Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց: Խորհրդի որոշմամբ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում…
Կարդալ ավելինՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ուկրաինացի պատգամավորների, նախկին գլխավոր դատախազի և հեռուստահաղորդավարների նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն քրեական մեղադրանքով կրկին հետախուզում է հայտարարել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներ Ալեքսեյ Գոնչարենկոյի և Վլադիմիր Պարասյուկի, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիտալի Յարեմայի, ուկրաինացի գործարար Սեյար Կուրշուտովի, ինչպես նաև ակտիվիստ Գենադի Դրուզենկոյի և հեռուստատեսության հաղորդավարներ Յանինա Սոկոլովայի և Նատալյա Մոսեյչուկի նկատմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության հետախուզման բազայի տվյալներին։
Կարդալ ավելինԻրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Այսօր ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ: Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին։ Վթարի վայրում էին…
Կարդալ ավելինՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։ Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման:
Կարդալ ավելինԱյսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին + 35 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Կարդալ ավելինԿոնսերվատորիայի Միասնական շարժումը աջակցում է Տավուշում սկսված համակայկական պայքարին
Կոնսերվատորիայի Միասնական շարժման մասնակիցները աջակցում են Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։ Այս մասին նրանք հայտարարություն են տարածել: «Հայտարարում ենք, որ դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին։ Սատարում ենք Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա սպասավորներին ուղղորդված հարձակումներից և մեր զորակցությունը հայտնում պայքարի առաջնագծում կանգնած Բագրատ Սրբազանին։ Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք։ Այո, սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն Հետևաբար, մենք որպես բուհական…
Կարդալ ավելինՊեսկով. Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման
Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման, որոնք անհրաժեշտ են լիակատար լիցքաթափման և վիճահարույց հարցերի կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Լրագրողները Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել հայկական սահմանամերձ Կիրանց գյուղում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ ակցիային պայմանագրային զինծառայողների միանալու մասին տեղեկությունները։ «Մենք չէինք ցանկանա մեկնաբանել սա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին։ Մենք կարծում…
Կարդալ ավելինԲժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց: Հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ: Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ: Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ «Հայպետհիդրոմետ»-ից հաղորդում են, որ ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։…
Կարդալ ավելինՆերքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել
Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ:Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: ՆԳՆ Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթ 7 օր ռեժիմով իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ձեռնարկելով հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ: Իրավապահ կառույցն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է օրենքով իրեն տրված իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակներում հնարավորինս նվազ միջամտության…
Կարդալ ավելին