ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի եկավար ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ պաշտոնական գրառումից տեղեկանում ենք, որ այսօր ՝«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացնելու առնչությամբ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել:Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:Մասնավորապես լաբորատոր փորձաքննության արդյունքում…
Կարդալ ավելինԱրտաշատի համայնքապետարանում այսօր կայացավ այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է , որում մասնավորապես համայնքապետ Կառլեն Մկրտչյանը ասում է ՝ «Բոլորին շնորհավորել եմ ամանորյա տոների առթիվ, մաղթել որպեսզի 2023 թվականը հաջող ու արդյունավետ տարի լինի բոլորիս համար:Անդրադարձել եմ բոլոր ոլորտներին՝ կարևորելով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ միաժամանակ անդրադառնալով աշխատանքային կարգապահությանը և օպերատիվ աշխատանքին:Նշել եմ, որ այս տարի ևս անելիքները շատ են, բոլորս մեր տեղերում պետք է աշխատենք սրտացավորեն՝ ի շահ համայնքի ու նրա բնակչի:Խորհրդակցությանը քննարկել ենք նաև կրթության, սոցիալական, քաղաքաշինության, գնումների,…
Կարդալ ավելինԱրարատի մարզի մի քանի գյուղերում ջրանջատում է սպասվում
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 4-ին ժամը 10:00-23:00 կդադարեցվի Արարատի մարզի Մարմաշեն, Արեւաբույր, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդալ ավելինԼոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը
Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը աջակցություն է հայտնել քաղաքի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Ես աջակցում եմ Լոս Անջելեսի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Մենք պետք է հստակ ցույց տանք մեր հավատարմությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։ Սա ճգնաժամ է, եւ անգործությունը կարող է միայն խորացնել այն։ Վտանգված է մարդկանց կյանքը»,- գրել է Բասն իր թվիթերյան միկրոբլոգում։
Կարդալ ավելինՀայտնի է` Սիսիանում երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները
Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի մարտի 26-ին։ Նման որոշում է կայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում։ Այս մասին հաղորդում է ԿԸՀ-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչեւ փետրվարի 19-ի ժամը 18:00-ն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։…
Կարդալ ավելինՀայաստանում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք. Ռոմելլա Աբովյան
Հանրապետությունում գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ Ըստ նրա, պացիրենտներից մեկը 35 տարեկան է եղել, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, չորրորդ աստիճանի ճարպակալում։ Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում։ Նա նշեց, որ հանրապետությունում այս պահի դրությամբ դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։ «Եվրոպական…
Կարդալ ավելինԴոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 4-ին, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով եւ կազմում է 394.49 դրամ: Այս NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքն աճել է 3.34 դրամով եւ կազմում է 418.95, ռուբլին նվազել է 0.06 դրամով եւ կազմում է 5.51 դրամ: Բրիտանական ֆունտի արժեքն աճել է 6.07 դրամով եւ կազմել է 476.07 դրամ:
Կարդալ ավելինՏեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում. Բաբայան
Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր։ Բայց, ինչպես ասում են, քանի դեռ որոտը չի բռնկվել… եզրակացություններ չեն արվում։ Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։ Միայն այս…
Կարդալ ավելինՄահացել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ռուսլան Խասբուլատովը
Մերձմոսկվայում իր ամառանոցում տեղական ժամանակով ժամը 19:00-ին մահացել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը: Այս մասին «Коммерсант»-ին հայտնել նրա հարազատները։ Նա 80 տարեկան էր։ Ռուսլան Խասբուլատովը ծնվել է 1942 թվականին Գրոզնիում։ 1965-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, 1980-ին պաշտպանել է թեզը տնտեսական գիտությունների դոկտորի աստիճանի համար: 1990-ի մարտին Ռուսլան Խասբուլատովը ընտրվել է ՌԽՖՍՀ ազգային պատգամավոր: 1990-ի հունիսի 5-ին նշանակվել է ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի նախագահի առաջին տեղակալ, նույն թվականի հունիսի 10-ին՝ ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի…
Կարդալ ավելին«ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԿ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁ
Սիրելի հայրենակիցներ Ավարտում է 2022 թվականը Այս օրերին դժվար է գտնել ներշնչանքի կամ ոգևորության խոսքր , քանի որ բոլորս չդադարող սպասման մեջ ենք, Արցախի ճանապարհի բացման սպասում, ռազմագերիների վերադարձման սպասում, բարեկեցիկ տարվա սպասում՝ անձնական, ընտանեկան ու ազգային բյուր սպասումներ մեկտեղվում են արժանապատիվ ապրելու ակնկալիքով։ Սպասումներ, որոնք կարող են մեզ համար կենսունակության աղբյուր ծառայել:Որպես այդպիսին անհրաժեշտ է լավատեսությունը: Հենց արժանապատիվ ապրելու ակնկալիքն է որ ստիպում է Հայ մարդուն, անկախ նրանից թե նա աշխարհի որ մասում…
Կարդալ ավելին