ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, եւ միաժամանակ նրա նկատմամբ միջազգային հետախուզման գործընթաց է ձեռնարկվել: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Որոշումը կայացվել է հուլիսի 12–ին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից։ Համաձայն որոշման՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։ Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018…
Կարդալ ավելինԵվս մեկ զինծառայող է վիրավորվել Տեղի հատվածում. ՀՀ ՊՆ
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Հայաստանի ՊՆ-ից progressarmenia.com-ին հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Առավոտյան ՊՆ–ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորվել է զինծառայող Ե. Խ.–ն։
Կարդալ ավելինԹուրքիան սպասում է, որ Ռուսաստանը 2025-ին լքի Ղարաբաղը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը եւ 2025-ին կհեռանա Ղարաբաղից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։ Էրդողանը շեշտել է, որ ըստ համաձայնագրի Ռուսաստանը մինչեւ 2025-ն է մնալու տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահը նշել է, իր եղբայր Ալիեւը եւս հետեւում է զարգացումներին։
Կարդալ ավելինԿառավարությունն առաջարկել է ավելացնել Սեւանից նախատեսված ջրառը
Այս տարի սակավաջրությամբ եւ հիդրոօդերեւութաբանական իրավիճակով պայմանավորված` առաջարկում ենք 170 մլն խորանարդ մետր նախատեսված ջրառը Սեւանից ավելացնել եւ դարձնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր: Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք եւ փորձենք ավելի փոքր ծավալով ջրառով կարողանանք բնականոն ավարտել գյուղատնտեսական տարին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության…
Կարդալ ավելինՆախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. Նարեկ Զեյնալյան
Այսօր խորհրդարանը ՝««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. նշել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հանձնաժողովի՝ հուլիսի 12-ին հրավիրած արտահերթ նիստում: Նա տեղեկացրել է, որ նախագիծը հետապնդում է մի քանի նպատակ՝ օգտագործել բժշկական ասոցիացիաների ներուժն առողջապահական համակարգի զարգացման եւ բուժօգնության արդյունավետության բարձրացման գործում, խրախուսել եւ խթանել ասոցիացիաների զարգացմանն ու կայացմանը, ինչպես նաեւ մոտիվացնել…
Կարդալ ավելինԻ՞նչ է նախապատրաստվում սփյուռքում. Կմանրամասնի «Առաջադեմ Հայաստան» նախաձեռնության ղեկավարը
Օրերս «ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ» /« Progressivearmenia» քաղաքացիական նախաձեռնության ԱՄՆ գրասենյակում տեղի է ունեցել սփյուռքի մտահոգ քաղաքացիների հանդիպում քննարկում, որին մասնակցել են նաև տեղի հայ հայտնի գործարարներ: Մեր աղբյուրի փոխանցմամբ հանդիպումը նախաձեռնվել է քաղաքացիական նախաձեռնության ակտիվի շնորհիվ իսկ հավաքի պատճառը Հայաստանի ներքաղաքական զարգացումների ֆոնին սահմանների դրության և շրջափակված Արցախի խնդիրներն է եղել: Նախաձեռնության հրավիրած մասնակիցներն անկախ հայաստանյան ներկայիս քաղաքական դրությունից և տարբեր վայրիվերումներից իրենց մասնակցությունն են հայտնել , որ տեր կանգնեն ծավալվող խնդիրներից տուժած մեր հայրենակիցներին այդ…
Կարդալ ավելինԻ՞նչու է զրպարտիչների թիրախում հայտնվել «Արտաշատ» բկ-ի տնօրինությունը. Շարունակությունը իրավական հարթությունում
Օրերս հերթական անգամ սոցիալական ցանցերում թիրախավորել էին «Արտաշատ»բկ -ին և նրա տնօրինությանը: Այս անգամ թեման իբր սոցիալական էր« իբր» քանի-որ նույն անանուն աղբյուրները տարածել էին , որ մեկ ամսվա աշխատավարձը ուշանում է, մեզ վերոհիշյալ խնդիր հետ կապված հիվանդանոցից պատասխանեցին, որ նախկինում տարիներով պարտք է եղել անգամ նվազագույն « 65 հազար դրամ» նվազագույն աշատավարձերը չեն վճարվել, բայց վերջին տարիներին վերանորոգված հիվանդանոցում գործում են աննախադեպ բժշկական ծառայություններ Արտաշատի տարածաշրջանի համար դա տարիներ առաջ անհավանական ձեռքբերում էր թվում…
Կարդալ ավելինԿառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը՝ վերանայելով փոխադրավարձի փոփոխությամբ
Այսօր խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում սահմանել փոխադրավարձն առանց մրցույթի: Նշվել է, որ փոխադրավարձը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ…
Կարդալ ավելինԽորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 12-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը: Քննարկվել է ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի` 170 մլն խորանարդ մետր չափաքանակն ավելացնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր` պայմանավորված տարվա եղանակային պայմաններով եւ սակավաջրությամբ: Առաջարկվել է նախագծում առկա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» օպերատորի նշումը փոխարինել…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն այցելել է զորամասեր
Զինծառայողների ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ այլ զորամասեր, որտեղ ատեստավորման հերթական քննության շրջանակում զինծառայողները ստուգարքներ էին հանձնում շարային պատրաստություն, կրակային պատրաստություն առարկաներից և մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացությունից: Զրուցելով զինծառայողների հետ` Սուրեն Պապիկյանը նրանց մաղթել է բարեհաջող քննություններ ու բարձր արդյունքներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել սահմանված նշաձողը, հնարավորություն կընձեռվի՝ ավելի լավ պատրաստվելու և կրկին…
Կարդալ ավելին