Ոսկու գինը կայուն է։ Շուկաները սպասում են ԱՄՆ-ում գործազրկության վիճակագրության եւ աշխատատեղերի թվի հրապարակմանը, վկայում են սակարկությունների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը խորհրդանշական կերպով աճում է ՝ 0,6 դոլարով կամ 0,03 տոկոսով ՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1 966,45 դոլարի: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկանում են 0,07 տոկոսով ՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 24,49 դոլարի:
Կարդալ ավելինԻ՞նչ ընթացակարգով է Արցախում նոր նախագահ ընտրվելու
Եթե Արցախի Հանրապետության նախագահը հրաժարական ներկայացնի, ապա 3 օրվա ընթացքում ԱՀ Ազգային ժողովը, ընդունելով այդ հրաժարականը, 7 օրվա ընթացքում կընտրի նոր նախագահ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Հակոբյանն ասաց, որ ԱՀ Ազգային ժողովն ունի հնարավորություն՝ չընդունելու Արայիկ Հարությունյանի հրաժարականը. «Սակայն ԱԺ-ում օգոստոսի 29-ին մոտ 6 ժամ տեւած քննարկմանը ներկա են եղել մոտ 80 մարդ, նա հայտարարեց, որ ինքը խորհրդատվություն է իրականացնելու, եւ իր որոշման մասին հայտնելու…
Կարդալ ավելին«Գիտելիքն է բոլոր դռները բացող բանալին եվ աշխարհը օրեցօր փոխող շարժիչ ուժը»
Արտաշատ համայնքի ղեկավար՝ Կառլեն Մկրտչյանը գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել համայնքի սիրելի աշակերտներին , ծնողներին և մանկավարժական կոլեկտիվներին հետևյալ խոսքերով.«Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Թող նոր ուսումնական տարվա մեկնարկը նոր գիտելիքներով հարստանալու սկիզբը ազդարարի, հագեցած և արդյունավետ լինի, քանզի որակյալ կրթությունը կարևորում է հատկապես մեր օրերում,երբ գիտելիքն է բոլոր դռները բացող բանալին և աշխարհը օրեցօր փոխող շարժիչ ուժը» ,-ասվում է…
Կարդալ ավելինԱդրբեջան ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Կարդալ ավելինՇենգավիթի բաժնում պարեկները քաղաքացու են խոշտանգել. Դանիել Իոանիսյան
Շենգավիթի բաժնում պարեկները քաղաքացու են խոշտանգել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը: «Շնորհավորում եմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին այն կապակցությամբ, որ պարեկների մի մասին էլ դարձրեց մարդ խոշտանգող։ Բայց դե պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն։ Գրել է ` Դանիել Իոնիսյանը
Կարդալ ավելինԹուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով
Մենք կողմ ենք Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք շահագրգռված ենք նպաստելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2022 թվականի նոյեմբերից ի վեր, այդ թվում՝ տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնման հետ կապված։ Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է…
Կարդալ ավելինԲաքուն նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին
Բաքուն նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին։ Այս անգամ խոսքը անցած տարիներին Արցախ ներմուծված ապրանքների մաքսատուրքերի փոխհատուցման մասին է։ Գաղափարը լրագրողների հետ զրույցում հնչեցրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ «Նշեմ եւս մեկ փաստ, որ 30 տարվա ընթացքում Հայաստանը խախտել է Ադրբեջանի մաքսային ռեժիմը, մաքսատուրքեր կիրառել իր կողմից ներմուծվող ապրանքների վրա, որով հսկայական միջոցներ է վաստակել եւ մեծ վնաս հասցրել Ադրբեջանի բյուջեին՝ ապահովելով այդ ապրանքների ներկրումը ադրբեջանական տարածք։ Դա նույնպես պետք է առանձին դիտարկել։ Սա փոխհատուցման…
Կարդալ ավելինՄեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 31-ին, մեկնարկել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի գործով նախնական դատական նիստը: Նշենք, որ ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը: Վահագն Հովհաննիսյանը վարչական հսկողության տակ է, Գարիկ Վարդանյանի նկատմամբ բացակայելու արգելք է սահմանվել, Մհեր Մարգարյանի նկատմամբ՝ գրավ է կիրառվել: Ըստ մեղադրանքի՝ Վահագն Հովհաննիսյանը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ…
Կարդալ ավելինԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ , ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ
«Սպառողների Ասոցիացիա» ՀԿ-ը՝ «Զրույց » թերթի հետ համատեղ շարունակում են հանդիպումները հայրենական արտադողներին, ծանոթանալով նրանց ձեռքբերումներին և բացթողումներին:Արարատի մարզում ինչպես գիտենք գյուղացիները խաղողի և պտուղ-բանջարեղենի մթերման խնդիրներ ունեն , որի հետ կապված կառավարությունը մի շարք առաջարկություններ և միջոցառումներ է իրականացրել մինչև անգամ սուբսիդավորել է գործարաններին խաղողի մթերման նպատակով, սակայն նախորդ տարիների հետագիծը ցույց տվեց , որ գյուղացիները դժգոհել և բողոքել են որոշ գործարանների տնօրինություններից, ովեքեր ոչ պատշաճ կերպով են իրականացրել, գումարներ են շորթել և տարբեր…
Կարդալ ավելինԱրցախի պետնախարար է նշանակվել ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը. նրան տրվել են լայն լիազորություններ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Արցախի նախագահը: «Այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը…
Կարդալ ավելին