ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 22-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկմանը։ Ներկա էին նաև շահագրգիռ կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Զեկույցում անդրադարձ է կատարվել վերջին չորսուկես տարիներին տեղի ունեցած զարգացումներին, մասնավորապես՝ մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև այն խոչընդոտներին և մարտահրավերներին, որոնց մեր երկիրն առնչվել է իր կողմից մշակված քայլերը կամ ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելիս: Առանձնակի ուշադրություն է…
Կարդալ ավելինՄՊՀ-ում քննարկվել են ուշ վճարումների առնչությամբ կաթնամթերք արտադրողների բարձրացրած հարցերը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում «Հայ կաթ» ՀԿ անդամ հանդիսացող կաթնամթերք արտադրողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հանդիպմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ և էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ անցյալ տարվանից նոր օրենսդրական կարգավորումներ են գործում, որոնց համաձայն առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: 90 օր կենտանցի…
Կարդալ ավելինՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) ու պարզել, որ ընկերությանը պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես ՝ – արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, – սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական տարածքի մեջ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«Ակօ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգայց են կատարել Կարեն Կրպոյան ԱՁ-ին պատկանող հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել (Արարատի մարզ, գ․ Տափերական): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՊետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 նախագիծը ստորագրել են համագործակցության հուշագիր
Հունվարի 24-ին ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեն և «Դիգնիսի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող PROSPECT24 նախագիծը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով: PROSPECT24 նախագիծը, որը կիրականացվի «Դիգնիսի» ՍՊԸ-ի, «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և «Khachaturian Architects» ստուդիայի համատեղ ջանքերով, ընտրվել է երկփուլ մրցութային գործընթացի արդյունքում՝ համապատասխանելով ծրագրի պահանջներին և չափանիշներին: PROSPECT24-ի և Կոմիտեի միջև համագործակցության արդյունքում օտարման ներկայացվող անշարժ գույքերի վերաբերյալ կիրականացվեն մանրամասն քաղաքաշինական և ֆինանսատնտեսական վերլուծություններ՝ նորագույն գործիքների կիրառմամբ: Արդյունքում, մինչև…
Կարդալ ավելինՄիջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով
Դեպի ԱՄՆ և Եվրոպա փոխանցումների համար Ամիօ բանկում մեկնարկած ակցիայի շրջանակում գործում են բացառիկ սակագներ. ԱՄՆ դոլարով փոխանցումների դեպքում՝ առանց փոխանցվող գումարի սահմանափակման, 0.1% (նվազագույնը՝ 6000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40,000 դրամ) Մինչև 10,000 Եվրո փոխանցումների դեպքում` 6000 ՀՀ դրամ Ամիօ բանկի միջազգային փոխանցումները կատարվում են` արագ առանց փոխանցված գումարից պահումների նվազագույն տվյալների ներկայացմամբ բացառիկ սակագներով Ակցիան գործում է ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար մինչև 31.03.2025թ. ներառյալ: Փոխանցումներ կարելի է կատարել Ամիօ բանկի բոլոր մասնաճյուղերում։…
Կարդալ ավելինԿիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ(Տեսանյութ)
Դուք վստահաբար սոցիալական մեդիայում մեծ գումարներ վաստակելու մասին խոստումնալից և արժանահավատ տարբերակներ եք տեսել։ Գայթակղիչ և վստահություն ներշնչող առաջարկն ընդունելուց առաջ դիտե՛ք տեսանյութը։ «Կիբեռմարտահրավերի» առաջին հաղորդման եթերում ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը խոսում է ներդրումային խարդախությունների, դրանց կատարման ձևերի ու տեսակների մասին, ներկայացնում` ինչպես չդառնալ ներդրումային խարդախության զոհ։ Լայն հնարավորությունների այս ժամանակաշրջանում միշտ չէ, որ հաջողելը այնքան դյուրին է, որքան թվում է, խոստումները հաճախ կեղծ են. եղե՛ք զգոն։…
Կարդալ ավելինՄեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը
Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ` Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է քննությունների ընթացքին և հաջողություն է մաղթել դիմորդներին: Մինչ քննության մեկնարկը նախարարի տեղակալը ԳԹԿ…
Կարդալ ավելինՎահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սևակի խոսքերով Պարույր Սևակի ծննդյան օրը Վահագ Ռաշը հանդես է եկել «Անկեղծ ասած» նոր երգով
Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սևակի խոսքերով Պարույր Սևակի ծննդյան օրը Վահագ Ռաշը հանդես է եկել «Անկեղծ ասած» նոր երգով։ Երգի գործիքավորումն իրականացրել է Կարեն Արզումանյանը, միքսն ու մաստերինգը՝ Սերգեյ Գասպարյանը։ Երգիչը նախատեսում է ներկայացնել ևս երկու երգ՝ Սևակի խոսքերով, ինչպես նաև երգի վերածել Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» տողերը։ https://youtu.be/UJhruwc3pF0?si=ePAvbP1–0C-68zF
Կարդալ ավելին