«Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական մթնոլորտ էր։ ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի երգչախումբը և տնտեսական վարչության մշակույթի բաժինը բարեգործական կենտրոնի շահառուների համար կազմակերպել էին Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Կենտրոնի տնօրենի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության հետ տարբեր ձևաչափերով համագործակցությունն ավանդույթ է դարձել։ Բարեգործական կենտրոնը սպասարկում է տարբեր ռիսկային խմբերի շահառուների։ Միջոցառմանը մասնակցում էին տարեցներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներ։ Հայրենասիրական երգերով և պարերով հագեցած մթնոլորտը ներկաների համար ուրախանալու, առօրյա հոգսերից կտրվելու հնարավորություն էր։…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը Երևանի Դ. Սարապյանի անվան թիվ 100 դպրոցում ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին: Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծված խելամիտ հարմարեցումներին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ որքանո՞վ է կարողացել ուսումնական հաստատությունն ապահովել պահանջվող հարմարեցումները, ի՞նչ խնդիրներ կան միջավայրի լիարժեք ինտեգրման և…
Կարդալ ավելին«Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների այցը Հայաստան․ քննարկումներ ակադեմիական համայնքի հետ
Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման…
Կարդալ ավելին«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025». հայտերի ընդունում
Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2025.hesc.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 3-ը: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է…
Կարդալ ավելինTIMSS 2023 հետազոտության տվյալները՝ բարեփոխման ցուցիչ
Գնահատման և թեստավորման կենտրոնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ քննարկվել են TIMSS 2023 հետազոտությունում Հայաստանի մասնակցության տվյալները։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԳՄՍՆ և ԳԹԿ ներկայացուցիչներ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է TIMSS հետազոտություններում կրթական համակարգի մասին տվյալները՝ նշելով, որ դրանք կրթական բարեփոխումների արդյունքների գնահատման կարևոր ցուցիչներ են, ուստի մեծ կարևորություն ունեն։ «TIMSS հետազոտության մեջ ՀՀ դպրոցների, աշակերտների,…
Կարդալ ավելինԿառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
Կառավարությունը նախատեսում է վերանայել ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների ատեստավորման կարգը՝ այն համապատասխանեցնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի դրույթներին։ Նախագիծը հրապապարակվել է e-draft հարթակում Նախագծով նախատեսվում է վերանայել թեստային առաջադրանքների հարցերի քանակը՝ ավելացնելով դրանք 20-ից մինչև 30 հարց։ Գնահատման չափորոշիչները կդառնան առավել հստակ, և ըստ ճիշտ պատասխանների քանակի կսահմանվեն նոր գնահատականներ՝ «անբավարար» մինչև «գերազանց»։ Ատեստավորման գործընթացում կհստակեցվեն նոր պաշտոնների համար ատեստավորման ժամկետները։ Մասնավորապես, առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողները ատեստավորման համար…
Կարդալ ավելինՀայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են․ ՀՀ նախագահի ուղերձը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը՝ հպարտությամբ հիշելով այն ճանապարհը, որը զինված ուժերը հաղթահարել են։ Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում։ Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են։ Հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու…
Կարդալ ավելինՓառք ու պատիվ բանակաշինության գործի բոլոր նվիրյալներին. Կառլեն Մկրտչյան
Հայաստանի Հանրապետության բանակի 33 ամյակի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել Արտաշատ համայնքի ղեկավար ՝ Կառլեն Մկրտչյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի ՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մեր նորագույն պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ: Հայկական բանակը կազմավորվել է դժվարին պայմաններում՝ պատերազմի ծանր օրերին, կայացել և դարձել է մեր լինելիության հուսալի երաշխավորը։ Դրա վառ ապացույցն են մեզ պարտադրված պատերազմներում մեր քաջարի մարտիկների հերոսության կենդանի օրինակները, երբ մեր զինվորները անհավասար…
Կարդալ ավելինՀունգարիան արգելափակել է Բելառուսի վերաբերյալ ԵՄ համատեղ հայտարարությունը
Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ։ Այս մասին կիրակի օրը՝ հունվարի 26-ին, հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա-կորպորացիան՝ հղում կատարելով Բրյուսելի աղբյուրներին։ Հունգարիայի ստորագրության բացակայության պատճառով ԵՄ-ը չի կարողացել հրապարակել 27 անդամների համատեղ հայտարարությունը։ Փոխարենը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը եւ Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հրապարակել են իրենց հայտարարությունը։ Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվել է, որ հունվարի 26-ի ընտրությունները «ազատ…
Կարդալ ավելինՄեկնարկում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2025 թվականի ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ: «Քայլ դեպի…
Կարդալ ավելին