Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ համայնքում ակտիվ պայքարի միջոցառումներ են իրականացվում ապօրինի, ինքնակամ շինությունների դեմ:« Արտաշատ միավորված համայնքում ապօրինի շինարարության և հողազավթումների դեմ պայքարի շրջանակներում՝ համայնքապետարանի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից իրականացվում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված ընդհանուր օգտագործման տարածքներում ապօրինի, ինքնակամ կառուցված շենք-շինությունների հայտնաբերման և օրենքով սահմանված կարգով դրանց ապամոնտաժման աշխատանքները։ Աշխատանքների շրջանակներում ապամոնտաժվել են Արտաշատ քաղաքային համայնքի Արամ Խաչատրյան և Օգոստոսի 23-ի փողոցների հատման աջ հատվածում…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին
Այսօր ՊՆ փոխանցմամբ ՝ օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կարդալ ավելինԱզգային ժողովում հավանական փոխարինող պատգամավորը՝ Անդրանիկ Թեւանյանին
Ինչպես արդեն հայտնի դարձավ «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի մանդատը վայր դնելուց հետո նրան խորհրդարանում, ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, կարող է փոխարինել ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը։ Այդ մասին տեղեկանում ենք դաշինքի համամասնական պատգամավորների ցուցակի հերթական փոխարինող համարից : Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը երեկ՝ օգոստոսի 9-ի, հիմնադիր հավաքի ժամանակ հայտարարեց մանդատը վայր դնելու վերաբերյալ։
Կարդալ ավելինԱմերիկահայերը կաթվածահար են արել երթեւեկությունը՝ փակելով Գլենդել-Բըրբանք մայրուղին
Լոս Անջելելսի հայերը շարունակում են բողոքի ակցիաները` Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։ Այս պահին Բըրբանքում քաղաքացիները ազդանշաններով ավտոերթ են իրականացնում՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։ Նրանց մեքենաների վրա Հայաստանի եւ Արցախի դրոշներն են։ Հայ համայնքի ներկայացուցիչներն փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին եւ հանդիպում են պահանջում են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Նշենք, որ արդեն 4 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային…
Կարդալ ավելին«Մենք պատրաստ ենք հանդիպումներ անցկացնել Ղարաբաղի հայերի հետ»․ Բաքուն նշել է իր պայմանները
Բաքուն պատրաստ է առանց արտաքին միջամտության կանոնավոր հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ. Ըստ տեղական լրատվամիջոցների, Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մախուր Գասիմովը վստահեցրել է, որ Բաքուն ղարաբաղցի հայերի վերաինտեգրման գործընթացի իրականացման հստակ գործողությունների ծրագիր ունի։ «Տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, կրոնական և այլ ոլորտների միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են այս գործընթացի շրջանակում, հնարավորություն կտան ապահովել հայկական ծագումով Ադրբեջանի բնակչության իրավունքները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է այս ուղղությամբ երկխոսության այն հայ բնակիչների հետ, որոնք իսկապես…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Երեկ՝ ինչպես փոխանցում են ՊՆ մամուլի քարտուղարությունից օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Դըկոտինյիին և փոխգնդապետ Առնո Էլիին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը, ինչն իրականացվել է պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սեբաստիեն Լըկորնյուի միջև 2022 թ….
Կարդալ ավելին«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել է Կոռնիձոր
«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել են Կոռնիձորի այն հատվածը, որտեղ հուլիսի 26-ից սպասում են Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնության բեռնատարեր։ Այս նմասին տեղեկացնում է ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը՝ հավելելով, որ նրանք մոտ 150 հոգի են։ «Այստեղ իրավիճակը հանգիստ է։ Մի փոքր կհանգստանանք եւ կսկսենք բանակցել խաղաղապահների հետ։ Եթե արդյունք չտա, ստիպված կլինենք ուժով բացել ճանապարհը, բայց դա ամենածայրահեղ տարբերակն է»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ջոկատը երեկ՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա էր կազմակերպել Կառավարության դիմաց։ Նրանք ժամանակ էին…
Կարդալ ավելինՀայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ եւ պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով եւ իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունից տրամադրել են նախարար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը, որը ներկայացնում ենք ստորեւ․ «Ի պատասխան ձեր՝ 2023թ․ հուլիսի 7-ի գրության, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում…
Կարդալ ավելինԷրդողանը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ 2020թ․ պատերազմում
Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է Անկարայի մասնակցությունը 2020 թվականի արցախահայության դեմ պատերազմին։ «Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»,- խոստովանել է նա։ Էրդողանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման հնարավորություն կա։ Այս խաղաղության և կայունության պտուղները լիովին իր վրա զգում է արտաքին աշխարհի հետ կապից զրկված Արցախի ժողովուրդը, որը բախվել է հումանիտար լուրջ ճգնաժամի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի…
Կարդալ ավելինՄոսկվայի քաղաքապետը հայտնել է ՌԴ մայրաքաղաքին երկու մարտական անօդաչուի մոտենալու փորձի մասին
Եղել է քաղաքը գրոհելու փորձ մարտական երկու անօդաչուների կողմից։ Երկուսն էլ խփվել են ՀՕՊ համակարգով։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Մեկը՝ Դոմոդեդովոյի շրջանում, մյուսը՝ Մինսկի խճուղում։ Ներկա պահին դրանց ընկնելու հետեւանքով տուժածների մասին տեղեկություն չկա։ Արտակարգ ծառայություններն աշխատում են տեղում»,- տեղեկացրել է Սերգեյ Սոբյանինը։
Կարդալ ավելին