Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք: Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ մի երկրից այլ երկիր տեղափոխվելու պարագայում բախվում են, խնդիրներ ունենում: «Եվ մենք քննարկումներում արձանագրեցինք, որ…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության արդյունքները» օրակարգով։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինծառայողների մարտական պատրաստության աստիճանը: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների…
Կարդալ ավելինԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՉԺՀ ՊՆ Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը
Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ: Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը, հատկապես՝ ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա…
Կարդալ ավելինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մեհդի Ռաիսիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար,ինչպես նաև շնորհավորել Ումանգ Ռավաթին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հիմնադրամի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակական կլինեն: Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար…
Կարդալ ավելինԲեռնատարները հասան Կոռնիձոր, սպասում են ռուսական կողմի արձագանքին
Հայաստանի կողմից Արցախին ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատար, հասել է Կոռնիձոր «Կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ նրանց միջնորդությամբ բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար, սպասում ենք պատասխանի։ Այս գործընթացը պահանջում է ըմբռնում եւ համբերատարություն։ Պարզաբանման փուլում ենք, հենց նորություն լինի՝ կտեղեկացնենք։ Բեռնատարները կմնան այստեղ մինչեւ ստանանք որոշակի պատասխան, եւ կորոշենք հետագա քայլերը»,- Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին,…
Կարդալ ավելին360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով․ Փաշինյան
Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «360 տոննա կենսական անհրաժեշտ սննդամթերք է առաքվել Լեռնային Ղարաբաղ բացառապես մարդասիրական նպատակներով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռո արդեն 3 ժամից ավելի է սպասում է Հակարիի կամրջի մոտ: Ադրբեջանական կողմը չի թույլատրում բեռնատարների մուտքն Արցախ:
Կարդալ ավելինՎարչապետի խոսնակի արձագանքը Հաջիեւի հայտարարությանը
Նախօրեին կյայացած ասուլիսում վարչապետի հնչեցրած հայտարարությանը ավելացնելու բան չկա: Այս մասին փոխանցում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Բրյուսելում հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար բեռները Աղդամի ճանապարհով Արցախ հասցնելու վերաբերյալ: «Վարչապետը նախօրեին կայացած ասուլիսում անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, թե ինչի շուրջ են բանակցել Բրյուսելում՝ այդ համատեքստում հղում անելով նոյեմբերի 9-ի…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
progressarmenia com-ին ՊՆ փոխանցմամբ հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
progressarmenia.com -ին ՊՆ փոփխանցում է, որ երեկ ՝ հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:
Կարդալ ավելինՄիջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տասրածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է…
Կարդալ ավելին