««Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել փոփոխություններ` այն համապատասխանեցնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի դրույթներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունվարի 16-ին գումարված ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ: Ըստ փոխնախարարի` բացի…
Կարդալ ավելինԳործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն առաջարկվում է վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»
Առաջարկվում է գործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»: Այդպիսով օրենքը կարդիականացվի եւ կհամապատասխանեցվի գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին, օրենքից կհանվեն ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները: Արդյունքում` «Գաղտնի դրոշմագիր» ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան հատուկ կարեւորության «Հույժ գաղտնի» եւ «Գաղտնի» դրոշմագրեր: Այս մասին ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը` խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական գաղտնիքի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: «Պետական գաղտնիքի…
Կարդալ ավելինՏնտեսվարողները սահմանին չեն վճարի արտադրության մեջ օգտագործվող, ներմուծվող հումքի ԱԱՀ-ն
Առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնել այն հումքից ու նյութերից, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հունվարի 16-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանն ընդգծել է, որ…
Կարդալ ավելինՆախատեսվում է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին
««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի պայմանավորված է դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը` հունվարի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով նախագիծը: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին` Հայաստանի Հանրապետության միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել պայմանագրի դրույթներին, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին:Նախագծին ԱԺ տարածաշրջանային եւ…
Կարդալ ավելինԿառավարության որոշմամբ կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները
Գործադիրն առաջարկում է Կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները: Կառավարության որոշման համար առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակում վերոնշյալ առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի` հունվարի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով` Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասնել է առաջարկվող կարգավորումները: Նրա խոսքով այս պահի դրությամբ արդեն կան ոլորտի խնդիրների վերաբերյալ արձանագրումներ, մասնավորապես, աստիճանների թեքահարթակների բացակայության,…
Կարդալ ավելին«ԱՐՏԱՇԱՏ » ՋՕԸ -Ի ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչպես արդեն հայտնի է Կառավարության որոշմամբ Վեդու ջրամբարի կառուցումը երկարաձգվել է և նախատեսվում է այն ավարտել 2023 թվականի առաջին կեսում, որը նախատեսված էր 2021 թվականին:ՀՏԶՀ ղեկավար՝ ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ խոսքերով՝ շինարարության հետաձգումը պայմանավորված է շինարարական բնագավառում գների թանկացումով եվ արտարժույթի տատանումով դրամի նկատմամբ: Հիշեցնենք, որ շինարարության 85 տոկոսն արդեն ավարտված է: Ջրամբարը նախատեսված է ամբարել 29 մլն խորանարդ ջուր, որը նախատեսում է ոռոգել զգալի հեկտարներով նոր հողեր: Այն կթեթևացնի Սևանա լճի ոռոգելու համար նախատեսված ջրի բացթողումը…
Կարդալ ավելինԽորհրդարանը սկսել է հինգերորդ նստաշրջանի աշխատանքները
Ինչպես ԱԺ կանոնակարգ օրենքն է կարգավորում ապա Խորհրդարանի յուրաքանչյուր գարնանային նստաշրջանի մեկնարկը տրվում է հունվարի երկրորոդ կամ երրրորդ շաբաթը (կախված օրացույցային աշխատանքային օրերից):Այսօր ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հունվարի 16-ին ազդարարվել է ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 16-ին գումարված հերթական նիստերի օրակարգերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության…
Կարդալ ավելինԱԺԲ-ն այսօր կրկին ակցիա անցկացրեց ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ
Ազգային-ժողովրդավարական բևեռը Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ այսօր` հունվարի 15-ին, իրականացվեց «Շրջափակում հանուն ապաշրջափակման» բողոքի ակցիան։ Ռուսական ռազմաբազայի մոտ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել: Ակցիայի մասնակիցները ռազմաբազայի մոտ ելույթ ունենալուց հետո երթ են անցկացնում Գյումրիում: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա Բերձորի միջանցքը բացելու համար:
Կարդալ ավելինՀնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը. Ալեքսանդր Մարկարովի մեկնաբանությունը
Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական հարցի կարգավորման հիմքում պետք է լինի Ալմա Աթայի հայտնի հռչակագիրը, եւ այստեղ որոշակի երկիմաստություն կա այն տեսանկյունից, որ ոմանք պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Ադրբեջանն արդեն հանդես էր գալիս որպես 1918-1920 թվականների առաջին հանրապետության իրավաժառանգորդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով: Նրա խոսքով, կային նաեւ վերապահումներ կապված ԼՂԻՄ-ի կարգավիճակի հետ, որ ԼՂԻՄ-ն արդեն հայտարարել էր Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:…
Կարդալ ավելինԿիկաբիձեի պրոդյուսերը բացահայտել է նրա մահվան մանրամասները
Վրացի եւ խորհրդային հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն հայտնել է, որ արտիստի մահվան պատճառ են դարձել առողջական խնդիրները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թբիլիսիի կլինիկաներից մեկում 85 տարեկանում մահացել է վրացի հայտնի դերասանը։ «Բոլորին է հայտնի, որ նա երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել, եւ դա իր ազդեցությունն ունեցավ», – լրագրողներին ասել է Աբզիանիձեն:Պրոդյուսերը հավելել է նաեւ, որ նման արտիստի մահը մեծ կորուստ է բոլորի համար։
Կարդալ ավելին