«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդունելություն

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդունելություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդգրկման հայտերի ընդունման մեկնարկի մասին: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (գեղարվեստական ղեկավար՝ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյան): Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ երեք մասնագիտություններով՝ դաշնամուր,…

Կարդալ ավելին

«Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է». Ժաննա Անդրեասյան

«Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին` կարևորելով ոլորտին վերաբերող հարցերի բաց քննարկումները և արդյունավետ երկխոսությունը։  Նախարարը շեշտել է գիտության ոլորտի քննարկումներում հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանման  անհրաժեշտությունը։ «Կարևոր եմ համարում քննարկումների…

Կարդալ ավելին

Գիտնականներն ուսումնասիրել են ֆավայի հատիկների սպիտակուցների ազդեցությունը բերանի խոռոչի զգայական բջիջների վրա

Գիտնականներն ուսումնասիրել են ֆավայի հատիկների սպիտակուցների ազդեցությունը բերանի խոռոչի զգայական բջիջների վրա

Մյունխենի տեխնիկական համալսարանին կից Լայբնիցի անվան սննդային համակարգերի կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողները առաջին անգամ ուսումնասիրել են, թե ինչպես են ֆավայի հատիկներից ստացված սպիտակուցային կառուցվածքներն ազդում մարդու բերանի խոռոչի շոշափելի բջիջների բջջային մոդելի վրա: Այս զգայական բջիջներն արձագանքում են մեխանիկական գրգռիչներին, ինչպիսիք են ճնշումը և առանցքային դեր խաղում սննդի և ըմպելիքների նյութակազմվածքն ու համն ընկալելու գործում: Նոր բացահայտումները, որոնք հրապարակվել են ինստիտուտի կայքում, կարող են օգնել բարելավել մեր ըմբռնումը և, ի վերջո, օպտիմալացնել, բուսական սնննդի ընկալումը մեր…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի  գիշերը  կնվազի ևս  2-3 աստիճանով։ Ինչպես  հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -2+1, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -1+3, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+6, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2+2, Լոռի՝ գիշերը՝ -7 -11, ցերեկը՝…

Կարդալ ավելին

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները. Փաշինյան

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Պատմական այս օրն անկյունաքարային նշանակություն ունի Հնդկաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես անկախության հիմնարար արժեքների և սկզբունքների ամրագրման կարևոր հանգրվան: Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա: Վստահ եմ, որ երկկողմ օրակարգի…

Կարդալ ավելին

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ  ցուցաբերում

  Հայաստանյան հանդիսատեսը գնալով էլ ավելի պահանջկոտ է դառնում՝ նախընտրելով ոչ ստատիկ ցուցադրություններ եւ համերգներ, ինչի արդյունքում շատ արտիստներ սկսել են հանդես գալ տարբեր խմբերի հետ, որտեղ մասնակիցները կարողանում են թե՛ երգել, թե՛ պարել։ Նման խմբերի ցանկում առանձնանում է «Hi Arev»-ը, որտեղ կարող են սովորել 4-15 տարեկան ձայնային եւ պարային տվյալներ ունեցող երեխաները։ Խումբը գործում է Թագուհի Գեւորգյանի ղեկավարությամբ, ով շատ է կարեւորում ժամանակին համընթաց քայլելը։ Խմբի սաների անցած ճանապարհը հետաքրքիր է․ եղել են համագործակցություններ…

Կարդալ ավելին

Ճարպը մկաններում, ինչպես եւ որովայնի խոռոչում, կարող է բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը. European Heart Journal

Ճարպը մկաններում, ինչպես եւ որովայնի խոռոչում, կարող է բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը. European Heart Journal

Որովայնի ճարպը միակ ճարպային շերտը չէ, որը կարող է լրջորեն բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։ European Heart Journal-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մկաններում ճարպային կուտակումներ ունեցող մարդիկ շատ ավելի հավանական է, որ հոսպիտալացվեն կամ մահանան սրտի կաթվածից կամ սրտային անբավարարությունից: Հետազոտությանը մասնակցել է 669 մեծահասակ, որոնք ունեցել են կրծքավանդակի ցավ եւ/կամ շնչառության խախտում, բայց ոչ մի ապացույց սրտի կորոնար հիվանդության մասին: Նրանք մի շարք սքանավորումներ են կատարել՝ գնահատելու իրենց սրտի աշխատանքը եւ որոշելու ճարպի եւ մկանների քանակն ու տեղն իրենց մարմնում: Մոտ վեց տարի հետո մկանային ճարպ ունեցող մասնակիցների մոտ ավելի մեծ է հավանականությունը, որ վնասվեն փոքր արյունատար անոթները, որոնք սնուցում են սիրտը: Նրանք նաեւ ավելի մեծ հակում են ունեցել հոսպիտալացվելու կամ սրտի հիվանդությունից մահանալու՝ անկախ մարմնի զանգվածի ինդեքսից: Եվ հակառակը, ավելի նիհար մկաններ ունեցող մարդիկ ավելի քիչ ռիսկի են ենթարկվել: Գիտնականները կարծում են, որ մկաններում կուտակված ճարպը կարող է ուժեղացնել բորբոքումը եւ փոխել գլյուկոզայի յուրացումը, ինչը կհանգեցնի մետաբոլիկ համախտանիշի։

Կարդալ ավելին

ԳՈՒՅՔԱԳՐՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԳՈՒՅՔԱԳՐՎԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն օրերս հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզի սննդի շղթայի օպերատորների՝ իրացման ցանցի, հանրային սննդի կետերի ներկայացուցիչների, հետ, այցելել է սպանդանոց և անասնաֆերմա՝ անձամբ ծանոթանալու մարզում առկա սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրներին: Տեսչական մարմնի ղեկավարը, լսելով տնտեսավարողների մտահոգությունները և պատասխանելով նրանց հարցադրումներին, շեշտել է ոլորտի օրենսդրության պահանջները տառացիորեն պահպանելու անհրաժեշտությունը, ներկայացրել համապատասխան կարգավորումները, հորդորել պահպանել սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը: Նա վստահեցրել է, որ հնարավոր բոլոր ջանքերը գործադրվում են սննդամթերքի, գյուղատնտեսական մթերքների,…

Կարդալ ավելին

Ազգային ժողովն ընդունել է քաղաքացիության գործընթացների թվայնացման օրենսդրական փաթեթ

Ազգային ժողովն ընդունել է քաղաքացիության գործընթացների թվայնացման օրենսդրական փաթեթ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Այն Ազգային ժողովում ներկայացրել էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Ըստ նոր կարգավորման՝ փոփոխվում են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը, առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

   «Ոսկե սեր»  ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Պանիր Լոռի» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Շիրակի մարզ, գ․ Արդենիս): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի գործունեության կասեցումը վերացվել է։    

Կարդալ ավելին
1 5 6 7 8 9 613