Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը լրատվամիջոցներին տեսանյութ է ուղարկել, որում երեւում է, թե ինչպես են «Մրգենի» ՍՊ ընկերության աշխատակիցները մրգի արկղերում հայտնաբերում թմրանյութը։ Նշենք, որ մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում…
Կարդալ ավելինՄԱՀԱՑԵԼ Է ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ ՄԱՅՐԸ
Խոր ցավով տեղեկացանք , որ մահացել է դրամատուրգ, ռեժիսոր Լիանա Անթառանյանի մայրը: Մեր սիրելի Լիանա Անթառանյանը հուզիչ գրառում է կատարել, ֆբ էջում, որտեղ ասված է. «Իմ գեղեցկուհին էլ չկա: Մամուշիկս, պուպուշիկս, Անուշիկս, պապայիս լավ կնայես»: progressarmenia.com կայքի խմբագրությունը ցավակցում և զորակցում է տիկին Անթառանյանին և մերձավորներին:
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 30-ին, կազմել է 386.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.89 դրամ (աճել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.41 դրամ (աճել է 3.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.78 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 389-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-411 դրամով,…
Կարդալ ավելինՇիրակի ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արամ Ղազարյանը: «Զեկուցագիր եմ ներկայացրել՝ սեփական նախաձեռնությամբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Բավական երկար ժամանակ է՝ համակարգում էի, կենսաթոշակի անցնելու նպատակ ունեի, ինչպես նաեւ այլ աշխատանքի անցնելու նպատակով հեռանում եմ»,- ասաց նա: Գնդապետը նշեց, որ իր տեղեկություններով Վահե Ղազարյանը ներկայացրած զեկուցագիրը ստորագրել է: Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը Շիրակի մարզային ոստիկանապետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 5-ից, նա նախկինում…
Կարդալ ավելին2022 թ. պետական բյուջեի 4 ծրագրերի եւ 24 միջոցառումների գծով ԲՏԱ նախարարության ճշտված բյուջեն կազմել է 12,8 մլրդ դրամ, կատարողականը` 11,5 մլրդ դրամ. Ռոբերտ Խաչատրյան
Ոլորտի քաղաքականության նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր, որին հասնելու ուղիներից են բարձր տեխնոլոգիաների, կապի, թվայնացման եւ ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը: 2022 թվականին ոլորտի աշխատանքն ուղղված է եղել հետեւյալ նպատակների կատարմանը` պաշտպանական տեխնոլոգիաների զարգացում` ռազմարդյունաբերություն, գիտահետազոտական ծրագրեր, տեխնոլոգիաների ներդրում, տաղանդի արտահոսքի կանխում եւ նոր հոսքի խթանում, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ինչպես նաեւ ստարտափ ու ինժեներական էկոհամակարգի զարգացում եւ արտաքին շուկաներում պրոյեկտների եւ արտադրանքի ներկայացում, տնտեսության եւ կառավարման համակարգի թվայնացում եւ արտահանման ծավալների ավելացում: Այս մասին…
Կարդալ ավելինՔննարկվել է ՏԿԵ նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ունի օրենքով հաստատված 22 ծրագիր, 2022 թվականին փաստացի իրականացվել է 24-ը, 129 միջոցառումից փաստացի իրականացվել է հավելյալ 6-ը. ճշտված պլանի նկատմամբ նախարարության տոկոսային կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստում քննարկվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը: Ըստ հիմնական զեկուցող…
Կարդալ ավելինԿառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել. դա տվել է իր արդյունքները. Վահե Հովհաննիսյան
Մենք շարունակաբար փորձում ենք բարելավել մեր բյուջետավորման, պլանավորման եւ կատարման մշակույթը, եւ դա առաջին հերթին կապված է ռազմավարությունների հետ: Եթե մենք ունենք լավ ռազմավարություններ, մենք կկարողանանք լավ բյուջետավորում իրականացնել: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել, եւ դա տվել է իր արդյունքները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2022 թվականի…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսական, ֆինանսական ու սոցիալական ցուցանիշներին, տեղեկություններ ներկայացրել իրականացվող արտաքին քաղաքականության, մասնավորապես, տարածաշրջանային իրավիճակի, բանակցային գործընթացի վերաբերյալ: 2022 թվականին ՀՀ-ում 12.6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը վերջին տասնհինգ տարիների…
Կարդալ ավելինԱնցկացվել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողություն
ՊՆ -ից progressarmeni.com-ին փոխանցած տվյալների ՝ այսօր մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ իրենց ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։ Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ…
Կարդալ ավելինԽաղաղության նախագծի փաստաթղթի ֆոնին Ադրբեջանը դիմել է հերթական սադրանքին
Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։ Ավելի վաղ progressarmenia.com-ին ՊՆ-ից տեղեկացրել էին , որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Մայիսի 26-ին`…
Կարդալ ավելին