ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել կայուն կարգավորման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Լոձում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը։ «Սա պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել այս հնարավորությունից»,- ասել է Բորելը:
Կարդալ ավելինԲեռնատար փոխադրամիջոցների գերբեռնման տուգանքներն էապես կբարձրանան
Հայաստանի կառավարությունում կարծում են, որ ապրանքների տեղափոխմամբ զբաղվող ընկերությունները եւ իրավաբանական անձինք իրենց տրամադրության տակ գտնվող փոխադրամիջոցների գերբեռնվածության դեպքում պետք է տուգանք վճարեն ավելորդ յուրաքանչյուր տոննայի համար։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 30-ին ասել է հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի պետի պաշտոնակատար Արմեն Դանիելյանը։ Տուգանքը, նրա խոսքով, կգանձվի միայն որոշակի դեպքերում։ Օրինակ, եթե բեռնատար փոխադրամիջոցները…
Կարդալ ավելինՋերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները
Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ջերմուկի համայնքապետարանից: Համայնքապետարանի կայքը նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Կարդալ ավելինԱրտաշատ համայնքում շչակ է գործարկվելու
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
Կարդալ ավելինԴավիթ Գևորգյանը նշանակվել է վարչապետի օգնական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Գևորգյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Դավիթ Գևորգյանին նշանակել վարչապետի օգնական»,-ասված է որոշման մեջ:
Կարդալ ավելինԻշխանությունն առաջարկում է բարեփոխել գրանցման եւ հաշվառման գործընթացը
Հայաստանում գրանցման/հաշվառման կարգի բարեփոխման, դյուրացման, ինչպես նաեւ գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում: Փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ փոփոխության են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում կարող էին հանգեցնել հակասությունների եւ տարընթերցումների:…
Կարդալ ավելինԳործազուրկ ադրբեջանցին խաբել է 10 ռուս կանանց, որոնք հանուն նրա վաճառել են ամբողջ ունեցվածքը
Մոսկվայում եւ Մերձմոսկվայում 52-ամյա Նադիր Աբդուլովն Ադրբեջանից խաբել է տասը կանանց, որոնք հանուն նրա վաճառել են իրենց ունեցվածքը, տեղեկացրել է РЕН ТВ-ն։ Տղամարդը բոլոր կանանց հետ ծանոթացել է ինտերնետով։ Այնուհետեւ գործել է նույն սխեմայով. մի անգամ ռեստորան է տարել, ինչից հետո սիրալիր խոսքեր է շռայլել եւ բազմաթիվ ռոմանտիկ խոստումներ տվել։ Ծանոթանալուց գրեթե անմիջապես հետո կանանց առաջարկել է իր ձեռքն ու սիրտը։ Հինգ տարում տղամարդն ամուսնացել է տասն անգամ։ Տղամարդուն սիրահարված կանայք վաճառել են իրենց անշարժ…
Կարդալ ավելինԱրուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից: Տեղեկությունն իր էջում հայտնել է նաև Մանավազյանը՝ շնորհակալություն հայտնելով հնարավորության ու վստահության համար:
Կարդալ ավելինՀՀ ԶՈՒ զինծառայողին հակառակորդի կողմից հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտական դիրքում հերթապահության ընդգրկված զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:
Կարդալ ավելինՊարոն Ավինյանը քաղաքապետի թեկնածուն է, և աշխատանքը կիսում ենք նրա հետ․ Հրաչյա Սարգսյան
Գիտեք, որ մեր քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է եւ այն աշխատանքը, որ այս ընթացքում իրականացրել ենք քաղաքապետարանում, դա որպես այդպիսին, կիսում ենք պարոն Ավինյանի հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Իսկ թե ինչ խնդիրներ կան, ընտրություններից հետո կերեւա»,-հավելեց նա: Դիտարկմանը, թե այսինքն քարոզարշավ է իրականացնում Ավինյանը, քաղաքապետն րձագանքեց. «Ես քարոզարշավի մասին չեմ խոսում, պրակտիկ խնդիրների մասին եմ խոսում: Ես Լեհաստանում եմ եղել, գործարանում, որտեղ «ՄԱՆ» ավտոբուսներն են…
Կարդալ ավելին