Վայոց ձորում որոնվող հովվին գտել են, նա կայծակնահարվել է. բժիշկները պայքարում են կյանքի համար

Վայոց ձորում որոնվող հովվին գտել են, նա կայծակնահարվել է. բժիշկները պայքարում են կյանքի համար

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Ստեփան Ա.-ն խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելուց հետո, չի վերադարձել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, հաղորդում է Shamshyan.com-ը: Որոնողական աշխատանքներին մասնակցել են Եղեգնաձորի թիվ 59…

Կարդալ ավելին

Որպես ՄԻՊ պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու լրագրողների անխոչընդոտ աշխատանքը. Անահիտ Մանասյան

Որպես ՄԻՊ պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու լրագրողների անխոչընդոտ աշխատանքը. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու ձեր՝ լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու ձեր աշխատանքի կարևորությունը։ Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված: Մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ կարևոր է այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի…

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 401.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.99 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.52 դրամ (նվազել է 0.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.56 դրամ (նվազել է 1.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.12 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 395-400 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-422 դրամով,…

Կարդալ ավելին

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Haaretz-ը։ Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր ՌԴ նախագահի և Սիրիայի, Եգիպտոսի, Իրանի և Պաղեստինի նախագահների հեռախոսազրույցների մասին։

Կարդալ ավելին

Պենտագոնը 2000 զինվորի տեղակայման պատրաստության հրամաններ է ուղարկել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հետ կապված. АР

Պենտագոնը 2000 զինվորի տեղակայման պատրաստության հրամաններ է ուղարկել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի հետ կապված. АР

Պենտագոնը «տեղակայման պատրաստության» հրամաններ է ուղարկել մոտ 2000 ամերիկացի զինվորականների՝ համոզվելու համար, որ նրանք պատրաստ են արձագանքել ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմին, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների: Զորքերը կկատարեն աջակցության մի շարք գործառույթներ, ինչպիսիք են լրացուցիչ բժշկական կամ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ աջակցությունը, ներառյալ անցակետերում լրացուցիչ անվտանգության ապահովումը, ասել է պաշտոնյաներից մեկը: Դրանք Իսրայել չեն ուղարկվի, այլ կարող են ուղարկվել տարածաշրջանի երկրներ, հավելել է աղբյուրներից մեկը։

Կարդալ ավելին

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է պատանդներին ազատ արձակելու հնարավորությունը, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Ֆիդանի գրասենյակը։ Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հանիեի հետ քննարկել է «Պաղեստինի վերջին զարգացումները և խաղաղ բնակիչներին ազատ արձակելու հնարավորությունը»։

Կարդալ ավելին

Նա գոհ է կալանքի պայմաններից. Արցախի նախկին նախագահի ադրբեջանցի փաստաբան

Նա գոհ է կալանքի պայմաններից. Արցախի նախկին նախագահի ադրբեջանցի փաստաբան

Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է։ Նա գոհ է պահման պայմաններից։ Բողոքներ չկան։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Արայիկ Հարությունյանի ադրբեջանցի փաստաբան Ալով Սաֆարալիևը։ Նրա խոսքով՝ «ստեղծվել են բոլոր պայմանները Հարությունյանին պաշտպանելու համար»։ «Նա գիրք խնդրեց և նրան տրամադրեցին։ Արայիկը կապ է հաստատել նաև ընտանիքի հետ. Ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար։ Նրա հետ ոչ մի միջազգային կազմակերպություն դեռ հանդիպում չի անցկացրել։ Նրա ընտանիքից կամ մտերիմներից ոչ ոք ծանրոց չի ուղարկել:…

Կարդալ ավելին

Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուին` տանելով շուրջ 8 մլն 435 հազար ՀՀ դրամ

Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուին` տանելով շուրջ 8 մլն 435 հազար ՀՀ դրամ

Երևանի Գաջեգործների փողոցի շենքերից մեկում թալանել են 83-ամյա Հակոբ Մ.–ի բնակարանը՝ տանելով շուրջ 8 մլն 435 հազար ՀՀ դրամ։ Հայտնում է shamshyan.com-ը։ Թոշակառու տղամարդը դեպքի մասին ահազանգել է հոկտեմբերի 13-ին և նշել, որ գողությունն ամենայն հավանականությամբ եղել է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում։ Հակոբ Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 000 ՌԴ ռուբլի և 17300 ԱՄՆ դոլար: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել…

Կարդալ ավելին

Ուկրաինան հայտարարել է, որ դժվարանում է ֆինանսական աջակցություն ստանալը

Ուկրաինան հայտարարել է, որ դժվարանում է ֆինանսական աջակցություն ստանալը

Ուկրաինայի համար ավելի դժվար է դառնում  ֆինանսական աջակցություն ստանալը, քանի որ առանցքային դոնոր երկրների պաշտոնյաների ուշադրությունը ուղղված  է  ապագա ընտրություններին, իսկ աշխարհաքաղաքական լարվածությումը մեծանում է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն՝ Մարաքեշում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հանդիպումների շրջանակում, տեղեկացնում է Reuters-ը։ «Ես տեսնում եմ մեծ հոգնածություն, տեսնում եմ մեր գործընկերների մեծ թուլությունը, նրանք կուզեին մոռանալ պատերազմի մասին, բայց պատերազմը դեռ շարունակվում է»,- ընդգծել է նա, հայտնում է DW-ն։ «Ուկրաինան այժմ…

Կարդալ ավելին

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում առնվազն 12 լրագրող է սպանվել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում առնվազն 12 լրագրող է սպանվել

Հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի առաջին ութ օրվա ընթացքում առնվազն 12 լրագրող է զոհվել, երկուսը անհետ կորել են, ութը վիրավորվել, գրում է The Hill-ը՝ հղում անելով լրագրողների պաշտպանության կոմիտեին։ Associated Press-ի տվյալներով, հակամարտությունն արդեն հանգեցրել է երկու կողմից ավելի քան 3000 զոհի։ Գազայում գտնվող  լրագրողները ամենից շատ են ռիսկի ենթարկում՝ հակամարտությունը լուսաբանելով  իսրայելական ավերիչ ավիահարվածների, կապի խափանումների և էլեկտրաէներգիայի համատարած անջատումների պայմաններում: Հակամարտության առաջին ութ օրերին սպանվել է 10 պաղեստինցի լրագրող։ Հաստատվել…

Կարդալ ավելին
1 383 384 385 386 387 633