Հայաստանի միգրացիոն ծառայությունները ցանկանում են երկարացնել նախկին խորհրդային հանրապետություններում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու ժամկետը։ Այս մասին դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հանրապետության ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքով՝ խոսքը հիմնականում Հայաստանում ապրող հայերի մասին է, ովքեր դեռ չունեն ՀՀ քաղաքացիություն։ «Քաղաքացիություն ստանալու վերջնաժամկետը լրանում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին»,- ասաց…
Կարդալ ավելինԻրանի և Կուբայի համագործակցությունը կարող է չեզոքացնել ԱՄՆ-ի ռեպրեսիվ պատժամիջոցները Ռաիսի
Իրանի և Կուբայի միջև համագործակցությունն ու հնարավորությունների փոխանակումը կարող է չեզոքացնել ԱՄՆ-ի կողմից երկու երկրների նկատմամբ կիրառվող ռեպրեսիվ պատժամիջոցները։ Այդ մասին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Mehr-ը։ Ռաիսին նշել է երկու երկրների ներուժն ու հնարավորությունները գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, էներգետիկայի և այլն ոլորտներում՝ հավելելով, որ երկու կողմերը հավատարիմ են հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության մակարդակի բարձրացմանը։ Նա 21 տարի անց Կուբայի նախագահի այցն Իրան շրջադարձային…
Կարդալ ավելինՀայաստանը պետք է մեզ փոխհատուցում վճարի. Ադրբեջանի օմբուդսմեն
Հայաստանը պետք է մեզ փոխհատուցում վճարի, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան՝ ելույթ ունենալով «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ։ «Միջազգային դատարանները պետք է մեզ աջակցեն։ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի կատարված ահաբեկչության համար»,- ասել է նա։ Ս.Ալիևան մեջբերել է տվյալներ, ըստ որոնց՝ «2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս ականների պայթյունի հետևանքով զոհվել է 65 մարդ»։ Նա նշեց, որ զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ…
Կարդալ ավելինՀավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի անդամ պետության անհատական անգործության համար. Միրզոյան
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարը տեսաուղերձով հանդես է եկել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-րդ տարեդարձին նվիրված՝ Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպմանը: Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների խորհրդի՝ Հայաստանի կողմից հեղինակված բանաձևի հիման վրա: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն: Որպես բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ մասնագիտացված մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, զեկուցողներ…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի. ԱԳՆ
Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը: Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է…
Կարդալ ավելինԳագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա Բաքվում դեկտեմբերի 11-ին
Ադրբեջանական դատարանում այսօր մեկնարկած Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գերի Գագիկ Ոսկանյանի գործով նիստը հետաձգվել է դեկտեմբերի 11-ին։ Դատավորը բացատրեց նրա իրավունքները։ Ոսկանյանին պետական միջոցների հաշվին տրամադրվում է փաստաբան (և թարգմանիչ)։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Գագիկ Աշոտովիչ Ոսկանյանի անձնական տվյալների մեջ նշվում է, որ նա ծնվել է 1983 թվականին Երևանում, ամուսնացած չէ և ունի միջնակարգ կրթություն։ Գրանցված է Երևանում՝ 17-րդ թաղամաս հասցեում։ Հայ պահեստազորի Գագիկ Ոսկանյանն օգոստոսին հայտնվեց ադրբեջանական կողմում և ձերբակալվեց։ Ոսկանյանը մեղադրվում է «ահաբեկչության,…
Կարդալ ավելինԹուրքիայում գնաճը հասել է 62 տոկոսի՝ այս տարվա ամենաբարձր մակարդակը
Թուրքիայի տարեկան գնաճը նոյեմբերին հասել է 61,98 տոկոսի։ Սա այս տարվա ամենաբարձր մակարդակն է։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով, ամսական կտրվածքով սպառողական գների գնաճը (ՍԳԻ) կազմել է 3,28%, ինչը ցածր է Reuters-ի հարցման կանխատեսված 3,9%-ից։ Սպասվում էր, որ նոյեմբերին տարեկան գնաճը կաճի մինչև 63%, այնուհետև տարին կավարտի 67%: Ակնկալվում է, որ գների աճը կհասնի գագաթնակետին մայիսին՝ 70-75%, նախքան անկումը, քանի որ դրամավարկային խստացման ցիկլը մոտենում է ավարտին: Տվյալները «ավելացնում են ապացույցներ, որ տնտեսությունում գնաճային ճնշումները շարունակում…
Կարդալ ավելինՈւզու՞մ ես թեթևացնել վարկային բեռդ
Տեղափոխի՛ր այլ ֆինանսական կազմակերպություններում գործող հիփոթեքային կամ անշարժ գույքի գրավադրմամբ վարկդ ԱՄԻՕ ԲԱՆԿ և օգտվի’ր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից: Կրճատի’ր ամսական մարումներիդ չափը` երկարաձգելով վարկի ժամկետը և իջեցնելով վարկի տոկոսադրույքը` առանց հավելյալ վճարների: Առավելություններն են. վերաֆինանսավորում` 1.5% ցածր տոկոսադրույքով, վարկի ժամկետի երկարաձգում մինչև 3-10 տարի, հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման դեպքում վարկային գծի տրամադրման հնարավորություն, գրավադրման հետ կապված ծախսերի իրականացում Բանկի կողմից, անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Մանրամասների…
Կարդալ ավելինԳԻՆՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԻՑ (տեսանյութ)
Պրեմիերա . Գինու Համբույրից. Խոսքերի հեղինակ` Անի Հերունի Սաջյան Երաժշտությունը` Վահագ Ռաշի Երգը յուրահատուկ տեղ ունի իմ երգացանկում։ Երբ Անին ուղարկեց խոսքերը, միանգամից հասկացա, որ այն երգ է դառնալու։ Քանի որ այդ ժամանակահատվածում հոգեվիճակս շատ նման էր երգի խոսքերին։ Երևի բոլորի մոտ լինում են պահեր, երբ փորձում ես միայնակ մնալ ու կտրվել աշխարհից` մեկ գավաթ գինու հետ։ Այ հենց այդպես էլ ստեղծվեց երաժշտությունը, որը տևեց ընդամենը 5-10 րոպե։ Երգը երկար մնաց իմ երգադարակում, երբ մի…
Կարդալ ավելինՆաթանյահուն սպառնացել է ոչնչացնել Լիբանանը, եթե «Հեզբոլլահը» «սխալ կատարի»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն սպառնալիքներ է հնչեցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ՝ ասելով, որ Լիբանանը «կկործանվի», եթե շարժումը մեծ պատերազմ սկսի Իսրայելի դեմ, գրում է Times of Israel-ը։ «Մենք մշտապես գործում ենք հյուսիսում՝ չնայած մեր դեմ գործելու «Հեզբոլլահի» բոլոր փորձերին: Մենք վերացնում ենք ահաբեկչական բջիջները, հեռացնում դրանք սահմանից և ոչնչացնում զինամթերքը։ Մենք կշարունակենք ուժեղ զսպումը հյուսիսում և լիակատար հաղթանակի կհասնենք հարավում»,- ասել է Նաթանյահուն։ «Մենք կվերականգնենք անվտանգությունը հյուսիսում և հարավում։ Եթե «Հեզբոլլահը» սխալվի և մտնի լայնածավալ…
Կարդալ ավելին