Թարմ մսի իրացման շուկայում վերահսկողությունը լինելու է ամենօրյա. ՍԱՏՄ

Թարմ մսի իրացման շուկայում վերահսկողությունը լինելու է ամենօրյա. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել նաև հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 16-ին և 17-ին: Այս մասին տեղեկանում է ՍԱՏՄ-ից: Հիշեցնենք, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական…

Կարդալ ավելին

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման վաղվա միջոցառմամբ պայմանավորված` այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 23:00-ից կդարարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը: Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը:

Կարդալ ավելին

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ ներմուծման և արտահանման նոր սահմանափակումներ է մտցրել

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ ներմուծման և արտահանման նոր սահմանափակումներ է մտցրել

ԵՄ-ն, որպես հակառուսական պատժամիջոցների նոր 12-րդ փաթեթի մաս, ներմուծման և արտահանման սահմանափակումներ է մտցնում, այդ թվում՝ ալյումինի արտադրանք, պղնձե մետաղալար, քիմիական նյութեր, տեխնոլոգիաներ և ծրագրային ապահովման լիցենզիաներ, հետևում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարությունից։ Բացի այդ, ԵՄ-ն եվրոպական ընկերություններին պարտավորեցրել է գործընկերների հետ պայմանագրերում նախատեսել Ռուսաստանի Դաշնություն երկակի նշանակության մի շարք ապրանքների վերաարտահանման արգելք։ «Այսօրվա որոշումը ԵՄ արտահանողներին պարտավորեցնում է արգելել վերաարտահանումը Ռուսաստան և վերաարտահանումը Ռուսաստանում օգտագործման համար, հատկապես զգայուն ապրանքների և տեխնոլոգիաների, երբ վաճառվում, մատակարարվում,…

Կարդալ ավելին

ԱԳՆ-ն Միջազգային ճգնաժամային խմբին հայտնել է ՀՀ-Ադրբեջան հարաբերության կարգավորման զարգացումները

ԱԳՆ-ն Միջազգային ճգնաժամային խմբին հայտնել է ՀՀ-Ադրբեջան հարաբերության կարգավորման զարգացումները

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ մոտեցումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա…

Կարդալ ավելին

Հայ խորհրդարանականները հետաքրքրվել են սոցիալական ապահովության ոլորտում սինգապուրյան կարգավորումներով

Հայ խորհրդարանականները հետաքրքրվել են սոցիալական ապահովության ոլորտում սինգապուրյան կարգավորումներով

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել են «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Սինգապուրի պատգամավոր Ռաջ Ջոշուա Թոմասի հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, հատկապես՝ Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը: Ռաջ Ջոշուա Թոմասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սինգապուրը եւ Հայաստանն ունեն…

Կարդալ ավելին

Թուրքիայի եւ Ադրբեջանի նոր նպատակները Հարավային Կովկասում. ԻՐՆԱ. Սերգեյ Մելքոնյան

Թուրքիայի եւ Ադրբեջանի նոր նպատակները Հարավային Կովկասում. ԻՐՆԱ. Սերգեյ Մելքոնյան

Վերջին երեք տարիները զգալի փոփոխություններ են բերել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունում։ Դրանցից ամենակարեւորը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումն էր։  Ուժեղացել են արտաքին ակտորների դիրքերը, ինչը տեղի է ունեցել ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու Ադրբեջանի փորձերի հետ միաժամանակ, գրել է վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը իրանական ԻՐՆԱ ԶԼՄ-ի համար։ «Չորս տարի անց իսրայելական ներկայությունն ընդլայնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող՝ Իրանին սահմանակից տարածքում։ Իսկ վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է զենքի գլխավոր մատակարարը Հայաստանի համար։ Նոր խաղացողների…

Կարդալ ավելին

Գազայի հատվածում կապի երկարատեւ անջատման պատճառով ավելացել է սովյալների թիվը. ՄԱԿ

Գազայի հատվածում կապի երկարատեւ անջատման պատճառով ավելացել է սովյալների թիվը. ՄԱԿ

Հեռախոսային եւ ինտերնետ կապի երկարատեւ անջատումը Գազայի հատվածում շաբաթ օրը սրել է աղետալի վիճակը, որտեղ, ՄԱԿ գործակալության տվյալներով, վերջին օրերին կտրուկ ավելացել  է սովյալների թիվը, գրել է PA Media-ն։ Կապն անջատվել է հինգշաբթի երեկոյան եւ անհասանելի է շաբաթ առավոտյան, տեղեկացրել է NetBlocks.org-ը։ Դա դժվարացրել է օգնության եւ փրկարար աշխատանքների հասանելիությունը։ ՄԱԿ հումանիտար հարցերի վարչությունը տեղեկացրել է, որ կապը Գազայի հետ «խախտվել» է հարավում հեռահաղորդակցային գծի վնասվելու պատճառով։ Իսրայելական հարձակումը հողին է հավասարեցրել Գազայի հյուսիսային հատվածի…

Կարդալ ավելին

Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Միրզոյանն ունեցել է տասից ավելի հանդիպում. ԱԳՆ-ում ամփոփել են նախորդ շաբաթը

Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում Միրզոյանն ունեցել է տասից ավելի հանդիպում. ԱԳՆ-ում ամփոփել են նախորդ շաբաթը

ԱԳՆ-ն ամփոփել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային գրաֆիկում նախորդ շաբաթվա այցերն ու հանդիպումները: Դեկտեմբերի 11-12-ը կայացել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Բրյուսել և մասնակցությունը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը. առանձնահատուկ ձևաչափ հանգամանալից քննարկելու ՀՀ-ԵՄ հեռանկարները և տարածաշրջանային հարցեր։ Տեղի ունեցավ նաև Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը շեշտադրեց ԱլԳ ձևաչափի վերաբերյալ ՀՀ պատկերացումները։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 14-ին նախարար Միրզոյանը շնորհավորեց Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային՝ Եվրոպական խորհրդի կողմից…

Կարդալ ավելին

Արևմտյան առաջնորդներից մեկը ազդանշաններ է ուղարկել Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին. Լավրով

Արևմտյան առաջնորդներից մեկը ազդանշաններ է ուղարկել Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին. Լավրով

Արևմտյան առաջնորդներից մեկը բազմիցս ազդանշաններ է ուղարկել, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել Ուկրաինայի և եվրոպական աղքատության վերաբերյալ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Московский Комсомолец»-ը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ «իրավունք չունի անուններ տալու»։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրի շատ հայտնի ղեկավարներից մեկը մի քանի անգամ տարբեր խողովակներով՝ առնվազն երեքով, ազդանշան է ուղարկել, որ հնարավոր կլինի հանդիպել և քննարկել ուկրաինական հակամարտությունը…

Կարդալ ավելին

Գյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը. ելույթ է ունեցել Փաշինյանը

Գյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը. ելույթ է ունեցել Փաշինյանը

Դեկտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը: Հայտնում են կուսակցությունից: Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։ Կուսակցության Վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:    

Կարդալ ավելին
1 354 355 356 357 358 643