմբին. Էդմոն Մարուքյան

Այս պահի դրությամբ բեռնատարները սպասում են, որ բեռները փոխանցվեն ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ նրանք էլ իրենց հերթին փոխանցեն ԼՂ-ին։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարները արդեն 5-րդ օրն է՝ դրանք չեն կարողանում հասցնել ԼՂ բնակչությանը։ «Քանի դեռ մենք չունենք այս իմաստով պատասխան, և ինֆորմացիայի փոխանակությունը շարունակվում է, ես կարծում եմ, որ պետք է սպասել և ամեն ինչ անել, որ այդ բեռները հասնեն…

Կարդալ ավելին

ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի. ԱԳՆ

ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի. ԱԳՆ

Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այս մասին ասվում է ԱԳՆ  տարածած հայտարարությունում՝ կապված Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետից Արցախի քաղաքացու առեւանգման դեպքի հետ: «Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի ուղղությամբ

Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:  

Կարդալ ավելին

ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից, իսկ արցախցուն տարել անհայտ ուղղությամբ. Մանրամասներ

ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից, իսկ արցախցուն տարել անհայտ ուղղությամբ. Մանրամասներ

Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հրապարակել է հաստատության կողմից հավաքագրված փաստերը: Հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։ Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք այնուհետև անձնագիրը չեն վերադարձրել նրան։ Վագիֆ Խաչատրյանի դստեր և…

Կարդալ ավելին
1 406 407 408 409 410 618