Կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կրկին տեղեկություն հաղորդեց Արցախից տեղահանված մեր հայրենակիցների թվաքանակի մասին, ովքեր կարողացել են հատել Հակարի կամուրջը: Իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելել է, որ դեռևս ժամը 13:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 13 հազար 922-ը Հայաստանի որևէ մարզի որևէ համայնքում հաշվառվել է և տեղակայվել որևէ հյուրանոցում, հյուրատանը կամ առանձին հատկացված շինություններում, առանձնատներում: Ըստ մարզերի, ժամը 13:00-ի դրությամբ բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝…
Կարդալ ավելինԶանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ
Եվրասիայի և Կովկասի տարածաշրջանի հարցերով գիտաշխատող, դոկտոր Ահմեդ Քազեմին, ի պատասխան Իրանի տարածքով Զանգեզուրի միջանցքի այլընտրանքային ծրագրի վերաբերյալ Թուրքիայի նախագահի «կեղծավոր և պառակտող» հայտարարություններին, ասել է. «Էրդողանի հայտարարությունն արվել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու և Իրանի ու Հայաստանի միջև պառակտում սերմանելու նպատակով: Այս մասին գրում է ParsToday-ը: Էրդողանը ցանկանում է հայերին փոխանցել այն միտքը, թե իրանցիները համաձայն են միջանցքը Իրանի տարածքով անցնելուն և դեմ են Հայաստանով դրա անցմանը»։ Փորձագետը նշում է. «Ալիևն ու Էրդողանը ձգտում…
Կարդալ ավելինԱռաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։ Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ…
Կարդալ ավելինՀունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ պայմանավորվելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքերը վայր դրած զինվորականների ազատ, կամավոր և անխոչընդոտ անցումն ապահովվում է Լաչինի միջանցքի երկայնքով մեքենաների վրա իրենց գույքով և…
Կարդալ ավելինՆորքի այգիներում անշարժ գույքը կօտարվի մոտ 88 մլն դրամով. այնտեղ կկառուցվի ժամանցի եւ հանգստի գոտի
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևանի Նորք-Մարաշ Ա. Արմենակյան փողոց 100/11 հասցեում գտնվող 0.14926 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տեխնոտուն» ՍՊԸ-ին՝ հասարակական նշանակության ընտանեկան ժամանցի և հանգստի անցկացման ընդհանուր օգտագործման տարածքներ կառուցելու համար՝ համաձայն Գնորդի կողմից ներկայացվածգործարար ներդրումային ծրագրի։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Նորքի Այգիներ 180 հասցեում գտնվող՝ 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,84871 հեկտար…
Կարդալ ավելինԿառավարությունը 2 բնակելի տարածք է նվիրել այդ տարածքում բնակվող ընտանիքներին
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում բնակելի տարածքներ նվիրելու որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում (բնակելի տարածքներն անմխիթար վիճակում են և օրեցօր ավելի անմխիթար են դառնում): ՀՀ ՏԿԵ նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն…
Կարդալ ավելինԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող…
Կարդալ ավելին«Ադրբեջանը ձերբակալում է Արցախի առաջնորդներին՝ մի տարածքի, որը երբեք չի վերահսկել: Մարդու իրավունքների ոտնահարում»․ Սերժ Թանկյանը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր օգտահաշվի Stories բաժնում կիսվել է գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից ձերբակալման մասին լուրով, որին կից գրել է․ «Ադրբեջանը ձերբակալում է Արցախի առաջնորդներին՝ մի տարածքի, որը երբեք չի վերահսկել: Մարդու իրավունքների ոտնահարում»։ Նշենք, որ ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր ամուսնու գերեվարման եւ ձերբակալման մասին․ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար եւ Արցախի Հանրապետության նախկին…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կազմել է 388.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.88 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.04 դրամ (նվազել է 0.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 471.71 դրամ (նվազել է 0.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.03 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-388 դրամով, վաճառվում է 393-395 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 402-408 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՌԴ աճող առեւտուրը յուանով կարող է հանգեցնել ամերիկյան դոլարի փլուզման
Յուանով Ռուսաստանի աճող առեւտուրը կարող է ի վերջո հանգեցնել ամերիկյան դոլարի փլուզման, նշել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ), գրել է Bloomberg-ը։ «Չինական արժույթի օգտագործման ավելացումը տեղի է ունենում ԱՄՆ դոլարի հաշվին»,- ասել է ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Բեաթա Յավորչիկը։ Պատժամիջոցները «խթան են հանդիսացել, որպեսզի մտածեն արժույթների դիվերսիֆիկացման մասին, եւ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է խափանել դոլարի գերազանցությունը»։ Ռուսաստանի եւ Չինաստտանի միջեւ առեւտուրն ավելացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ նրա դաշնակիցների մտցրած պատժամիջոնցերը…
Կարդալ ավելին