ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքերը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքերը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ

Գիտե՞ք, այս թեզերը պարբերաբար հնչում են կամ ավելի լավ է ասել՝ Հայաստանի կողմից նետվում են տեղեկատվական տարածություն և գլոբալ տարածություն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի «հայկական մամուլում տարածված այն թեզը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իբր ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչել դեռ 2020 թվականին»։«Ռուսական ղեկավարության խոսքերն ու գործողությունները բացարձակապես անամոթաբար խեղաթյուրված են։ Թույլ տվեք ևս մեկ անգամ փաստեր ներկայացնել, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. ՌԴ…

Կարդալ ավելին

Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան

Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան

Ուկրաինայում և Գազայի հատվածում շարունակվող պատերազմների ֆոնին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ամբողջ աշխարհում խաղաղության կոչ է արել: Մասնավորապես, նա հիշել է ուկրաինացի երեխաներին, որոնք պատերազմի պատճառով մոռացել են ժպտալը, հայտնում է CBS News-ը։ Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»։ «Խնդրում եմ։ Պատերազմի մեջ գտնվող բոլոր երկրներ, դադարեցրեք պատերազմը։ Սպասեք բանակցությունների։ Սպասեք խաղաղության»,- ասել է Հռոմի պապը։ Հարցին, թե կարող է օգնել խաղաղության բանակցություններին, նա պատասխանել է. «Ես կարող եմ աղոթել: Ես…

Կարդալ ավելին

Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին

Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին

ԵՄ աուդիտորները հայտարարել են, որ չեն կարող որոշել, թե արդյոք ԵՄ-ի միլիարդավոր եվրոների մի մասը, որը ԵՄ-ն տվել է Թուրքիային սիրիացի փախստականներին օգնելու համար, իրականում ինչ-որ ազդեցություն է ունեցել: Եվրոպական աուդիտորական դատարանը (ECA), ստուգելով՝ արդյոք անցյալ տարի գումարն արդյունավետ է օգտագործվել, հայտարարել է, թե Թուրքիայի կրթության նախարարությունը հրաժարվել է աուդիտորներին ԵՄ նախագծերի ազդեցությունը գնահատելու հնարավորություն տվող տեղեկություն տրամադրել: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Թուրքիայում փախստականների որակյալ ներառական կրթությանն աջակցելու համար նախատեսված է առնվազն 530 միլիոն եվրո, որը ներառում…

Կարդալ ավելին

Ապրիլի 25-ին, ժամը՝ 19։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Ապրիլի 25-ին, ժամը՝ 19։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Ապրիլի 25-ին, ժամը՝ 19։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։Վավերագրական ֆիլմը Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում կյանքի մասին է․ այն պատմում է արցախցի փախստականների պատմությունները, ովքեր ներկայումս ապրում են Սյունիքում, նրանց, ում արմատախիլ են արել Արցախից՝ իրենց պատմական հողերից։ «Մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի պատերազմից մեկ տարի անց՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Այն նկարագրում է հայ քաջ կանանց պատմությունը՝ միահյուսված Հայաստանի պատմությանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանի…

Կարդալ ավելին

Իշխանությունն ունի արտաքին սատարում. Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին չհեռացնելու պատճառների մասին

Իշխանությունն ունի արտաքին սատարում. Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին չհեռացնելու պատճառների մասին

Դեռեւս 2006 թվականից Հայաստանում Ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում է Քրեական օրենսգրքի 379/1 հոդվածով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին: Նա ասաց, որ այս իշխանություններին պետք է ուղարկել իրենց տեղերը: Հարցին, թե իշխանություններին հեռացնելու պահը երբ է գալու, նա պատասխանեց. «Երբ որ դուք պատրաստ լինեք»: Հարցին՝ ինչւ չի հաջողվում հեռացնել այս իշխանությանը, նախկին նախագահը պատասխանեց. Մի քանի պատճառներ կան. Կան,…

Կարդալ ավելին

ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել

ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել

Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային 1,5 միլիարդ եվրոյի չափով բյուջետային օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել՝  մինչև 2027 թվականը նախատեսված 50 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով ծրագրի շրջանակներում: «Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը՝  Ուկրաինայի համար հիմնադրամի շրջանակներում՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով», – ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ:

Կարդալ ավելին

Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան

Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։ Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։ «Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝…

Կարդալ ավելին

Բայդեն. Մենք հիշում ենք Մեծ եղեռնի ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը

Բայդեն. Մենք հիշում ենք Մեծ եղեռնի ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով՝ վերահաստատելով իր խոստումը՝ երբեք չմոռանալ 20-րդ դարասկզբի ոճրագործությունը։ ԱՄՆ նախագահի ուղերձում նշվում է. «Այսօր մենք մի պահ կանգ կառնենք, որպեսզի հիշենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերահաստատենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը։ Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականության ներկայացուցիչներին և համայնքների ղեկավարներին։ Հաջորդող օրերին, ամիսներին և տարիներին 1,5 միլիոն հայեր…

Կարդալ ավելին

Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին

Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին

Այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ։  Այս մասին նշել է  ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով  հարցին, թե ինչ գործով են պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին այսօր հրավիրել ՔԿ: Գոռ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական գործողությունների մասին։ Բայց քանի որ Մախսուդյանն արդեն հայտնել է, թե իրեն ինչ քրեական վարույթի շրջանակներում են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե և փորձ է արվում…

Կարդալ ավելին

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ապրիլի 22-ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Արդյունքում վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ Մատակարարումների վերսկսմանը նպաստել են ինչպես լիազոր մարմինների միջև նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այնպես…

Կարդալ ավելին
1 261 262 263 264 265 633