Այս տարի Ամիօ բանկը թողարկեց իր առաջին պարտատոմսերը: Սա համարձակ քայլ էր, և մինչ այժմ գրանցած բացառիկ արդյունքները արտացոլում են վստահությունը, որ Ամիօ բանկի հաճախորդներն ու գործընկերները ցուցաբերում են բանկի նկատմամբ: 2024 թվականին բանկն ունեցել է պարտատոմսերի 4 թողարկում` տեղաբաշխելով 15 միլիարդ ՀՀ դրամ ծավալով դրամային և 11.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Արդյունքում, երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում մոտ 3 անգամ ավելացել է Ամիօ բանկի պարտատոմսերի պորտֆելը՝ տարեսկզբի 7 միլիարդից 3-րդ եռամսյակի վերջում…
Կարդալ ավելինԹուրքիան հետևում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջնորդները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը և թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը։ Էրդողանի խոսքով, Թուրքիան ակնկալում է, որ խաղաղության ավարտով Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում կգա։
Կարդալ ավելինՂազախստանը սկսել է սառեցված միս արտահանել Հայաստան
Հյուսիս-ղազախական EMC Agro ընկերությունը Հայաստան է ուղարկել առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը, գրում է «Время» հասարակական-քաղաքական պարբերականը՝ հղում անելով գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությանը։ «Առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը Երևան է արտահանվել: Արտահանող է հանդես եկել հյուսիս-ղազախական EMC Agro ընկերությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Մինչ այս ընկերության արտադրանքն իրացվում էր բացառապես ներքին շուկայում։ Առջևում արտահանումն է Վրաստան, որտեղ օրերս նմանատիպ խմբաքանակ կուղարկվի։ Այս ուղղությունները պատրաստ են ամսական ձեռք բերել մինչև 400 տոննա միս։ Ընկերությունում հավելել…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Դեկտեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4495 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 332 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 162, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 290 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 273, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 274, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 97 և 1491 այլ իրավախախտումներ։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 272-ը՝ տեխնիկական…
Կարդալ ավելինՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024 թվականը և ուրվագծել 2025 թվականի հիմնական անելիքները․ տեղի է ունեցել հաշվետու տարվա ամփոփիչ նիստը
Դեկտեմբերի 20-ին և 21-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ, քննարկումներ է ունեցել Ծառայության ռազմավարության, Ծառայության գործունեության ոլորտները կարգավորող քաղաքականության և առաջնահերթությունների վերաբերյալ, իրականացրել է կարիքների ոլորտային գնահատում։ Հանդիպման սկզբում ներկայացվել են 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ Ծառայության վարչությունների պետերի հաշվետվությունները, մասնավորապես՝ • ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանի հաղորդմամբ՝ մայիս ամսից հայտարարվել է պաշտոնի զբաղեցման 111 մրցույթ, իսկ դեկտեմբերի 18-ի դրությամբ հայտարարվել է…
Կարդալ ավելինԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ.
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:…
Կարդալ ավելինN1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
Ամիօ բանկը Հայաստանում առաջինն է ֆիզիկական անձանց կողմից ձևակերպված ավանդների ծավալով։ Այդ մասին տեղեկանում ենք բանկերի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվություններից։ Այս արդյունքին բանկը հասել է տարիների աշխատանքի և հաճախորդների անմնացորդ վստահության շնորհիվ։ Բանկն առաջարկում է ոչ միայն ավանդի ձևակերպման մրցակցային տոկոսադրույքներ, այլ նաև ճկուն, հաճախորդամետ պայմաններ: Ավանդի առանձնահատուկ պայմաններ են գործում նաև AMIO Mobile հավելվածում: Հավելվածի միջոցով ավանդ ձևակերպելիս հաճախորդները ստանում են արտոնյալ տոկոսադրույքներ։ Ավանդային պրոդուկտների բազմազանությունն իր մեջ ներառում է՝ ավանդի գումարի համալրման և/կամ…
Կարդալ ավելինՆախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի և ստեղծագործական գործունեության համար: «Շնորհակալ եմ մեր կյանքում Ձեր ներկայության համար: Ձեր ուժը, եռանդն ու կենսասիրությունը ոգևորում են. մեծագույն…
Կարդալ ավելինԲռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում. ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և Տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության ոլորտի բարեփոխումները: Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ կառույցն իր գործունեության շրջանակում պետք է մշտապես հաշվի…
Կարդալ ավելինՊետական միջոցներով Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: Վայոց ձորի Գնդեվազի 17-րդ դարով թվագրվող Սբ Աստվածածին եկեղեցու և դրանում գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թ. և իրականացվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2025 թ․: Եկեղեցում գտնվող որմնանկարը վերանկարվել է 1906 թ․։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով որմնանկարի ամրակայման և վերականգնման նախագիծը 2021-2022 թթ․ իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (նախագծի հեղինակ՝ որմնանկարների…
Կարդալ ավելին