Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին Twitter-ում հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 12:54-ին Տուշպա շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,01 կմ խորության վրա։
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող գործարանի ուղղությամբ․ ՊՆ
Այսօր՝ հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում է progressarmenia.com-ը Հայաստան ՊՆ մամուլից:
Կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ-ն հեթական նկրտումներն է հնչեցրել Հայաստանի իքնիշխան տարածքի հանդեպ
Ադրբեջանի ԱԳՆ-ն գերատեսչության մամուլի քարտուղարի միջոցով հերթական նկրտումներն է հնչեցրել Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ։ «Երեկ Լաչինի անցակետում կրակ է բացվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողների ուղղությամբ, երբ երկրի ինքնիշխան տարածքում, Հաքարի կամրջի մոտ բարձրացվել է Ադրբեջանի դրոշը»,- գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ «Այդ կամուրջը կառուցվել է Ադրբեջանի կողմից բոլորովին վերջերս, եւ հավաստիացումն այն մասին, թե դրոշը բարձրացվել է Հայաստանի տարածքում, անհիմն է»,- նշել է Հաջիզադեն իր Թվիթերում։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի այս…
Կարդալ ավելինՀակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային եւ ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 15-ին ընդունել է Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր եւ նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին: Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին եւ կարեւորել նրանց այցը Հայաստան: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի եւ դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները: Այս համատեքստում հաշվի է առնվել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող…
Կարդալ ավելինԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակվի վաղը. փաստաբան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակվի վաղը՝ 12:00-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանը նշեց, որ քննիչը չի կարողացել պատասխանել իր եւ Աշոտյանի հարցերին, դատավորը դա շատ լավ հասկանում է, սակայն ինքն առանձնապես հույսեր չունի՝ հաշվի առնելով, թե ինչի համար է հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել: Աթանեսյանը նշեց, որ Արմեն Աշոտյանը մարտական է տրամադրված, նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր: Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում: Նշենք,…
Կարդալ ավելինՎանաձորում, հրազենի գործադրմամբ, ինքնասպանություն է գործել տեղի ալրաղացի գործադիր տնօրենը
Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան 2/12 հասցեում՝ Ford Transit մակնիշի ավտոմեքենայում, տղամարդու դի կա: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և այլ ծառայողներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու…
Կարդալ ավելինԱզգային ժողովն ի գիտություն է ընդունել 2022թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը
ՀՀ Ազգայն ժողովը հունիսի 15-ին ի գիտություն է ընդունել 2022թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը։ Հաշվետվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2022թ. գրանցվել է 12,6 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղն աշխարհում։
Կարդալ ավելինՏարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության պաշտպանությունը․Միացյալ Նահանգներ
Ամերիկայի Միացյալ Նահանգները կողջունի ցանկացած երկխոսություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության պաշտպանությանը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ «Արմենպրես»-ը հարց էր հղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ կապված ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվության հետ, թե ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրի տարածքում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Հարցին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, որը ներկայացնում ենք ստորեւ․ «Մենք հետեւողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության պաշտպանությունը։ Մենք կողջունենք…
Կարդալ ավելինՀայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը շարունակում է սրընթաց աճել
Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2023 թվականի հունվար-ապրիլին ուղևորահոսքը կազմել է 1 453 222 մարդ։ «Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 1 427 916, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 25 306։ Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում) 2022 թվականի հունվար-մարտին ուղեւորահոսքը կազմել է ընդամենը 570 689, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում՝ ընդամենը 270 975 մարդ։ Արամ Դանիելյան
Կարդալ ավելինՌԴ-ում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ գերատեսչության մամուլի ծառայությունը։ Այսօր Սանկտ Պետերբուրգում, ողջունելով օտարերկրյա հյուրերին եռակողմ ձևաչափով հերթական հանդիպմանը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է, որ դրա անցկացումը Տաուրիդյան պալատում, որտեղ անցած դարերի ընթացքում բազմաթիվ ճակատագրական որոշումներ են կայացվել, հաջողության համար տալիս է բոլոր հնարավորությունները։ Միջոցառումը 2021 թվականից ի վեր նմանատիպ ձևաչափով անցկացվող հինգերորդ հանդիպումն էր։ Ռուս-հայկական-ադրբեջանական նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին…
Կարդալ ավելին