Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն անկեղծորեն տարակուսանք է առաջացնում, որովհետև մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա նաեւ նշել է.«Արցախի ժողովուրդն իհարկե չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղ տերմինից, ավելին, ԱՀ սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Այնուամենայնիվ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հանրապետություն բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել…
Կարդալ ավելինԹուրքիայի՝ դեպի Արեւմուտք ձգտումը կհանգեցնի Ռուսաստանի քաղաքականության կոշտացմանը․ Սաֆրաստյան
Թուրքիան փորձում է քաղաքական ուղղվածությունը թեքել դեպի Արեւմուտքը՝ չփչացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Էրդողանը սկսում է իր առեւտրի հիմնական փուլերից մեկը առաջնահերթ ԱՄՆ-ի հետ։ Բայդենի հետ հեռախոսազրույցում խոսք է գնացել նաեւ Եվրամիությանն անդամակցելու մասին։ Տեղի է ունենում Թուրքիայի արտաքին քաղաքականության հերթական ուղղորդումը դեպի Արեւմուտք։ Էրդողանի կառավարման հատկապես վերջին շրջանում դա հաճախակի է պատահում։ Պատճառն ակնհայտ է՝ ինչ-որ բան պոկել, բայց նաեւ Թուրքիան չի հրաժարվի հարաբերությունների այն մակարդակից, որն ունի Ռուսաստանի հետ, որովհետեւ այն շատ օգտակար է իր…
Կարդալ ավելինԱդրբեջանում հայ գերիները գտնվում են արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տարածել է հայտարարությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողներին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Համաձայն ծնողներից և հարազատներից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և…
Կարդալ ավելինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում` հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է…
Կարդալ ավելինԱրարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 7-8-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է նորմայից բարձր: Այդ մասին հայտնում են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Կարդալ ավելինԱմիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ. Նիկոլ Փաշինյան
Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դեմ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ամիսներ շարունակ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է տարածում Ֆրանսիայի դե, որը պաշտոնապես և հրապարակայնորեն բարձրաձայնում է իր հասցեական գնահատականներն ու մտահոգությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ»,- գրել է նա։
Կարդալ ավելին2023 թ. հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ. ՀՀ ֆինանսների նախարար
2023 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների աճով. նպաստումը` 6.6 տոկոսային կետ: Տնտեսության մյուս ճյուղերի աճերը եւս նպաստել են տնտեսական ակտիվությանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Ըստ Ֆինանսների նախարարի՝ 2023 թվականի առաջին…
Կարդալ ավելինԱռաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ
Մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, եւ խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում խաղալու համար: Նախորդ օրենսդրական կարգավորումներից մեկով անկանխիկ եղանակով, այսինքն` բանկային հաշիվների միջոցով, խաղադրույք իրականացնելու հնարավորություն էր տրվել, որով կապահովվեր որոշակի թափանցիկություն գործընթացների համար: Սակայն պարզվել է, որ որոշակի խեղաթյուրումներ կան: Այս մասին ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում…
Կարդալ ավելինՔննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը 2023 թ. երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ԱԺ բյուջետային գրասենյակի 2023 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ: Ըստ Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Աշոտ Եղիազարյանի՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ստացվել է 10 հարցում, որից 2-ը՝ պատգամավորական, 8-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 36 հարցում, որից 13-ը՝ պատգամավորական, 23-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ Ազգային…
Կարդալ ավելինԱրցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունները ողջունում են «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը. հայտարարություն
Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» ու «Արցախի ժողովրդավարական» խմբակցությունները «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին հայտարարությամբ են հանդես եկել։ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական…
Կարդալ ավելին