Իսրայելը հրամայել է ՄԱԿ-ի անձնակազմին և Վադի Գազայից հյուսիս գտնվող բնակչությանը 24 ժամվա ընթացքում տարհանել Գազայի հատվածի հարավային հատված։ Իսրայելը ուղերձը փոխանցել է Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի թիմին հինգշաբթի տեղական ժամանակով կեսգիշերից քիչ առաջ, հաղորդում է ՄԱԿ-ը: «Դա մոտ 1,1 միլիոն մարդ է: Նույն կարգը վերաբերում է ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին և նրանց, որոնք տեղակայված են ՄԱԿ-ի գործակալություններում, ներառյալ դպրոցներում, առողջապահական կենտրոններում և կլինիկաներում»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: «ՄԱԿ-ը անհնար է համարում նման տարհանում իրականացնել առանց ավերիչ հումանիտար հետևանքների։ ՄԱԿ-ը հորդորում է չեղյալ համարել նման…
Կարդալ ավելինԻնչ ծրագրեր պետք է իրականացնել բռնի տեղահանված արցախցիների Հայաստանում մնալու և չարտագաղթելու համար
Բռնի տեղահանված արցախցիներն անխոս մեծ թվով խնդիրներ ունեն, սակայն նրանց Հայաստանում մնալուն և չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի նրանց մշտական տանիքով ապահովելու ծրագրերը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա նաեւ նշել է. «Պետք է սահմանվի հստակ չափորոշիչներ, ըստ դրա կազմվի բնակարանային կարիքներ ունեցողների ցանկը: Առաջնահերթություն պետք է սահմանվեն Հայրենիքի պաշտպանության այս 3 տասնամյակների ընթացքում նահատակված հերոսների ընտանիքների, բազմազավակ ընտանիքների և այլ խմբերի համար: Ընդ…
Կարդալ ավելինԷրդողան. Պաղեստին պետության ստեղծումը կլուծի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը
Անկախ, ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով և 1967 թվականի սահմաններով, կարևոր նշանակություն կունենա խնդրի տեւական լուծման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է խաղաղ քայլեր ձեռնարկել իսրայելա-պաղեստինյան բախումներին արագ դադարեցնելու համար, այդ թվում՝ միջնորդական։ Էրդողանը և Շոլցը մտքեր են փոխանակել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների շուրջ, որոնք անհանգստություն են առաջացնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում, ինչպես նաև հումանիտար ճգնաժամերի լուծումներ գտնելու ջանքերի շուրջ։
Կարդալ ավելինՀայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը. Փաշինյան
World Population Review կազմակերպությունը կազմել է 2023 թվականի աղյուսակը՝ ներկայացնելով հանցավորության մակարդակն ըստ երկրների, և այդ աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կառավարության՝ հոկտեմբերի 12-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն առանձնացրեց մի քանի գործոն, որոնք ապահովում են նման միջավայր: «Եթե չեմ սխալվում, 2019-ին մենք քրեական ենթամշակույթի հետ կապված օրենսդրական փաթեթ ընդունեցինք, որով քրեական աստիճանակարգության մաս լինելը և քրեական աստիճանակարգություն ստանալը համարվեց քրեական հանցագործություն: Կարծում եմ՝ մենք այս միջազգային…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն մի քանի օրվա անկումից հետո, այսօր թանկացել են. աճել է նաեւ ռուբլու փոխարժեքը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կազմել է 397.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.49 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.29 դրամ (աճել է 3.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.98 դրամ (աճել է 3.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.10 դրամ (աճել է 0.14 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-400 դրամով, վաճառվում է 409-415 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 414-422 դրամով,…
Կարդալ ավելինԱյսուհետ բազմաբնակարան շենքերի կառավարում իրականացնող անձը պետք է բավարարի որոշակի պայմանների
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում սահմանել է Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը: Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքերից կառավարման մարմիններ են ձևավորված միայն 42%-ում (շուրջ 8000 շենք): Մնացած 58%-ում (շուրջ 11000 շենք) կառավարման մարմիններ ձևավորված չեն և կառավարումը՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի համաձայն, պետք է իրականացնեն համայնքները: Ընդ որում, հետխորհրդային տարիներին՝ բնակարանային ֆոնդի…
Կարդալ ավելին100-հազարական դրամները վճարելու համար բյուջեից 10 մլրդ դրամ է հատկացվել, որից 8 մլրդ-ն արդեն ստացել են.Վարչապետի խոսնակ
Կոտայքի մարզում այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 24.141 անձ կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ասուլիսում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ներկայացնելով Կոտայքին գումար հատկացնելու կառավարության որոշումը և տեղեկացնելով, որ այն առաջինն է մարզերի շարքում, իսկ ապաստանած բռնագաղթածների թվով երկրորդը Արարատի մարզն է: Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ 1 մլրդ 360 մլն դրամ պետությունն արդեն հատկացրել է Հայաստանի տարբեր մարզպետարաններին բռնագաղթածների առաջնային խնդիրների լուծման համար: Բաղդասարյանը հայտնեց, որ 100-հազարական դրամները վճարելու համար պետական բյուջեից…
Կարդալ ավելինՄԻՊ-ը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Արցախից բռնահանվածների իրավունքների պաշտպանության հարցը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Միգրացիայի եւ փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի եւ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում: Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաեւ բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման եւ հասցեագրման անհրաժեշտությունը՝ այդ թվում` իրավունքների…
Կարդալ ավելինԵս ձեր առջև կանգնած եմ նաև որպես հրեա. Բլինկենն Իսրայելում խոսել է իր պապի մասին
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀԱՄԱՍ-ը մեկ ու միակ նպատակ ունի՝ սպանել հրեաներին, գրում է Сегодня в Израиле-ն։ «Ես կանգնած եմ ձեր առջև այս ամբիոնում նաև որպես հրեա: Պապս փրկվել է Աուշվիցից, Դախաուից և Մայդանեկից, և այդ պատճառով ես հասկանում և զգում եմ Համասի արածի սարսափը: Սա հանցագործություն է, որը սպանել է մարդկանց 36 երկրներից։ Բոլորը պետք է դատապարտեն ՀԱՄԱՍ-ը։ ԱՄՆ-ն Իսրայելի հետ…
Կարդալ ավելինՆեթանյահուն պաշտոնապես պատերազմ հայտարարեց Իսրայելում
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի տարածքում պաշտոնապես պատերազմ է հայտարարել։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Կնեսետի արտահերթ նիստից հետո, գրում է Today in Israel-ը։ Այսպիսով, Կնեսետի նիստում Նեթանյահուն պաշտոնական հայտարարություն է կարդացել ռազմաքաղաքական կաբինետի և ողջ կառավարության որոշման մասին, ինչը նշանակում է պատերազմ հայտարարել։
Կարդալ ավելին